Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Tuesday, 02 April 2019

Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

 

 

 

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

 

 

 

Հանդիպում Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

 

 

 

Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանությունը՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի կապակցությամբ

Ուղիղ երեք տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագրով ամրագրված հրադադարի ռեժիմը, Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով նախաձեռնել է պատերազմական գործողություններ։

Զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողություն Մաղավուզ գյուղում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ եւ մասնակցել բնակավայրի ազատագրման 26-ամյակի շրջանակներում զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: 

Արցախի պետական կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգ

Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի պետական կամերային նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին:

Subscribe to this RSS feed