Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՁՅՈՒ­ԴՈՆ` ԲԱՑ ԵՐ­ԿՆ­ՔԻ ՏԱԿ՚ ԽՈ­ՐԱԳ­ՐՈՎ Ե­ՌՕ­ՐՅԱ ՓԱ­ՌԱ­ՏՈՆ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ա­ռա­ջին ան­գամ ՀՀ և ԱՀ ձյու­դո­յի վե­տե­րան­նե­րի միու­թյուն­նե­րի ջան­քե­րով Ստե­փա­նա­կեր­տի ՙԿար­կառ՚ մար­զա­տու­րիս­տա­կան բա­զա­յում հոկ­տեմ­բե­րի 19-21-ը կա­յա­ցավ ՙՁյու­դոն` բաց եր­կն­քի տակ՚ խո­րագ­րով ե­ռօ­րյա փա­ռա­տո­նը։ Մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցում էր շուրջ 100 ձյու­դոիստ հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րից, մար­զաձևի վե­տե­րան­ներ, ձյու­դո­յի սի­րա­հար­ներ, ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, պե­տա­կան այ­րեր։

Փա­ռա­տո­նի մեկ­նար­կին ձյու­դոիստ­նե­րը հան­դես ե­կան ցու­ցադ­րա­կան ե­լույթ­նե­րով։ Մի­ջո­ցա­ռումն ան­ցավ ՙՆախ­կին ձյու­դոիստ չի լի­նում՚ կար­գա­խո­սով, ինչն էլ ի­րենց գո­տե­մար­տե­րով փաս­տե­ցին վե­տե­րան-ձյու­դոիստ­նե­րը։ ՀՀ վաս­տա­կա­վոր մար­զիչ, սև գո­տի 4-րդ դան Վար­դան Խու­դո­յանն իր ար­հես­տա­վար­ժու­թյամբ ու վար­պե­տու­թյամբ ցու­ցադ­րեց տեխ­նի­կա­կան գե­ղե­ցիկ հնարք­ներ: Ող­ջու­նե­լով ար­ցախ­ցի­նե­րին` նա նշեց, որ ձյու­դոիստ­ներն ի­րենց ու­րույն ներդ­րումն են ու­նե­ցել Ար­ցա­խյան գո­յա­մար­տում և ան­չափ կարևոր է, որ այս մար­տար­վես­տով շա­րու­նա­կի զբաղ­վել ներ­կա­յիս սե­րուն­դը։ Ձյու­դոիստ­նե­րը միշտ էլ տար­բեր­վել են ի­րենց ֆի­զի­կա­կան պատ­րաստ­վա­ծու­թյամբ, վար­քով, համ­բե­րա­տա­րու­թյամբ։ Վե­տե­րան մար­զիկ­նե­րը փաս­տում են, որ ձյու­դոն ի­րենց միշտ միա­բա­նել ու հա­մախմ­բել է, իսկ մար­զախմ­բե­րում տի­րող բա­րե­կա­մա­կան ու ջերմ մթ­նո­լոր­տը` գո­տեպն­դել։
ՀՀ-ում ձյու­դոն ձևա­վոր­վեց 1970-ա­կան­նե­րին՝ մար­զիչ Թել­ման Քո­չա­րյա­նի շնոր­հիվ, իսկ Ար­ցա­խում 1980-ա­կան­նե­րի վեր­ջին՝ Ի­վան Ա­զիզ­բե­կյա­նի ջան­քե­րով։ Ձյու­դո­յի ձևա­վոր­ման սկզբ­նա­կան տա­րի­նե­րին պա­րա­պե­լու հա­մար Ար­ցա­խում բա­վա­րար պայ­ման­ներ չկա­յին, սա­կայն մար­զիկ­նե­րը չէին հու­սա­հատ­վում, ջա­նում էին մարզ­վել և մաս­նակ­ցել մր­ցա­շա­րե­րի։ Տա­րեց­տա­րի Ար­ցա­խի ձյու­դո­յի ֆե­դե­րա­ցիան ու­նե­ցավ մար­զա­դահ­լիճ­ներ, հա­մա­պա­տաս­խան մար­զա­գոր­գեր, անհ­րա­ժեշտ գույք: Այ­սօր ձյու­դո­յով զբաղ­վող­նե­րի թի­վը բա­վա­կա­նին ա­ճել է։ Ներ­կա­յիս ձյու­դոիստ­նե­րը պար­բե­րա­բար մաս­նակ­ցում են տար­բեր մր­ցա­շա­րե­րի և ար­դեն մր­ցա­նա­կա­յին տե­ղեր են զբա­ղեց­նում ոչ միայն հա­յաս­տա­նյան, այլև մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րե­րում։
Նման ձևա­չա­փով ա­ռա­ջին ան­գամ ձյու­դո­յի փա­ռա­տոն անց­կաց­նե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը ՀՀ ձյու­դո­յի վե­տե­րան­նե­րի ազ­գա­յին միու­թյան նա­խա­գահ Տիգ­րան Մալ­խա­սյա­նինն էր։ Նրա պար­զա­բան­մամբ՝ այդ նա­խա­գի­ծը շատ կարևոր է ոչ միայն այն ա­ռու­մով, որ այն միտ­ված է զար­գաց­նե­լու և մաս­սա­յա­կան դարձ­նե­լու ձյու­դո մար­զաձևը, այլև հե­տա­գա­յում, դառ­նա­լով ա­վան­դա­կան, ՀՀ և ԱՀ մար­զիկ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել էլ ա­վե­լի մո­տի­կից ճա­նա­չե­լու ու շփ­վե­լու մի­մյանց հետ, նոր ըն­կեր­ներ ձեռք բե­րե­լու, միա­սին լի­նե­լու պատ­մամ­շա­կու­թա­յին վա­յե­րում և ճա­նա­չե­լու հայ­րե­նիքն իր բո­լոր գույ­նե­րով։ Քա­նի որ ձյու­դոն ու­նի միաս­նու­թյան խոր­հուրդ, ե­ռօ­րյա փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում, բա­ցի ցու­ցադ­րա­կան ե­լույթ­նե­րից, սե­մի­նար-պա­րապ­մունք­նե­րից, կազ­մա­կերպ­վե­ցին նաև հայ­րե­նա­սի­րա­կան ճա­նա­չո­ղա­կան այ­ցեր Ար­ցա­խի պատ­մամ­շա­կու­թա­յին ու տե­սար­ժան վայ­րեր։
ԱՀ ձյու­դո­յի վե­տե­րան­նե­րի միու­թյան նա­խա­գահ Ի­վան Ա­զիզ­բե­կյանն ըն­դգ­ծեց, որ փա­ռա­տոնն ա­ռիթ է մեկ ան­գամ ևս հա­մախմ­բե­լու ներ­կա­յիս ձյու­դոիստ­նե­րին ու վե­տե­րան­նե­րին, դրա­նով իսկ փաս­տե­լու, որ այս և մյուս մար­զաձևե­րով պետք է պա­րա­պել, ինչն իր հեր­թին կն­պաս­տի հո­գով ու մարմ­նով ա­ռողջ, ու­ժեղ ե­րի­տա­սար­դու­թյուն ձևա­վո­րե­լու գոր­ծըն­թա­ցին։
Փա­ռա­տո­նի վեր­ջում պատ­վոգ­րեր հան­ձն­վե­ցին ՀՀ-ում և ԱՀ-ում ձյու­դո մար­զաձևի զար­գաց­մա­նը ներդ­րում ու­նե­ցած մի խումբ ան­ձանց։