Items filtered by date: Կիրակի, 10 Ապրիլի 2016

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները նամակներ են հղել ԵԽ 750 պատգամավորներին

Անցնող շաբաթվա ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և հանձնաժողովի անդամները սույն թվականի ապրիլի 2-ից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ պարբերաբար կապի մեջ են եղել իրենց արտասահմանյան գործընկերների հետ և հանձնաժողովի անունից նամակներ և տեղեկատվական-փաստական նյութեր ուղարկել 55 պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին և անդամներին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի բոլոր 750 պատգամավորներին:

Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) և 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ):

ԿՈՉ` ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

 

 

 

Ապրիլի 10-ին Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Ստեփանակերտում՝ ՙԱրմենիա՚ հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում հանդիպեց  զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Subscribe to this RSS feed