Logo
Print this page

ԱՐՑԱԽՑԻ 8 ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

 

 

 

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Հու­նի­սի 18-ին Ստե­փա­նա­կեր­տի ՙՄենք ենք, մեր լեռ­նե­րը՚ հու­շա­կո­թո­ղի մոտ հան­դի­սա­վո­րու­թյամբ դի­մա­վո­րե­ցին Ֆրան­սիա­յում և Բել­գիա­յում կա­յա­ցած ձյու­դո­յի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում 1-ին տե­ղեր զբա­ղեց­րած ար­ցախ­ցի 8 մար­զիկ­նե­րին։ Ընդ­հա­նուր առ­մամբ` կա­յա­ցած ան­հա­տա­կան և թի­մա­յին ե­րեք մր­ցա­շա­րե­րում էլ ար­ցախ­ցի բո­լոր ձյու­դո­յիստ­նե­րը նվա­ճել են ոս­կե մե­դալ­ներ։

Մեկ ա­միս ա­ռաջ Ձյու­դո­յի Ար­ցա­խի ֆե­դե­րա­ցիան հայտ էր ներ­կա­յաց­րել` մաս­նակ­ցե­լու Ձյու­դո­յի Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նու­թյա­նը։ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ և ֆրան­սիա­ցի բա­րե­րար Մի­շել Տանկ­րե­զի ան­մի­ջա­կան ջան­քե­րով ար­ցախ­ցի 8 մար­զիկ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­վեց պայ­քա­րել նման մր­ցա­շա­րե­րում։ Նշենք, որ ա­ռա­ջին մր­ցա­շա­րը կա­յա­ցել է հու­նի­սի 8-ին` Փա­րի­զում, ո­րին մաս­նակ­ցում էր շուրջ 350 ձյու­դո­յիստ։ Տար­բեր քա­շա­յին կար­գե­րում 2006-2010թթ. ծն­ված ար­ցախ­ցի ձյու­դո­յիստ­ներ Ար­ման Պար­սի­յան­ցը, Գրի­գո­րի Ե­սա­յա­նը, Հայկ Հա­կո­բյա­նը, Ա­շոտ Պար­սի­յան­ցը, Ա­րամ Ա­վա­նե­սյա­նը, Հա­րութ Ա­մի­րյա­նը, Ար­թուր Գրի­գո­րյա­նը և Ա­լեք­սեյ Ա­վա­նե­սյա­նը զբա­ղեց­րել են ա­ռա­ջին տե­ղե­րը։ 
Այս ա­ռաջ­նու­թյու­նից հե­տո ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րին հրա­վի­րե­ցին Բել­գիա­յի մր­ցա­շա­րին, ո­րը բա­վա­կա­նին բարդ ա­ռաջ­նու­թյուն էր, սա­կայն այս­տեղ ևս մեր մար­զիկ­ներն ար­ժա­նա­պատ­վո­րեն մե­նա­մար­տե­ցին և զբա­ղեց­րին 1-ին տե­ղե­րը։ Եր­րորդ մր­ցա­շա­րը կա­յա­ցավ հու­նի­սի 16-ին՝ Փա­րի­զում, որ­տեղ նույն­պես գրան­ցե­լով ան­նա­խա­դեպ հաղ­թա­նակ ան­հա­տա­կան ու թի­մա­յին մր­ցա­շա­րե­րում, 3։2 հաշ­վով մեր ձյու­դո­յիստ­նե­րը դար­ձան չեմ­պիոն­ներ։ 
Հան­րա­պե­տա­կան ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի ձյու­դո­յի գլ­խա­վոր մար­զիչ Ի­վան Ա­զիզ­բե­կյա­նի պար­զա­բան­մամբ՝ մեր ձյու­դո­յիստ­նե­րը բո­լոր գո­տե­մար­տե­րում հան­դես են ե­կել գե­րա­զանց։ Հի­շեց­նենք, որ Ար­ցա­խի ձյու­դո­յիստ­ներն ա­ռա­ջին ան­գամ Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել են 2011-ին և թի­մա­յին մր­ցա­շա­րում զբա­ղեց­րել 2-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը։ 
Ա­լեք­սեյ Ա­վա­նե­սյանն ու Ա­շոտ Պար­սի­յան­ցը խոս­տո­վա­նե­ցին, որ այս հաղ­թա­նա­կը դժ­վար է տր­վել. ա­ռաջ­նու­թյա­նը պատ­րաստ­վում էին գրե­թե մեկ տա­րի։ Քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի ար­դյուն­քում նրանք կա­րո­ղա­ցան ար­ձա­նագ­րել ի­րենց հա­մար շատ կարևոր այս հաղ­թա­նա­կը, ին­չի հա­մար նրանք շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին նաև ի­րենց մարզ­չին ու ծնող­նե­րին։ 
Իսկ ա­ռա­ջի­կա­յում ձյու­դո­յիստ­նե­րը պատ­րաստ­վում են մաս­նակ­ցե­լու այլ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.