Հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
- Published in Պաշտոնական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Ճանաչողական այցով Ստեփանակերտում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության պաշտոնական պատվիրակությունը՝ նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:
Ռուսաստանյան հայտնի գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի կոնֆլիկտաբանության ու ազգային անվտանգության ամբիոնի պրոֆեսոր Վալերի ԿՈՆՈՎԱԼՈՎԸ նույն համալսարանից իր պաշտոնակից Մաքսիմ ՎԱՍԿՈՎԻ հետ միասին մասնակցել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի կողմից վերջերս կազմակերպված միջազգային կլոր սեղանին՝ հանդես գալով ՙԱշխարհառազմավարական գործընթացների բեմագրային կանխատեսումները Կովկասյան-Կասպյան տարածաշրջանում. երկայնական վերլուծություն՚ զեկույցով, դասախոսություններ է կարդացել համալսարանի ուսանողների համար։ Վ.Կոնովալովն արդեն երրորդ անգամ է բուհի ղեկավարության հրավերով այցելում Արցախ։
Արցախի Հանրապետությունում սկսված է ամառային զորակոչը։ Հուլիսի 9-ին Քաշաթաղի շրջանում ևս մեկնարկեց զորակոչը։
Քաշաթաղի շրջանում վերաբնակեցման գործընթացը շարունակվում է։ Այս առումով հարավային թևի Միջնավան և Կովսական քաղաքներում ու Իշխանաձոր գյուղում բնակելի շենքեր ու առանձնատներ են կառուցվում։
Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի տվյալների համաձայն` առ 9-ը հուլիսի 2018թ. շրջանում 4093,47 հա ցորենից հնձվել է 3522,87 հա-ն: Հրդեհների ճարակ է դարձել 41 հա, տարբեր պատճառներով (կարկուտ, սելավներ և այլն) չի հնձվել 132,9 հա:
Կրկին Ավետարանոց գյուղում էի։ Այս անգամ այցելեցի Հայրենական մեծ պատերազմի մասնակից Արաքսյա Խաչատրյանին, ում շատերն են շրջանում ճանաչում։
Ամռան այս տաք օրերին ժամանակ առ ժամանակ օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, և անտանելի շոգը մարդու օրգանիզմում կարող է առողջական վիճակի տարբեր խանգարումներ առաջացնել, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-ին հյուսիսային շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին իր միկրոբլոգում հայտնում է Յունքերի մամուլի քարտուղար Մարգարիտիս Շինասը, միկրոբլոգում: