Items filtered by date: Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018

ՙԲՅՈՒՋԵ-2019՚ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՙԱՀ 2019թ. պետական  բյուջեի մասին՚ օրինագծի քննարկման շրջանակներում նոյեմբերի 26-ին ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և Ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում իրենց ղեկավարած կառույցների  բյուջեները ներկայացրին  Քաղաքաշինության, Գյուղատնտեսության, Էկոնոմիկայի և արտադրական  ենթակառուցվածքների ու Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարները։ 

ԹՈՒԼՈՒԹՅԱՄԲ ՉՔԱՆԴԵՆՔ ԸՆՏԱՆԻՔԻ ՙԱՄՐՈՑԸ՚

Մի ընտանիքում  անընդհատ վեճեր էր լինում։ Այս ապրելակերպից հոգնած` ամուսինները որոշում են  հարևանից իմանալ նրանց ընտանիքում տիրող խաղաղության գաղտնիքը: Հարցուփորձից հետո կինը վերադառնում է տուն և ամուսնուն ասում.

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԳԼՈԲԱԼ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը վերջին ամիսներին աստիճանաբար փոփոխվում է։ Մի շարք իրադարձություններ վկայում են տարածաշրջանի նկատմամբ գլոբալ  խաղացողների աճող հետաքրքրության մասին։

ԻՄԱՍՏԱԼԻՑ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ…

Նոյեմբերի 26-ին Արցախի պառլամենատականների ասոցիացիայի հրավիրած նիստը, որ յուրօրինակ հոբելյանական երեկո էր, նվիրված էր Արցախյան շարժման առաջամարտիկ, պետական ու քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանի ծննդյան 70-ամյակին։

Ադրբեջանը դավագրգռում է. ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը

Արցախի նախագահի Մոսկվա աշխատանքային այցի կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես եւ ակնկալվում էր, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Բակո Սահակյանին Ռուսաստանի մուտքի արտոնագրի տրամադրումը գնահատվում է որպես ՙբանակցային գործընթացն առաջ մղելու ջանքերի տապալում, որը հակասում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական պարտավորություններին՚։

ՄԻ ՓՈՂՈՑԻ ԱՆՈՒՆ. ՀԻՇԵՑՈՒՄ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Երկար տարիներ ներկայիս Նելսոն Ստեփանյանի անվան փողոցը կրում էր Մոգիլևսկի անվանումը: Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչ գործունեություն էր ծավալել մեր տարածաշրջանում, որ արժանացել էր իր անունով փողոցի կոչմանը` մնում է անհայտ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՓՈՔՐ ԹՎՈՎ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆԳԱՌՆԵՐ

Ուժեղ արևային և տեղումնառատ եղանակներին Ստեփանակերտում սրանում է կահավորված ավտոբուսային կանգառներ ունենալու խնդիրը: Բանը նրանում է, որ առանց ծածկի կանգառներն Ստեփանակերտում շատ ավելի շատ են, քան կահավորված ավտոտաղավարները: 

ԱՆՋՆՋԵԼԻ ԱՆՈՒՆ ՈՒ ՀԵՏԱԳԻԾ ԱՐՑԱԽՅԱՆ՝ ԹԱՏՐՈՆԻ ՈՍԿԵՄԱՏՅԱՆՈՒՄ

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն անցել է 86-ամյա բեղմնավոր ուղի, որից 50-ը լուսաշողված է ժողովրդական արտիստ Բենիկ Օվչյանի փայլուն արվեստով։

Subscribe to this RSS feed