Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ

10.jpgՀՀ Գյումրի քաղաքում գործող ՙԼԵԳԱՏՈ՚ երիտասարդական մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի ֆինանսավորմամբ և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Արցախում կազմակերպեց ՙԱրցախի ՀԿ¬ների կարողությունների հզորացումը՝ հանուն երիտասարդական հիմնախնդիրների լուծման՚ ծրագիրը։ 
7.jpgՀուլիսի 3-4-ը սեմինար-դասընթացներ կազմակերպվեցին Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում։ Ծրագիրը նպատակ ուներ նպաստել Արցախում երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կառույցների կարողությունների հզորացմանը, ինչպես նաև Հայաստանի Շիրակի մարզի և տեղի ՀԿ¬ների փորձի փոխանակմանը, որպեսզի առավել արդյունավետ մեխանիզմների միջոցով լուծում տրվի Արցախի երիտասարդների հիմնախնդիրներին։ Հուլիսի 4-ին Շուշիում կազմակերպվեց Շիրակի և Արցախի ՀԿ-ների ՙԷքսպո-2015՚ ցուցահանդեսը, որի ընթացքում Արցախի և Հայաստանի ՀԿ¬ների ներկայացուցիչներն առանձին տաղավարներով ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունը, իրականացված և ընթացիկ ծրագրերը, ընդ որում՝ դրանք զուգորդվել են սլայդների և տեսահոլովակների, ինչպես նաև ձեռքի և այլ աշխատանքների ցուցադրություններով։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ծրագրի ղեկավար Արա Մելիքջանյանը, ՙԼԵԳԱՏՈ՚ ՀԿ նախագահ Արմինե Պետրոսյանը, տարբեր  ՀԿ¬ների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ 
11.jpgՇիրակի մարզի ՀԿ¬ների ներկայացուցիչներից շատերն առաջին անգամ էին Արցախում, և նրանց հետաքրքրում էր ոչ միայն կազմակերպությունների գործունեությունը, այլև ընդհանրապես արցախցիների կյանքը, խնդիրները։ Գյումրիի մանկուց հաշմանդամ երեխաների ՙԱնի՚ կազմակերպությունը գործում է արդեն 20 տարի, որի անդամները 1-17 տարեկան շուրջ 80 երեխաներ են։ Ներկայացվել են նաև նրանց ձեռքի աշխատանքները։ Մյուս կազմակերպություններն էլ իրենց հերթին տաղավարներով ցուցադրել են տարաբնույթ աշխատանքներ, իրենց ոլորտներին առնչվող մանրամասներ, որոնք միտված են երկու հայկական պետությունների ՀԿ¬ների նոր հմտությունների զարգացմանը։ Կազմակերպությունների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնվելով նրանց երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվելու փաստը, ինչպես նաև ակտիվությունը, փորձը համայնքում ու իրականացված ծրագրերում։ Ցուցահանդեսը միտված է նպաստել ՀԿ¬ների փորձի փոխանակման և նրանց միջև կապերի հաստատմանը։ Ծրագիրը ողջունեց Աշոտ Ղուլյանը՝  կարևորելով նման միջոցառումը, ապա պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ոչ միայն հասարակական կազմակերպությունների դերին ու նշանակությանը, այլև բազմաբնույթ այլ թեմաների։ Ծրագրի ղեկավար Արա Մելիքջանյանը մտադրություն հայտնեց օգնել արցախյան ՀԿ¬ներին միջազգային դոնորների հարցում և այդ նպատակով համատեղ մշակել նախագծեր, որոնք կունենան միջազգային շեշտադրում։  
Ծրագրի մասնակիցները սեմինար-դասընթացներ կազմակերպեցին նաև ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) ՀԿ-ի գրասենյակում։ Երկօրյա սեմինար-դասընթացների թեմաներն էին  ՙՌազմավարական պլանավորում՚-ը, ՙՀաշվապահական հիմունքներ՚-ը, ՙՀամայնքի զարգացման ծրագրեր՚-ը, ՙԴրամաշնորհային ծրագրերի մշակում, գնահատում, ֆոնդահայթայթում՚-ը։ Ծրագրի շրջանակներում որոշվեց ստեղծել ԼՂՀ-ՀՀ երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ¬ների միջև տեղեկատվության փոխանակման և համագործակցության ցանց։ Այն կհամակարգի ՙԼԵԳԱՏՈ՚ ՀԿ¬ն։ Սա էլ ծրագրի շարունակության ապահովման կոնկրետ մեխանիզմներից է։ 
Վերջում ստորագրվեց համագործակցության հուշագիր Շիրակի մարզի և Արցախի ՀԿ¬ների միջև։ Այն կնպաստի երկու կողմերի համատեղ ծրագրերի իրականացմանը, փոխայցերի և միջմշակութային հաղորդակցության ապահովմանը։
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ