Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ՀԻՆԳ ՕՐԻՑ

qnnutyun.jpgՀունիսի 2-ին սկսվել են միասնական քննությունները: Հանրապետության 1255 շրջանավարտներից  803-ը հայտագրվել է ՀՀ և Արցախի բուհեր ընդունվելու համար: Առաջին օրը միասնական քննություն է անցկացվել կենսաբանություն, համաշխարհային պատմություն, աշխարհագրություն առարկաներից Ստեփանակերտում կազմավորված վեց քննական կենտրոններից երկուսում` Խ. Աբովյանի անվան  հ.1 և Ե. Չարենցի անվան  հ. 7 դպրոցներում, առաջինում` կենսաբանություն, երկրորդում` մյուս երկու առարկաները: 
Ինչպես տեղեկացանք միասնական քննությունների կազմակերպիչ և անցկացնող` ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանից, կենսաբանության քննությանը հայտագրված 78 դիմորդներից ներկայացել են 75-ը, համաշխարհային պատմությունից 16 հոգուց` 15-ը, աշխարհագրությունից բացակա չկար, մասնակցեցին բոլոր 23 հայտագրվածները: Քննական կենտրոնների ղեկավարները տվյալ դպրոցների տնօրեններն են: 
Քննություններն սկսվեցին և անցան կարգին համապատասխան՝ առանց որևէ խախտման: Տեղադրված էին մոնիտորներ, որոնց միջոցով դիմորդներին դրսում սպասողները կարող էին հետևել քննասենյակներում կատարվող անցուդարձին, խլացուցիչներ` հեռախոսային կապը խանգարելու, եթե հակառակ կազմակերպիչների զգուշացման` դիմորդներից որևէ մեկն իր մոտ հեռախոս պահի: Ի դեպ, այս առումով նախորդ տարիների համեմատ կարգը խստացվել է. եթե նախկինում դիմորդը քննությունից կարող էր հեռացվել երկրորդ զգուշացումից հետո, հիմա` բջջային հեռախոսը մոտը հայտնաբերելու դեպքում: ԳԹԿ տնօրենն ասաց, որ կարգապահական խախտումների դեպքեր չեն եղել, և տարեցտարի ավելի բարձր մակարդակ է լինում, քանի որ դիմորդները հասկացել են, որ իմաստ չունի կարգը խախտել, դա միայն վնասում է իրենց: 
Քննական կենտրոններ այցելել և դիմորդներին հաջողություն է մաղթել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:
Քննություններն ավարտվելուց որոշ ժամանակ անց դիմորդները հնարավորություն ունեին իմանալու արդյունքները` կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների միջոցով: Արդյունքները, կարգի համաձայն, պաշտոնապես կհրապարակվեն հինգ օր անց: Այդ պահից սկսած` դիմորդն անհամաձայնության դեպքում կարող է բողոքարկել ԼՂՀ ԳԹԿ։  
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ