[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Կիրակի, 19 Փետրվարի 2017

Բելգիայի Թագավորության պատվիրակները այցելել են Արցախի խորհրդարան

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին:

Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին և Յարոմիր Շտետինային

Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և Յարոմիր Շտետինային (Չեխիա):

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը այցելել է Արցախի խորհրդարան

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին:

ԼՂՀ ԱԺ-ում հյուրընկալվել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունը

Փետրվարի 19-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մոտ հյուրընկալվել են Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության անդամներ՝ օրենսդրության, պաշտպանության, անվտանգության, խաղաղապահ գործունեության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոն և հայ համայնքի ղեկավար Գեղամ Գևորգյանը:

Աշոտ Ղուլյանն ընդունել է Աբխազիայի խորհրդարանական պատվիրակությանը

 

 

 

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 19-ին ընդունել է Աբխազիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ժողովրդական Ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և պատգամավորներ՝ Ախրա Պաչուլիային ու Լևոն Գալստյանին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Հանդիպում Չեխիայի եւ Պակիստանի պատվիրակությունների անդամների հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Չեխիայի եւ Պակիստանի պատվիրակությունների անդամներին:

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ

Ս. Արզումանյանի ելույթը Միջազգային դիտորդների և ԶԼՄ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ 19.02.17թ. ժամը 18.00-ին հրավիրված մամուլի ասուլիսին Արցախի Հանրապետության հարգարժան հյուրեր, դիտորդներ, ԶԼՄ-րի ներկայացուցիչներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անունից ողջունում և մեր երախտագիտությունն ենք հայտնում ձեզ՝ Արցախի Հանրապետության ընտրական և հանրաքվեների գործընթացների նկատմամբ ձեր հետաքրքրվածության և մշտական ուշադրության համար:

Subscribe to this RSS feed