[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 02 Հունիսի 2016

Հաղորդագրություն

Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել:

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՆՁՆՎԵՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի գյուղական համայնքում ՙԱրցախի ազգային վիճակախաղ՚-ի շահույթի միջոցներով կառուցվող նոր թաղամասում որոշ ժամանակ շինարարությունը դադարեցվել էր: Սակայն վերջերս աշխատանքները վերսկսվել են, և շուտով 10 երեքսենյականոց առանձնատուն կհանձնվի շահագործման:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՐԻՆ ԿՄԹԵՐՎԻ 105 ԴՐԱՄՈՎ

Վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գարու բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին։

Subscribe to this RSS feed