Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹՈՂ ԱՐՑԱԽԻ ԲՈԼՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԼԻՆԵՆ…

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի շախ­մա­տի կենտ­րո­նա­կան տու­նը մայ­րա­քա­ղա­քի տա­րեց­նե­րի սի­րե­լի հա­վա­քա­տե­ղին է. այն ոչ միայն զուտ շախ­մատ խա­ղա­լու կամ շախ­մա­տի մր­ցա­շա­րեր անց­կաց­նե­լու, այլև ի­րար տես­նե­լու, քա­ղա­քա­կան վեր­ջին ան­ցու­դար­ձը քն­նար­կե­լու, նո­րու­թյուն­նե­րին ծա­նո­թա­նա­լու, իսկ շա­տե­րի հա­մար պար­զա­պես ժա­մա­նակն անց­կաց­նե­լու միակ վայրն է: 

Գոր­ծում է ան­ցյալ դա­րի 60-ա­կան թվա­կան­նե­րից: Շախ­մա­տի տունն իր այ­ցե­լու­նե­րի առջև դռ­նե­րը չի փա­կում նույ­նիսկ հան­գս­տյան ու տոն օ­րե­րին և Ար­թուր Ա­ՄԻ­ՅԱ­ՆԸ` ՙՍտե­փա­նա­կեր­տի շախ­մա­տի կենտ­րո­նա­կան տուն՚ ՊՈԱԿ-ի ե­րի­տա­սարդ տնօ­րե­նը, ով այն ղե­կա­վա­րում է 2013 թվա­կա­նից, հա­զիվ է հա­մո­զում նրանց, որ գո­նե Ա­մա­նո­րյա տո­նե­րին ե­րեք օ­րով ՙհան­գս­տի՚ գնան: Ի­հար­կե, ե­րի­տա­սարդ տնօ­րե­նը կցան­կա­նար Ա­մա­նո­րը որևէ ձևով նշել Շախ­մա­տի տան այ­ցե­լու­նե­րի հա­մար, բայց, ինչ­պես ա­սում են` հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հարց է. կա­ռույ­ցի տա­րե­կան բյու­ջեն կազ­մում է 6 մի­լիոն 800 հա­զար դրամ, ո­րից 6 մի­լիո­նը աշ­խա­տա­վարձ է, 500 հա­զա­րից ա­վե­լին՝ ջե­ռուց­ման ծախս:

ՙՇախ­մա­տի տան՚ մի­ջո­ցա­ռում­ներն էլ կազ­մա­կերպ­վում են հո­վա­նա­վոր­նե­րի կամ նույն շեն­քում տե­ղա­կայ­ված` Շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիա­յի ֆի­նան­սա­վոր­մամբ:
Շախ­մա­տի տան շեն­քա­յին պայ­ման­նե­րը բա­րե­լավ­ման կա­րիք ու­նեն, և սի­րե­լի հա­վա­քա­տե­ղին բա­րե­կարգ ու ա­ռա­վել հար­մա­րա­վետ տես­նե­լը ինչ­պես տնօ­րե­նի ու աշ­խա­տա­կից­նե­րի, այն­պես էլ այ­ցե­լու­նե­րի ա­մա­նո­րյա ե­րա­զանքն է. օ­դա­փո­խու­թյան հա­մա­կար­գը լավ չի աշ­խա­տում: Խնդ­րից ա­մա­չում են հատ­կա­պես երբ օ­տա­րերկ­րյա զբո­սաշր­ջիկ­ներ են այ­ցե­լում, հե­տաքր­քր­վում հայ­կա­կան շախ­մա­տի պատ­մու­թյամբ, ա­վան­դույթ­նե­րով: Մաս­նա­կի վե­րա­նո­րո­գում­ներ շեն­քում կա­տար­վել են քա­ղա­քա­պե­տա­րա­նի հետ հա­մա­տեղ` նվա­զա­գույն պայ­ման­ներ ստեղ­ծե­լով մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­ման ու այ­ցե­լու­նե­րի հա­մար:
2013 թվա­կա­նից այս­տեղ նաև կազ­մա­կերպ­վում են շաշ­կու և նար­դու ա­ռաջ­նու­թյուն­ներ:
Չնա­յած տա­րի­քա­յին սահ­մա­նա­փա­կում չկա, Շախ­մա­տի տան հիմ­նա­կան այ­ցե­լու­նե­րը 50-ն անց տղա­մար­դիկ են. մենք հա­ճե­լիո­րեն զար­մա­ցանք, երբ մեր այ­ցե­լու­թյան պա­հին եր­կու սե­ղա­նի­կի մոտ տե­սանք նաև ե­րի­տա­սարդ­նե­րի` խո­րա­ցած խա­ղի մեջ: ՙՄենք այս­տեղ գա­լիս ենք, ի­հար­կե, շախ­մատ խա­ղա­լու, բայց մեծ հե­տաք­րք­րու­թյամբ լսում ենք նաև տա­րեց­նե­րի պատ­մու­թյուն­նե­րը, ծա­նո­թա­նում նրանց կյան­քի փոր­ձա­ռու­թյա­նը՚,-ա­սա­ցին նրանք:
Շախ­մա­տի տան այ­ցե­լու­նե­րին մի քա­նի խմ­բի կա­րե­լի է բա­ժա­նել. մար­դիկ, ով­քեր ե­կել են շախ­մատ խա­ղա­լու (նրանք թո­շա­կա­ռու մտա­վո­րա­կան­ներ են կամ շախ­մա­տիստ­ներ), նար­դի խա­ղա­ցող­ներ, ո­րոնք ա­ռան­ձին խումբ են կազ­մում, և մար­դիկ, ով­քեր տա­քուկ ան­կյուն են փնտ­րում կամ հետևում են խա­ղա­ցող­նե­րին: Հե­տաքր­քիր է, որ ա­ռա­ջին խմ­բի մարդ­կանց քիչ է հե­տաք­րք­րում, թե ով է տնօ­րե­նը կամ ով­քեր աշ­խա­տա­կից­նե­րը, ով­քեր են այ­ցե­լու­նե­րը, նրանք շախ­մա­տի աշ­խար­հում են, ի­րար մեջ մր­ցում­ներ են անց­կաց­նում` ժա­մա­նակ տրա­մադ­րե­լով սի­րած մար­զաձևին:

 

***


Ինչ­պե՞ս են դի­մա­վո­րե­լու Նոր տա­րին Շախ­մա­տի կենտ­րո­նա­կան տան հիմ­նա­կան այ­ցե­լու­նե­րը, ի՞նչ ակն­կա­լիք­ներ ու­նեն, ի՞նչ բա­րե­մաղ­թանք­ներ ու ցան­կու­թյուն­ներ:
Է­դուարդ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ, 88 տա­րե­կան. - Եր­կար տա­րի­ներ ե­ղել եմ այս հիմ­նար­կի տնօ­րե­նը։ 65 տա­րուց ա­վե­լի զբաղ­վել եմ շախ­մա­տով։ Մա­թե­մա­տի­կա­յի թո­շա­կա­ռու ու­սու­ցիչ եմ: Ինչ աշ­խա­տանք էլ կա­տա­րել եմ, դրան զու­գա­հեռ մարզ­չա­կան գոր­ծու­նեու­թյուն եմ ծա­վա­լել։ Այ­սօր էլ չեմ կա­րո­ղա­նում կտր­վել շախ­մա­տից։ Սո­վո­րա­բար Նոր տա­րին դի­մա­վո­րում եմ ըն­տա­նի­քիս` զա­վակ­նե­րիս, թոռ­նե­րիս հետ։ Ցան­կու­թյունս այն է, որ մեր երկ­րում խա­ղա­ղու­թյուն լի­նի, իսկ մեր սե­րուն­դը լավ ապ­րի այս գե­ղե­ցիկ երկ­րում։ Հի­մա ես հի­շո­ղու­թյուն­նե­րով ապ­րող մարդ եմ, բայց, միևնույն է, Նոր տա­րուց ակն­կա­լիք­ներ, հրաշք­ներ սպա­սում եմ՝ ինչ­պես բո­լո­րը: Ա­մա­նո­րը հրաշք­նե­րի տոն է և ցան­կա­նում եմ, որ հրաշք­ներ լի­նեն բո­լո­րիս կյան­քում. կյանքն ա­վե­լի բա­րե­կե­ցիկ լի­նի, մար­դիկ` բա­րի, որ­պես­զի եր­ջան­կաց­նեն ի­րենց շր­ջա­պա­տող­նե­րին։

Հրանտ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ, 83 տա­րե­կան.- Վատ չեմ ապ­րել: Տա Աստ­ված, որ միշտ խա­ղա­ղու­թյուն լի­նի, մեր սե­ղան­նե­րը՝ լի­քը, աշ­խար­հը՝ ծաղ­կած, և մենք նման պայ­ման­նե­րում դի­մա­վո­րենք յու­րա­քան­չյուր Նոր տա­րի։
Սո­վո­րա­բար ա­ռա­ջին հեր­թին խմում ենք բո­լո­րիս ա­ռող­ջու­թյան, հա­ջո­ղու­թյան, խա­ղա­ղու­թյան կե­նա­ցը։ Երկ­րորդ կե­նա­ցը միշտ մեր զո­հե­րի՝ այն մարդ­կանց հի­շա­տա­կին է, ով­քեր մեզ հա­մար խա­ղաղ ապ­րե­լու և ու­րա­խա­նա­լու պայ­ման­ներ են ստեղ­ծել։ Աստ­ված լու­սա­վո­րի նրանց հո­գին, և նրանց հի­շա­տա­կը միշտ վառ լի­նի մեր սր­տե­րում։
Ես լա­վա­տես եմ. հա­վա­տում եմ, որ հայ ազ­գի հա­մար գա­լիք տա­րի­նե­րը պի­տի բա­րե­հա­ջող լի­նեն։
Հրա­չիկ Ա­ՎԱ­ՆԵ­ՍՅԱՆ, 84 տա­րե­կան.- Եր­կար տա­րի­ներ ՙՊո­լիգ­րաֆ՚ ձեռ­նար­կու­թյան տնօ­րենն եմ ե­ղել։ Շախ­մա­տի սի­րա­հար եմ և միայն թո­շա­կի անց­նե­լուց հե­տո չէ, որ այս ա­կում­բի այ­ցե­լուն եմ։ Շախ­մա­տը և՜ գի­տու­թյուն է ինձ հա­մար, և՜ ար­վեստ, և՜ սի­րած զբաղ­մունք։ Թող խա­ղաղ լի­նեն Ար­ցա­խի բո­լոր Նոր տա­րի­նե­րը։ Ճիշտ է, շա­տե­րի ֆի­նան­սա­կան, սո­ցիա­լա­կան վի­ճակն այն չէ, ինչ պետք է լի­նի, բայց ա­մեն դեպ­քում պետք է տրա­մադր­վել տո­նա­կա­նո­րեն այս կարճ կյան­քում և Նոր տա­րին դի­մա­վո­րել պա­պե­րից ե­կած ա­վան­դույթ­նե­րի հա­մա­ձայն։ Նոր տա­րում կու­զե­նա­յի, որ մար­դիկ ա­վե­լի բա­րե­կե­ցիկ ապ­րեն, թո­շակն ու աշ­խա­տա­վարձն էլ հե­րի­քի տո­նա­կան միջո­ցա­ռում­նե­րը նշե­լուն։
Ռա­դիկ ՀԱՅ­ՐԻ­ՅԱՆ, 72 տա­րե­կան.-Շախ­մա­տի տու­նը Ստե­փա­նա­կեր­տի միակ տեղն է, որ­տեղ տա­րեց­նե­րը կա­րող են գալ ու անց­կաց­նել ի­րենց ժա­մա­նա­կը։ Ես կցան­կա­նա­յի, որ նման տե­ղե­րը Ստե­փա­նա­կեր­տում և հան­րա­պե­տու­թյու­նում ա­վե­լի շատ լի­նեին և ոչ միայն շախ­մա­տի սի­րա­հար­նե­րի հա­մար։
Կարևոր է Նոր տա­րին ու­րախ սր­տով դի­մա­վո­րե­լը, այն­պես որ՝ բո­լո­րին ու­րախ Նոր տա­րի եմ մաղ­թում:
Նոր տա­րում կու­զե­նա­յի, որ պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը վե­րա­կան­գն­վի, Ցե­ղաս­պա­նու­թյու­նը վեր­ջա­պես ճա­նաչ­վի և փոխ­հա­տուց­վեն մեր բո­լոր կո­րուստ­նե­րը։ Ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում էլ կու­զե­նա­յի ժո­ղովր­դին նվիր­ված մար­դիկ ըն­տր­վեն։ Այդ նվիր­վա­ծու­թյունն է ո­րո­շում, թե ինչ­պես կապ­րի ժո­ղո­վուր­դը:
Հրա­չիկ ՎԱ­ՆՅԱՆ, 74 տա­րե­կան.- Այս­տեղ գա­լիս ենք և՜ ըն­կեր­ներ գտ­նե­լու, և՜ ներ­հան­րա­պե­տա­կան ան­ցու­դար­ձին հետևե­լու, և՜ մեր ժա­ման­ցը կազ­մա­կեր­պե­լու, և՜ ա­ռօ­րյա հոգ­սե­րից կտր­վե­լու հա­մար։ Ա­մա­նորն ա­մե­նա­գե­ղե­ցիկ տո­նե­րից է, թող բո­լո­րիս ըն­տա­նիք­նե­րին այն միայն հա­ջո­ղու­թյուն բե­րի: Պա­տե­րազմ տե­սած մար­դու ա­ռա­ջին կե­նա­ցը տար­վա ա­մե­նա­կարևոր տո­նին, կար­ծում եմ, խա­ղա­ղու­թյան կե­նացն է։
ԲԵ­նիկ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ, 80 տա­րե­կան.- Այս­տե­ղի հա­ճա­խորդն եմ վա­ղուց, երբ այն դեռ ոչ թե Շախ­մա­տի տուն էր, այլ սր­ճա­րան: 60-ա­կան թվա­կան­ներն էին: Հե­տո Էռ­նեստ Պետ­րո­սյա­նի ջան­քե­րով բաց­վեց Շախ­մա­տի տու­նը: Սո­վե­տա­կան Միու­թյու­նում այդ մար­զաձևը շատ հար­գի էր, Տիգ­րան Պետ­րո­սյան էլ` աշ­խար­հի չեմ­պիոն: Է. Պետ­րո­սյա­նը հա­վա­քեց ա­ռա­ջին շախ­մա­տա­սեր­նե­րին և բա­ցեց ա­կում­բը։
Բա­րե­մաղ­թանքս խա­ղա­ղու­թյունն է: Ոնց ստաց­վում է, այն­պես էլ դի­մա­վո­րում ենք Ա­մա­նո­րը՝ տար­վան հա­մա­պա­տաս­խան, միայն թե խա­ղա­ղու­թյուն լի­նի։ Կե­նաց ա­սել չեմ սի­րում՝ կարճ խո­սող մարդ եմ։ Ա­մե­նաեր­կար կե­նացս է՝ լավ լի­նենք, ա­ռողջ ապ­րենք։