Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱրՊՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՆԵՐ՚ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ

 xulyan.jpgՍահմանադրության օրվա կապակցությամբ հանրապետությունում անցկացվող միջոցառումներից էր դեկտեմբերի 11-ին հերթական անգամ ԱրՊՀ-ում կայացած ՙՍահմանադրության գիտակներ՚ խաղ-մրցույթը։ Համալսարանի իրավունքի ամբիոնի կողմից արդեն ութերորդ տարին է` կազմակերպվում է Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում։ 

Այս տարի այն կայացավ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժնի ուսանողների համատեղ ջանքերով։ 

Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ։ 

Տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց Աշոտ Ղուլյանը։ Նրա խոսքով՝ հանրապետությունում Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներն արժևորում են վերջին տարիների այդ գործընթացին մասնակից մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են բերել պետական անկախության հանրաքվեին մեր ժողովրդի մասնակցության ու օրենքի գերակայության ապահովման գործում, որով 2006թ. դեկտեմբերի 10-ին սահմանադրական հանրաքվեով ընդունվեց մեր երկրի հիմնական օրենքը։ ՙԱնչափ կարևոր է, որ այսօրվա մեր տոնական միջոցառումներից ոչ միայն օգուտ, այլև անհրաժեշտ  դասեր քաղենք, հետևություններ անենք, թե ինչ է նշանակում ապրել հիմնական օրենքով։ Ու քանի որ կազմակերպիչն Արցախի պետհամալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտական բաժինն է, կուզենայի, որ նրանց նախաձեռնությունները շարունակական բնույթ կրեն, և այս միջոցառումը ոչ միայն տոնական օրերին անցկացնեինք, այլև ամենօրյա դասերի միջոցով, որպեսզի հասարակության շրջանում պարզաբանվեն մեր երկրի սահմանադրության ամենակարևոր դրույթները՚,- նշեց Ա. Ղուլյանը։ 
Այնուհետև հաղորդավարը ներկայացրեց ՙՍահմանադրության գիտակներ՚ խաղ-մրցույթի կանոնները։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին ԼՂՀ ԱԺ աշխատակազմի գլխավոր մասնագետ, իրավախորհրդատու Լիա Ասրյանը, սահմանադրաիրավական մասնագիտացման 2-րդ կուրսի մագիստրանտներ։ Մրցույթին ներգրավված էին չորս  թիմեր՝ ՙԺողովրդավարություն՚, ՙՄիասնություն՚, ՙԱզատություն՚, ՙԻրավահավասարություն՚։ Յուրաքանչյուր թիմ կազմված էր 8 հոգուց։ Միջոցառման ընթացքում հնչեցվեց 15 հարց, որոնք կազմված էին Սահմանադրության 1-ին և 2-րդ գլուխներից, սահմանադրական կարգի հիմունքներից, մարդու իրավունքների հիմնարար ու ելակետային դրույթներից, սկզբունքներից, միջազգային դաշնագրերից, իրավական փաստաթղթերից։  Յուրաքանչյուր հարցի պատասխանելու համար տրվեց առավելագույնը 2 րոպե ժամանակ, ճիշտ պատասխանը գնահատվեց 1 միավորով։ Ամփոփելով մասնակիցների պատասխանները՝ ժյուրին ՙՍահմանադրության գիտակներ՚ խաղ-մրցույթի հաղթող ճանաչեց ՙԺողովրդավարություն՚ թիմին, որը վաստակել էր 13 միավոր։ 12-ական միավորներ ստացան ՙՄիասնություն՚ և ՙԻրավահավասարություն՚ թիմերը, իսկ 10 միավոր՝ ՙԱզատությունը՚։ Օրվա առթիվ երախտագիտության և շնորհավորանքի խոսքով ներկայացավ մրցույթի կազմակերպիչ, իրավունքի ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանը։ Նա վստահություն հայտնեց, որ Սահմանադրության օրը ոչ միայն հիշարժան տարեթիվ է, այլև պատմական և հիմնարար նշանակություն ունեցող իրադարձություն։ 2006թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը վճռական քայլ կատարեց՝ կերտելու իր երկրի ապագան։ Այդ առումով իրավունքի ամբիոնի վարիչը նշեց, որ ուսանողներն  իրավագիտության, միջազգային փաստաթղթերի գիտության բնագավառում ցուցաբերեցին գիտելիքների պատշաճ մակարդակ, և որպես ապագա մասնագետների՝ նրանց կարելի է վստահել մեր երկրի ապագան։ 
Խաղ-մրցույթի հաղթող թիմը ԱրՊՀ ռեկտորատի կողմից կարժանանա նվերների։ 
Միջոցառումը կայացած համարելով՝ շնորհակալության խոսքով հանդես եկավ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը։ Նրա խոսքով՝ հերթական անգամ տարբեր ձևաչափերով կազմակերպվող միջոցառումը խոսում է ուսանողների ակտիվության և դասախոսների համախմբման մասին։ Ռեկտորը խորհուրդ տվեց հաջորդ անգամ նման միջոցառումների ժամանակ դահլիճին ևս ակտիվ մասնակից դարձնել, ասենք,  բանավեճերի, հարցադրումների և այլ եղանակներով։ Ամեն դեպքում միջոցառումն  ուսանողները կազմակերպել էին ընթացիկ քննաշրջանի դժվար ժամանակահատվածում, ինչի համար ռեկտորն ու դասախոսական կազմը խորին շնորհակալություն հայտնեցին։ 
Իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ իրենք  ուսումնասիրել են մի շարք միջազգային փաստաթղթեր ու եկել այն եզրակացությանը, որ ԼՂՀ Սահմանադրությունն իր ժողովրդավարությամբ չի զիջում եվրոպական շատ երկրների սահմանադրություններին, իր մեջ ամրագրում է մարդու, քաղաքացու իրավունքները, ազատությունը։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ