Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿԱՄՔ՝ ԿՅԱՆ­ՔԸ ԳՅՈՒ­ՂՈՒՄ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿԵ­ԼՈՒ

 

Առաջնագծամերձ Եղցահող գյուղ մեր այցելության ժամանակ համայնքապետարանում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, ուստի համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանի հետ մեր զրույցը տեղի ունեցավ դպրոցում։

-Գյու­ղի տե­ղը ե­կե­ղե­ցա­պատ­կան տա­րածք է ե­ղել։ Ե­կե­ղե­ցին կա­ռու­ցե­լուց հե­տո մար­դիկ տե­ղա­փոխ­վել են ի­րենց գյու­ղե­րից, բնա­կու­թյուն հաս­տա­տել չորս­բո­լո­րը։ Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին թվագր­ված է 18-րդ դա­րի վեր­ջով։ Մինչև 44-օ­րյա պա­տե­րազ­մը նա­խա­տես­ված էր այն վե­րա­նո­րո­գել, բայց չհասց­րե­ցին ծրա­գի­րը կյան­քի կո­չել։ Նախ­կին հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի հո­վա­նա­վո­րու­թյամբ 2003թ. գյու­ղում կա­ռուց­վել է նաև Սուրբ Սար­գիս ե­կե­ղե­ցին։ Բայց ա­ղո­թե­լու հա­մար գյու­ղա­ցի­նե­րը նա­խընտ­րում են հին, կի­սա­վեր ե­կե­ղե­ցին,- պատ­մում է Ար­տակ Հա­կո­բյա­նը։
Հա­մայն­քի տա­րած­քում կան բա­զում պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­ներ։ Եղ­ցա­հող գյու­ղում են գտն­վում 18-19-րդ և 17-19-րդ դա­րե­րով թվագր­ված գե­րեզ­մա­նոց­ներ, 18-րդ դա­րի աղ­բյուր-հու­շար­ձան, 17-19-րդ դա­րե­րի սր­բա­տե­ղի­ներ, ինչ­պես և մ.թ.ա. 2-ից 1-ին հա­զա­րա­մյակ­նե­րի դամ­բա­րան­ներ, 12-ից 13-րդ դա­րե­րի թվագր­ված գյու­ղա­տե­ղի­ներ և այլն։ 15-19-րդ դա­րե­րում Եղ­ցա­հո­ղի տա­րած­քը խիտ բնա­կեց­ված է ե­ղել։ 1918-1920թթ. ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի և Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած հա­կա­հայ քա­ղա­քա­կա­նու­թյան հետևան­քով Եղ­ցա­հո­ղի հա­րա­կից Մեծ Խեր­խան, Փոքր Խեր­խան, Դաշ­տա­հող, Կա­նաչ Թա­լա գյու­ղե­րը լիո­վին հա­յա­թափ­վե­ցին։ Բայց մինչ այ­սօր էլ պահ­պան­վում են Դաշ­տա­հո­ղի, Կա­նաչ Թա­լա­յի, Փոքր Խեր­խա­նի, Մեծ Խեր­խա­նի փլա­տակ­նե­րը։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, Մար­տու­նու շր­ջա­նի Խեր­խան և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Չա­փար գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րի մի մա­սը բնիկ խեր­խան­ցի­ներ են ե­ղել։
-Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Եղ­ցա­հո­ղի բնակ­չու­թյան թի­վը նվա­զել էր աշ­խա­տա­տե­ղե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով։ 88-ի շար­ժու­մը խթան հան­դի­սա­ցավ, որ­պես­զի գյու­ղա­ցի­նե­րը վե­րա­դառ­նան ի­րենց օ­ջախ­նե­րը, և բնակ­չու­թյան թիվն ա­ճեց մինչև 200,- ա­սում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը։ -Այս պա­հի դրու­թյամբ գյուղն ու­նի 153 բնա­կիչ։ Ու­նենք նաև վե­րաբ­նա­կեց­ված 7 ըն­տա­նիք, ո­րոն­ցից 3-ը Հադ­րու­թի շր­ջա­նի Արևշատ գյու­ղից են, 3-ը՝ Շու­շիի շր­ջա­նի Քիր­սա­վա­նից և 1-ը՝ Բեր­ձո­րից։
Ա­ռաջ­նագ­ծա­մերձ Եղ­ցա­հո­ղի բնակ­չու­թյունն այ­սօր չի կա­րո­ղա­նում զբաղ­վել ա­նաս­նա­պա­հու­թյամբ և հո­ղա­գոր­ծու­թյամբ։ Ադր­բե­ջա­նա­կան դիր­քե­րը գտն­վում են գյու­ղի վեր­ջին տնից ըն­դա­մե­նը 300 մետր հե­ռա­վո­րու­թյան վրա։ Հա­մայն­քա­պե­տի խոս­քով՝ ադր­բե­ջան­ցի­նե­րը հա­ճախ գո­ղա­նում են գյու­ղի ա­նա­սուն­նե­րը, ձիե­րը, ին­չի պատ­ճա­ռով մար­դիկ նպա­տա­կա­հար­մար չեն գտ­նում ա­նա­սուն պա­հե­լը։ Գյու­ղում մեծ թափ է ստա­ցել մեղ­վա­բու­ծու­թյու­նը։ Հարկ է նշել, որ պա­տե­րազ­մից հե­տո բա­րե­րար­նե­րի կող­մից գյու­ղա­ցի­նե­րին մեղ­վաըն­տա­նիք­ներ են տրա­մադր­վել, ինչ­պես նաև խոճ­կոր­ներ, ոչ­խար­ներ, իսկ բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին՝ նաև խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ։ Հա­մա­գյու­ղա­ցի բա­րե­րար­նե­րը մշ­տա­պես ա­ջակ­ցում են բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին։ Բա­րե­րար Գուր­գեն Մե­լի­քյա­նը բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին մշ­տա­պես օգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րում՝ տրա­մադ­րե­լով սառ­նա­րան­ներ, լվաց­քի մե­քե­նա­ներ։
Ի՞նչ խն­դիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նած եղ­ցա­հող­ցին այ­սօր։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րը ման­րա­մաս­նում է.
-Ի­հար­կե, ա­ռաջ­նա­յի­նը պի­տի հա­մա­րել անվ­տան­գու­թյան խն­դի­րը, քա­նի որ գյու­ղը թշ­նա­մու ու­ղիղ նշա­նա­ռու­թյան տակ է գտն­վում, ին­չի պատ­ճա­ռով տղա­մար­դիկ մշ­տա­պես հեր­թա­պա­հու­թյուն են ի­րա­կա­նաց­նում։ Կա կարևոր մի խն­դիր ևս. գյուղն ա­մա­ռա­յին շր­ջա­նում զրկ­ված էր ջրից, քա­նի որ ա­կուն­քը գտն­վում է թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ։ Վեր­ջերս ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ կա­րո­ղա­ցանք ջուր ստա­նալ, ո­րը, սա­կայն, հար­ցի լու­ծում չէ։ Ա­ռա­ջար­կու­թյուն ենք ներ­կա­յաց­րել կա­ռա­վա­րու­թյա­նը՝ այ­լընտ­րան­քա­յին մի­ջոց գտ­նել և նոր ջրա­տար անց­կաց­նել։ Մեծ խն­դիր է նաև գա­զա­տա­րի վնաս­ման հետևան­քով երկ­նա­գույն վա­ռե­լի­քից զրկ­վե­լը,- ա­սում է Ար­տակ Հա­կո­բյա­նը։
Դպ­րո­ցի ձեռք­բե­րում­նե­րին ու խն­դիր­նե­րին էլ անդ­րա­դար­ձավ հաս­տա­տու­թյան տնօ­րեն Լե­նա Իշ­խա­նյա­նը, ով ա­մե­նա­մեծ ձեռք­բե­րու­մը հա­մա­րում է ՙԵր­կա­րօ­րյա դպ­րոց՚ ծրագ­րի ներդ­րու­մը, ին­չի շնոր­հիվ թեթևա­ցել է ծնող­նե­րի ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը։
-Պա­տե­րազ­մից հե­տո կարևոր ձեռք­բե­րում է ՙԵր­կա­րօ­րյա դպ­րոց՚ ծրագ­րի կյան­քի կո­չե­լը, ին­չի շնոր­հիվ գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում լու­ծում են ստա­ցել մի շարք կեն­սա­կան խն­դիր­ներ։ Ե­րե­խան սն­վում է դպ­րո­ցում, սո­վո­րում դա­սե­րը, մաս­նակ­ցում մի շարք ար­տադպ­րո­ցա­կան և ար­տա­դա­սա­րա­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի, ին­չը, հատ­կա­պես, բազ­մա­զա­վակ և ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի հա­մար մեծ ա­ջակ­ցու­թյուն է,- ա­սում է տնօ­րե­նը՝ հա­վե­լե­լով,- ման­կա­վարժ-մաս­նա­գետ­նե­րի պա­կաս չու­նենք։ Դպ­րո­ցա­կան­նե­րի խնդ­րանքն էլ մեկն էր՝ սպորտ­դահ­լի­ճի ու խա­ղահ­րա­պա­րա­կի կա­ռու­ցու­մը։
Ոգևո­րիչ էր ե­րե­խա­նե­րի նման խնդ­րան­քը, ո­րը նշա­նա­կում էր, որ կա կյան­քը գյու­ղում շա­րու­նա­կե­լու մեծ կամք։

Էմմա ԲԱԼԱՅԱՆ