Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հունիսի 19-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ դասական համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բեմում էր Արցախի պետական երգչախումբը (գլխավոր դիրիժոր՝ Նինա Գրիգորյան)։ Ծրագրում թեմային համահունչ ստեղծագործություններ էին.  Բրամս` ՙԳերմանական ռեքվիեմ՚, Վերդի` ՙՏրուբադուր՚ օպերայից հատվածներ, Կոմիտաս` խմբերգեր:
ՙ0V5A4876.jpgԳերմանական ռեքվիեմը՚ Բրամսի ամենաերկարատև ու բարդ ստեղծագործությունն է: Կոմպոզիտորն այն գրել է սիրելի մոր մահվան կապակցությամբ: Եվ 1868-ին Բրեմենի Մայր տաճարում կատարած այդ ստեղծագործությունը մեծ հաջողությամբ անցավ և մեծ համբավ բերեց հեղինակին: Ռեքվիեմը գրված է երկու մենակատարների, խառը երգչախմբի և նվագախմբի համար: Կազմված է յոթ մասից, որից երեքը` առաջինը, երրորդը, հինգերորդը, երգչախումբը կատարեց մեծ վարպետությամբ: Երրորդ և հինգերորդ մասերում մենակատարեցին բարիտոն Կարեն Մկրտչյանը և սոպրանո Էլինա Ջամալյանը:
Դահլիճի ջերմ ընդունելությանն արժանացան նաև Վերդիի ՙՏրուբադուր՚ օպերայից ՙՏեսարան՚ և ՙԱզուչենայի մեներգ՚ հատվածները (մենակատար` Մարիամ Հարությունյան): Համերգի երկրորդ մասում երգչախումբն ավանդույթի համաձայն կատարեց Կոմիտասի խմբերգային ստեղծագործությունները: Խումբը մեծ վարպետությամբ կատարեց Կոմիտասի Պատարագից ՙՍուրբ, սուրբ՚ հատվածը և ՙԳարուն ա՚ խմբերգը: Այնուհետև հնչեցին աշխատանքային, հարսանեկան, գեղջկական, պարերգերի շարքերից երգեր։ Երկրորդ մասում բեմ դուրս եկավ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական երգեցողության դասատու, մայրաքաղաքում արդեն սիրված երգիչ Մարատ Հարությունյանը: Կոմիտասի ՙԾիրանի ծառ՚-ի և ՙՎանա սանդի երգ՚-ի նրա աննման կատարումները դահլիճն ընդունեց մեծ խանդավառությամբ:
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված այս, ինչպես և ընթացիկ տարվա կայացած և կայանալիք բոլոր համերգները, երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանի համոզմամբ, խմբի ներդրումն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում: Արցախցի ճանաչված ու սիրված երաժիշտը համոզված է, որ հայ ժողովուրդը կարող է հասնել նոր հաղթանակների թե՜ մշակույթի և թե՜ քաղաքականության ասպարեզներում` հնարավորինս դրսևորելով ինքնության դիմագիծ, հենվելով սեփական և միասնական ուժերի համախմբվածության վրա:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ