Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։
Սեպտեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին:
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Օգոստոսի 23-ին ՙՍատարում հարազատ բանակին՚ կոչի նախաձեռնող խումբը, ինչպես միշտ, բանակի հրամանատարության հետ նախապես համաձայնեցված, հանդիպման հասցե ընտրեց ՊԲ զորամասերից մեկը։ Տեղում խմբին դիմավորեցին հրամանատար Նելսոն Հակոբջանյանն ու հրամանատարի՝ թիկունքի գծով ԲՀԱ տեղակալ Արամ Ավետիսյանը։
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: