[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՄՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հոկ­տեմ­բե­րի 4-ից 7-ը մայ­րա­քա­ղա­քի Շախ­մա­տի կենտ­րո­նա­կան տանն անց­կաց­վեց հու­շամր­ցա­շար՝ նվիր­ված զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ, ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի նվի­րյալ, շախ­մա­տիստ Սամ­վել Սա­ֆա­րյա­նի հի­շա­տա­կին։

Հա­յոր­դին ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել է Մար­տա­կեր­տի, Աս­կե­րա­նի, Մար­տու­նու և Հադ­րու­թի շր­ջան­նե­րում ծա­վալ­ված մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Շար­քա­յին զին­վո­րից դար­ձել է մարտ­կո­ցի հրա­մա­նա­տար, հրե­տա­նու շտա­բի պետ, հրե­տա­նա­յին բրի­գա­դի հրա­մա­նա­տար։ 1993թվա­կա­նին Աս­կե­րա­նի շր­ջա­նում ծանր վի­րա­վոր­վել է, եր­կար բուժ­վե­լուց հե­տո ՝ դեռ չա­պա­քին­ված, նո­րից նետ­վել է մար­տի։ Մեծ է նրա ներդ­րու­մը հրե­տա­նու զար­գաց­ման գոր­ծում։ Նրան հրե­տա­նու ու­ղեղ էին ան­վա­նում։
Ա­վան­դա­կան դար­ձած այս մր­ցա­շարն անց է կաց­վել շվեյ­ցա­րա­կան մր­ցա­կար­գով՝ ԱՀ գրե­թե բո­լոր շր­ջան­նե­րի 56 մաս­նա­կից­նե­րով՝ ա­րագ շախ­մա­տի կա­նոն­նե­րով։ Մր­ցույ­թի ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նո­ղը Պաշտ­պա­նու­թյան բա­նակն ու Շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիան էին։
Ա­ռա­ջի­նից եր­րորդ տե­ղե­րը գրա­ված մաս­նա­կից­նե­րը պարգևատր­վել են ՊԲ և Շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիա­յի կող­մից։ Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան կող­մից Սամ­վել Սա­ֆա­րյա­նի այ­րուն հան­ձն­վել է ար­ժե­քա­վոր հու­շան­վեր։