Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ՝ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՋՈՑՈՎ

IMG_7573.jpgԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հրավերով հերթական անգամ  Արցախում էր Մեծ  Բրիտանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ, մարզիչ Ռուբեն ԶԱՐՈՍՅԱՆԸ։ Նա ծննդով Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից է, բայց այժմ ապրում է Անգլիայում։
 Առաջին անգամ Ռ. Զարոսյանն Արցախ էր եկել 1992թ.՝  հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով և Արցախյան պատերազմի տարիներին մարդկանց աջակցելու համար։  Պարբերաբար այցելելով Արցախ՝ նա փորձում է դեռահասների և պատանիների շրջանում սեր առաջացնել  ֆուտբոլի նկատմամբ, որի միջոցով էլ քարոզում է առողջ ապրելակերպ։
Իր մարզչական գործունեության ընթացքում  Ռ. Զարոսյանը սկզբունքայնորեն է հավատքի առումով։ ՙԱյնպես եմ կապված սպորտի հետ, որ հավատում եմ. մեր մարմինը, հոգին, միտքը և սիրտը պետք է մաքուր լինեն։ Դրանում օգնում են սպորտն ու մեր քրիստոնեական հավատքը։ Որովհետև ոչ միայն պետք է հավատալ խոսքով, կրոնով, այլև կյանքով։ Հավատքն  օգնում է, որ առաջ ընթանանք կյանքի տարբեր  իրավիճակներում։ Հավատք ասելով՝ ես նկատի ունեմ Հիսուս Քրիստոսին, ով իմ կյանքը փոխեց և ինձ  պարգևեց լույս, ուրախություն, խաղաղություն, որ կարողանամ աշխատել և ուրիշներին օգնել՚,- ասաց Ռ. Զարոսյանը։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այդ ամենը սիրով է անում, առանց որի հնարավոր չէ ի կատար ածել այսօրինակ մարզչական և այլ աշխատանքներ։
 Ֆուտբոլի մարզիչը երկու շաբաթվա ընթացքում  եղել է Շուշի, Հադրութ, Մարտունի, Մարտակերտ, Ասկերան և Ստեփանակերտ քաղաքներում, հանդիպել տեղերում գործող ֆուտբոլային թիմերի անդամների, մարզիչների հետ,   կազմակերպել պարապմունքներ։ Նա կոչ արեց ոչ միայն խաղալ ֆուտբոլ, այլև  զարգացնել  այդ մարզաձևն Արցախում։ Սփյուռքահայ մեր հայրենակիցը հանդիպել է նաև զինվորների հետ, նրանց հետ ևս անցկացրել ֆուտբոլային պարապմունքներ։ 
Ռ. Զարոսյանը հիմնականում  շրջագայում է  Արցախում, Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում և համագործակցում տեղի ֆուտբոլային թիմերի հետ։ Եթե նախկինում նա ուներ առանձին թիմ, որի հետ պարբերաբար պարապում էր, այժմ պարզապես շրջում է տարբեր երկրներով և իր գիտելիքները փոխանցում պատանի ֆուտբոլիստներին։ Իսկ ամեն անգամ Արցախ գալով՝ նա մեծ բերկրանք է ունենում, սիրում է Ստեփանակերտը և տարեցտարի այն բարենորոգ  է տեսնում։ sport.jpg
Մարզիչը  հիմնականում պարապում է մինչև 18 տարեկանների հետ։ Իհարկե, մեծահասակների հետ էլ է աշխատում, բայց առավել շատ ինքը ձգտում ունի պարապել պատանիների հետ։ Արցախում երկու շաբաթ անցկացրած պարապմունքներից հետո  կմեկնի  Արարատ և Երևան, որտեղ նույնպես կհանդիպի ֆուտբոլի սիրահարների հետ, կաշխատի և հետո նոր կմեկնի Անգլիա։ Ռ. Զարոսյանը մտադիր է հուլիս և օգոստոս ամիսներին Անգլիայում ուսանողների հետ անցկացնել առանձին սեմինար¬պարպմունքներ։ Ընդհանուր առմամբ, ըստ մարզչի, նա 45 օր նվիրում է համագործակցող երկրների ֆուտբոլային թիմերին։ Ու  բոլոր  այդ աշխատանքները կատարում է անշահախնդրորեն և միշտ ուրախությամբ սպասում Արցախ վերադառնալուն։ Մարզիչն աշխատել է Եմենում, Աֆրիկայի,Հարավային Ամերիկայի, Եվրոպայի  երկրներում և ֆուտբոլի միջոցով քարոզել առողջ ապրելակերպ։ Նրա համար սպորտը և հավատքը միասնություն են կազմում։ Իրականում, ինչպես  քրիստոնեական ճշմարտությունն է ասում՝ հավատքն առանց գործի մեռած է։ Նրա կարծիքով՝ ֆուտբոլն Արցախում անհրաժեշտ է  լավ հիմքերի վրա դնել, իսկ այդ ամենը պետք է արվի ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի,  ԿԱ սպորտի պետական կոմիտեի և  ֆուտբոլասերների հետ համատեղ։ Անգլիան 150, իսկ Արգենտինան՝ 120-130 տարվա ֆուտբոլային երկրներ են, ու նրանց հաջողությունները մեկ օրվա մեջ չեն արձանագրվել, ուստի Արցախում նույնպես պետք է զինվեն համբերությամբ և երեխաների շրջանում սեր ներարկեն դեպի այդ մարզաձևը, որ  կազմակերպական  աշխատանքների ու պարապմունքների շնորհիվ հասնեն մեծ ձեռքբերումների։ Մարզիչը կարևորեց նաև  թիմային խաղն ու պարապմունքը։ Նա մեծ ուշադրություն է դարձնում ֆուտբոլիստների համատեղ աշխատանքներին։ Պարապմունքների ժամանակ,  որպես օրենք, հորդորում է մենակ չխաղալ, այլ՝  թիմային, համատեղ, որովհետեև միայն այդ դեպքում է հնարավոր  հասնել լավագույն արդյունքների։ Մարզիչը գտնում է, որ խաղի համար անպայման չէ ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզադաշտեր,  պետք է հնարավորության սահմաններում խաղալ և առաջ ընթանալ։ Պատմելով  իր մասին, նա ասաց, որ երբ փոքր էր՝ աղքատ էին ապրում և գնդակ չուներ ֆուտբոլ խաղալու համար։ Որոշել էր թղթերով գնդակ պատրաստել և պարապել, ու այդպես էլ խաղում էր։ Ռ. Զարոսյանն ուրախությամբ նշեց, որ Արցախում ֆուտբոլ խաղալու համար պայմաններ կան, ու պետք է քաջալերել բնակչությանը, որ  ծնողներն էլ իրենց երեխաներին խրախուսեն և աջակցեն մասնակցելու ֆուտբոլային մրցաշարերի։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ