Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՉԽԱԽՏՎԵՑԻՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի բաս­կետ­բո­լի մինչև 16 տա­րե­կան աղ­ջիկ­նե­րի թի­մը փետր­վար-մարտ ա­միս­նե­րին Երևա­նում կա­յա­ցած ՀՀ բաս­կետ­բո­լի փու­լա­յին ա­ռաջ­նու­թյու­նում նվա­ճել է 1-ին հո­րի­զո­նա­կա­նը։ Մր­ցա­շա­րին մաս­նակ­ցել է 7 թիմ (Գյում­րիի, Վա­նա­ձո­րի, Ստե­փա­նա­կեր­տի և Երևա­նի 4 թի­մեր), ո­րոնց հետ ու­նե­ցած փու­լա­յին բո­լոր խա­ղե­րում Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նը ա­ռա­վե­լա­գույն միա­վոր­նե­րով գրան­ցել է հաղ­թա­նակ։

Մար­զադպ­րո­ցի և թի­մի մար­զիչ Գևորգ Շահ­նա­զա­րյա­նի պա­զա­բան­մամբ՝ մար­տի 14-ին մեկ­նար­կած ա­ռաջ­նու­թյան երկ­րորդ փու­լը դեռևս շա­րու­նակ­վում է, սա­կայն Ար­ցա­խի աղ­ջիկ­նե­րի հա­մար այն ա­վարտ­վել է, ո­րով­հետև թի­մը մաս­նակ­ցել է նա­խա­տես­ված 12 խա­ղե­րին՝ բո­լորն էլ պսա­կել հա­մո­զիչ հաղ­թա­նա­կով։ Մարզ­չի տե­ղե­կու­թյամբ՝ Մար­զադպ­րո­ցի 2006-2007թթ. ծն­ված աղ­ջիկ­նե­րի թիմն ան­ցած տա­րի ևս մաս­նակ­ցել էր ՀՀ բաս­կետ­բո­լի ա­ռաջ­նու­թյա­նը, գրան­ցել հա­ջո­ղու­թյուն­ներ, բայց կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով խա­ղե­րը մինչև վերջ չեն անց­կաց­վել և պարգևատ­րում­ներ չեն ե­ղել։
Ընդ­հան­րա­պես Ստե­փա­նա­կեր­տի բաս­կետ­բո­լի թի­մե­րը տա­րի­ներ ի վեր հա­ջո­ղու­թյուն­ներ են գրան­ցել տար­բեր մր­ցա­շա­րե­րում և վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո էլ ա­վան­դույթ­նե­րը չխախտ­վե­ցին։ Հաղ­թա­նա­կի ձեռք­բեր­մու­մը, ըստ Գ. Շահ­նա­զա­րյա­նի, Ստե­փա­նա­կեր­տի մար­զադպ­րո­ցի ար­հես­տա­վարժ մար­զիչ­նե­րի թի­մա­յին աշ­խա­տան­քի ար­դյունքն է։ Ստե­փա­նա­կեր­տի մար­զադպ­րո­ցում գոր­ծում է բաս­կետ­բո­լի 15 թիմ (շուրջ 250 սան), 9 մար­զիչ։ Իսկ վեր­ջին 5-6 տա­րի­նե­րին բաս­կետ­բո­լի պա­տա­նի­նե­րի թի­մե­րը տա­րի­քա­յին տար­բեր խմ­բե­րում միշտ մր­ցա­նակ­ներ են նվա­ճել զա­նա­զան ա­ռաջ­նու­թյուն­նե­րում՝ զբա­ղեց­նե­լով նաև ա­ռաջ­նա­յին տե­ղեր (9 ան­գամ նվա­ճել են 1-ին հո­րի­զո­նա­կա­նը)։ Այս տա­րի հաղ­թա­նակ նվա­ճած աղ­ջիկ­նե­րի թի­մը 2020թ. պետք է մաս­նակ­ցեր պե­տեր­բուր­գյան ՙՖե­նիքս՚ կազ­մա­կեր­պու­թյան գա­վա­թի խա­ղար­կու­թյուն­նե­րին, սա­կայն չա­րա­բաս­տիկ թա­գա­վա­րա­կը բո­լոր ծրագ­րե­րը խա­փա­նեց։ Այ­նուա­մե­նայ­նիվ մար­զի­չը հույս ու­նի, որ այս տար­վա օ­գոս­տո­սին նրանք հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան մաս­նակ­ցել ՌԴ-ում նա­խա­տես­ված բաս­կետ­բո­լի մր­ցա­շա­րե­րին, ու ողջ Ան­դր­կով­կա­սից նա­խա­տես­վում է միայն Ար­ցա­խի թի­մի մաս­նակ­ցու­թյու­նը։
Ստե­փա­նա­կեր­տի մար­զադպ­րո­ցի մար­զիչ­նե­րի և սա­նե­րի տա­րի­նե­րի քրտ­նա­ջան աշ­խա­տան­քը տա­լիս է ո­րա­կա­կան ար­դյունք։ Նույ­նիսկ 1-ին տեղ զբա­ղեց­նե­լուց հե­տո էլ աղ­ջիկ­նե­րը վե­րա­դար­ձել և ներ­կա­յումս էլ շա­րու­նա­կում են պա­րա­պել։ Մարզ­չի խոս­քով՝ վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո նրանք երևի ա­ռա­ջին­նե­րից էին, որ նո­յեմ­բե­րի 22-ից վեր­սկ­սե­ցին բաս­կետ­բո­լի պա­րապ­մունք­նե­րը։ Գ. Շահ­նա­զա­րյա­նը բաս­կետ­բո­լը հա­մա­րում է ին­տե­լեկ­տուալ խաղ՝ մա­թե­մա­տի­կա­կան ու տակ­տի­կա­կան հաշ­վարկ­նե­րով, և նրա սա­նե­րը դպ­րո­ցում էլ են գրան­ցում բարձր ա­ռա­ջա­դի­մու­թյուն։ Ա­ռա­ջի­կա­յում մինչև 14 տա­րե­կան աղ­ջիկ­ներն ա­ռա­ջին ան­գամ կմաս­նակ­ցեն ՀՀ ա­ռաջ­նու­թյան 1-ին փու­լին, և մար­զիչն ակն­կա­լում է լավ ար­դյունք­ներ։ Փետր­վա­րից մինչև մա­յի­սի վերջ բաս­կետ­բո­լի թի­մե­րը տա­րի­քա­յին տար­բեր խմ­բե­րում կմաս­նակ­ցեն նա­խա­տես­վող ա­ռաջ­նու­թյուն­նե­րին։ 2005-2006թթ. ծն­ված աղ­ջիկ­նե­րի թի­մի ա­վագ Շա­հա­նե Մար­գա­րյա­նը բաս­կետ­բո­լով զբաղ­վում է 4-5 տա­րի։ Նա հա­մոզ­ված է, որ ան­ցած տա­րի ևս ՀՀ-ում կզ­բա­ղեց­նեին 1-ին տե­ղը, ո­րով­հետև բո­լոր խա­ղե­րում հաղ­թում էին, սա­կայն հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով մր­ցա­շարն ընդ­հատ­վեց։ ՙԱյս տա­րի մենք շա­րու­նա­կե­ցինք պայ­քա­րը և կա­րո­ղա­ցանք ա­ռա­վե­լա­գույն միա­վոր­ներ հա­վա­քե­լով հաս­նել փայ­լուն ար­դյունք­նե­րի։ Մենք շատ ենք սի­րում այս մար­զաձևը և մեր Ար­ցա­խի հա­մար դժ­վա­րին այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ձգ­տել ենք բարձր պա­հել հայ­րե­նի­քի պա­տի­վը։ Վս­տահ եմ, որ մյուս տա­րի նույն­պես կդառ­նանք չեմ­պիոն՚,- ա­սաց Շ. Մար­գա­րյա­նը։
Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի տնօեն Է­միլս Հով­հան­նի­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ մայ­րա­քա­ղա­քում բաս­կետ­բոլ մար­զաձևի հիմ­քը դր­վել է դեռևս 1950-ա­կան թթ. ռուս մար­զիչ Յու­րի Դմիտրևի ջան­քե­րով։ Ու մինչ այ­սօր էլ բաս­կետ­բո­լը շա­րու­նա­կում է զար­գա­նալ Ստե­փա­նա­կեր­տում« և մեր տղա­նե­րի ու աղ­ջիկ­նե­րի թի­մե­րը դառ­նում են ոչ միայն ՀՀ, այլև Եվ­րո­պա­յի չեմ­պիոն­ներ։ Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մը Մար­զադպ­րո­ցի նա­խա­տես­ված ծրագ­րե­րից շա­տե­րը խա­փա­նեց, բայց մար­զիչ­ներն ու մար­զիկ­նե­րը չեն ըն­կճ­վե­լու, նրանք շա­րու­նա­կե­լու են աշ­խա­տել, պայ­քա­րել ու մր­ցա­նա­կա­յին տե­ղեր զբա­ղեց­նել ոչ մի­յան ՀՀ, այլև մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում՝ բարձր պա­հե­լով ար­ցախ­ցու պա­տի­վը։