Երկրի ագրոպարենային համակարգում կարևոր տեղ են գրավում հացահատիկային տնտեսությունն ու անասնապահական մթերքների արտադրությունը: Դրանք մեր ագրարային երկրի պարենային անվտանգությունը պայմանավորող հիմնական գործոններն են:
Արցախում հացահատիկային տնտեսությունը հիմնվում է առավելապես աշնանացան ցորենի մշակության վրա: Նրա ցանքատարածությունները հասնում են 40-45 հազ. հեկտարի, կամ ողջ ցանքատարածությունների 80 %-ը և սփռվում են հանրապետության հիմնական գյուղատնտեսական գոտիներում` ցածրադիր (հարթավայրային), նախալեռնային և միջին լեռնային: