Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՈՐԱԳՐՈՎ

Վերջերս Ասկերան քաղաքում կազմակերպվել է «Իմ հայրենիք» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, դպրոցականներ, հյուրեր:

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը նշել է, որ մշակույթով արարելով ու ստեղծելով, պետք է կարողանանք առաջ գնալ, վերածնվել:

Հայրենիքն այս լուսանկարներից յուրաքանչյուրի մեջ է: Նախագծի հեղինակը լուսանկարիչ Արմեն Ենգոյանն է: Պատերազմի ամենաթեժ օրերին Արմենը ցանկանում էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակում ցուցահանդես կազմակերպել, սակայն…

Պատերազմից հետո սկսեցինք կազմակերպել ցուցահանդեսներ Մարտակերտում, Մաղավուզում, Բերդաշենում, իսկ այսօր ներկայացնում ենք Ասկերանում:

Ցուցահանդեսը միջազգային է, հայ և օտարազգի լուսանկարիչների կողմից՝ արցախցուն սատար կանգնելու համար: Հայաստան, Ռուսաստան, Իսրայել, Իտալիա, Չեխիա և Սլովակիա. լուսանկարներով մարդիկ, որ չեն եղել մեզ մոտ, կիսվում են ոչ միայն մեր, այլև իրենց հայրենիքի կադրերով, որոնցով աջակցում են մեր արդար պայքարին: Ներկայացված են բոլոր հեղինակների անունները, որոնք մասնակցել են ցուցահանդեսին:

Ուզում եմ սիրով ներկայացնել արցախցի լուսանկարիչ Սուրեն Սարումյանին: Նրա գործերի մեջ կարող եք տեսնել հայրենի բնությունը, հարազատ վայրերը»:

Սուրեն Սարումյանը, ողջունելով ներկաներին, խոսեց լուսանկարների, դրանց կարևորության ու նշանակության մասին: Ամեն մի լուսանկար մի վավերագրություն է, որն ապացուցում է մեր հազարամյա ներկայությունը մայր հողի վրա, ապացուցում է, որ մեր պայքարն արդար է, արմատների, պատմության ու մշակույթի համար է: Մեր ազգը տարբերվում է աշխարհի մյուս ազգերից, և այս փոքրիկ հողակտորը հայրենիք է ու բոլորիս տունը:

Միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում վավերագրական լուսանկարները, որոնց մեջ ներկայացված է խաղաղ առօրյան. բնություն, քաղաքներ, եկեղեցիներ, մարդիկ…

Վերջում Լուսինե Գասպարյանը շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակ Արմեն Ենգոյանին, ցուցահանդեսի համադրողին՝ քանդակագործ Արմեն Պետրոսյանին, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին, աշխատակազմի ՄԵ հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանին և բոլորին, ովքեր այսօր մասնակցում են այս ցուցահանդեսին:


Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ