ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Այն, որ գյուղատնտեսության զարգացման ծրագրերին միլիարդավոր դրամի միջոցներ են ուղղվում` Արցախում բոլորն էլ համարում են օրինաչափ: Ի վերջո, տնտեսության այդ ճյուղը ռազմավարական է հռչակված, իսկ ոլորտում հաջողությունների հասնելու անհրաժեշտությունն էլ շատ դեպքերում հիմնավորվում է ոչ միայն տնտեսական եւ սոցիալական փաստարկներով: Խնդրի կարեւորության գիտակցումով էլ դեռ 4-5 տարի առաջ գյուղատնտեսության այս կամ այն ճյուղի զարգացմանն ուղղված մի շարք պետական ծրագրեր են մեկնարկել: Դրական տեղաշարժ կա, բայց ունեցած ցուցանիշները դժվար է ոլորտի զարգացմանն ուղղված միջոցներին համարժեք համարել: Կառավարությունն առաջարկում է նոր մոտեցումներ գյուղատնտեսության զարգացման հարցում:
- Published in Տնտեսական