Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶ Է, ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՂԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԲԱԽՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ

 

Հարավային Կովկասը, ամենայն հավանականությամբ, գտնվում է տարածաշրջանային լուրջ ապակայունացման շեմին։ Օրերս հայտնի է դարձել Իսրայելի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին։ Իսրայելի խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Նաթանյահուն։ Նա ունի ՌԴ նախագահի «մտերիմ ընկերոջ» համարում, բայց առ այս պահը Պուտինը նրան չի շնորհավորել։ Համենայն դեպս, այդ մասին պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի տարածվել։ Նաթանյահուն հաղթել է «Կրոնական սիոնիզմ» աջ ծայրահեղական կուսակցության հետ դաշինքով։ Վերջինս խիստ արմատական մոտեցում ունի Պաղեստինի եւ Իրանի հարցում։

Ի­րա­նում ար­դեն եր­րորդ ա­միսն է՝ բո­ղո­քի զանգ­վա­ծա­յին ցույ­ցեր են։ Խիստ մտա­հո­գիչ է դրանց էթ­նիկ աշ­խար­հագ­րու­թյու­նը։ Ան­կար­գու­թյուն­նե­րը ծա­վալ­վում են հիմ­նա­կա­նում քր­դաբ­նակ շր­ջան­նե­րում եւ, այս­պես կոչ­ված, «Ի­րա­նա­կան Ադր­բե­ջա­նում»։ Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը զար­գա­նում են սեպ­տեմ­բե­րին Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի կող­մից Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին հա­րող տա­րածք­նե­րում անց­կաց­ված լայ­նա­ծա­վալ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի եւ այդ առ­թիվ Բաք­վի եւ Թեհ­րա­նի մի­ջեւ դի­վա­նա­գի­տա­կան լար­վա­ծու­թյան հա­մա­պատ­կե­րին։ Ան­կա­խու­թյու­նից ի վեր ան­ցած ե­րե­սուն տա­րի­նե­րին Ադր­բե­ջա­նը երկ­րորդ ան­գամ նա­խա­գա­հի մա­կար­դա­կով անդ­րա­դար­ձել է Ի­րա­նի էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի խնդ­րին։
Ան­ցած եր­կու ամ­սում Իս­րա­յե­լի եւ Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րը մեկ դեմ առ դեմ հան­դի­պում եւ եր­կու հե­ռա­խո­սազ­րույց են ու­նե­ցել եւ քն­նար­կել ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հետ կապ­ված հար­ցեր։ Միա­ժա­մա­նակ ԱՄՆ-ը հայ­տա­րա­րել է, որ «Ադր­բե­ջա­նին Ի­րա­նի դեմ կօգ­նի»։ Փոր­ձա­գետ­նե­րը խո­սում են «Մեծ Ադր­բե­ջան» նա­խագ­ծի մա­սին՝ նկա­տել տա­լով ԱՄՆ նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ «շու­տով Ի­րա­նը կա­զա­տագր­վի»։ Այ­սօր­վա Ի­րա­նի տա­րած­քում Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո ձե­ւա­վոր­վել է եր­կու «հան­րա­պե­տու­թյուն»՝ քր­դա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան, բայց դա խոր­հր­դա­յին նա­խա­գիծ էր, որ ա­րա­գո­րեն չե­զո­քաց­վեց Մեծ Բրի­տա­նիա­յի եւ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի պա­հան­ջով։
Այս փու­լում, երբ ուր­վագծ­վում է ռուս-ի­րա­նա­կան ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, ա­մե­նե­ւին էլ ան­հա­վա­նա­կան չէ, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը Իս­րա­յե­լի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջո­ցով գոր­ծի դնի Ի­րա­նի մաս­նատ­ման աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նա­խա­գիծ։ Ըստ ե­րե­ւույ­թին, Թուր­քիան նույն­պես կա­րող է շա­հագր­գռ­ված լի­նել դրա­նում, ե­թե բա­ցառ­վի զու­գա­հե­ռա­բար տա­րա­ծաշր­ջա­նում քր­դա­կան պե­տու­թյան ստեղծ­ման հե­ռան­կա­րը։ Թուր­քիան Սի­րիա­յի հյու­սի­սում «Մա­գիլ եւ սուր» պայ­մա­նա­կան ան­վան­մամբ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն է նա­խա­ձեռ­նել, ին­չին ան­մի­ջա­պես հե­տե­ւել է Ի­րա­քյան Քրդս­տա­նի տա­րած­քի ի­րա­նա­կան հր­թի­ռահրե­տա­կո­ծու­մը։
Ու­շագ­րավ է, որ Սի­րիա­յում քր­դաբ­նակ Քո­բա­նի քա­ղա­քը ռմ­բա­կո­ծե­լու ո­րո­շու­մը Թուր­քիա­յի նա­խա­գա­հը «հիմ­նա­վո­րել է» Ռու­սաս­տա­նի կող­մից 2019-ին Սո­չիում ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լու, քր­դա­կան զին­ված խմ­բա­վո­րում­նե­րը թուրք-սի­րիա­կան սահ­մա­նի այդ հատ­ված­նե­րից չհե­ռաց­նե­լու հան­գա­ման­քով։ Քր­դա­կան այդ կազ­մա­վո­րում­նե­րը փաս­տա­ցի սպա­ռա­զին­վում են Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի կող­մից, եւ Էր­դո­ղա­նը, կար­ծես, ակ­նար­կում է, որ Սի­րիա­յի հար­ցում «ռուս-ա­մե­րի­կյան գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ կան»։ Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, Քո­բա­նիում ի­րա­կա­նաց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Թուր­քիան «հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի խո­ղո­վակ­նե­րով հա­մա­ձայ­նեց­րել է Սի­րիա­յի նա­խա­գահ Ա­սա­դի հետ»։
Ուկ­րաի­նա­կան ճգ­նա­ժա­մը, ե­րե­ւում է, Ռու­սաս­տա­նին ստի­պում է ո­րո­շա­կի ու­ժեր դուրս բե­րել Սի­րիա­յից։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ Ի­րա­նը նույն­պես ստիպ­ված կլի­նի Սի­րիա­յից եւ Ի­րա­քի հյու­սի­սից ու­ժեր տե­ղա­փո­խել իր տա­րածք՝ կան­խե­լու քր­դե­րի եւ էթ­նիկ թուրք-ադր­բե­ջան­ցի­նե­րի ան­ջա­տո­ղա­կան քայ­լե­րը։ Ռու­սաս­տա­նյան աղ­բյուր­նե­րը, վկա­յա­կո­չե­լով ա­րեւմ­տյան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րին մոտ աղ­բյուր­ներ, գրում են, որ ԱՄՆ-ը «մշա­կում է Ի­րա­նի էթ­նիկ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րից մե­կի բնա­կու­թյան տա­րած­քում դե­սանտ ի­ջեց­նե­լու, տե­ղա­կան կա­ռա­վա­րու­թյուն հռ­չա­կե­լու եւ Ի­րա­նը մաս­նա­տե­լու ծրա­գիր»։
Ի­րա­նի ա­մե­նա­խո­շոր էթ­նիկ փոք­րա­մաս­նու­թյու­նը թուրք-ա­զե­րի­ներն են։ Նախ­կի­նում նրանք բնակ­վում էին ամ­բող­ջա­կան՝ «ի­րա­նա­կան Ադր­բե­ջան» կոչ­վող տա­րած­քում, ո­րի վար­չա­կան կենտ­րո­նը Թավ­րիզն էր։ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո «ի­րա­նա­կան Ադր­բե­ջա­նը» բա­ժան­վել է։ Ա­մե­րի­կյան Eurasianet վեր­լու­ծա­կան ռե­սուր­սը գտ­նում է, որ այս փու­լում «ա­մե­նա­բարդ ի­րա­վի­ճակը ստեղծ­վում է Ադր­բե­ջա­նի հա­մար՝ կապ­ված ա­ռար­կա­յո­րեն գո­յու­թյուն ու­նե­ցող պատ­մա­կան, աշ­խար­հագ­րա­կան եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ, ո­րով­հե­տեւ նրան կա­րող են շր­ջապ­տույ­տի մեջ ներ­քա­շել՝ ան­կախ այն բա­նից, թե տա­րա­ծաշր­ջա­նա­յին ինչ քա­ղա­քա­կա­նու­թյուն կոր­դեգ­րի»։
Սա չա­փա­զանց վտան­գա­վոր կան­խա­տե­սում է, ինչ-որ ա­ռու­մով՝ նա­խազ­գու­շա­կան։ Ի՞նչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան «պարտք ու­նի մա­րե­լու» Ադր­բե­ջա­նը՝ են­թադ­րու­թյուն­նե­րը կա­րող են շատ հե­ռու տա­նել։ Դի­տարկ­վում է միայն, որ քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մից «բա­ժին ու­նե­նա­լու» հայտ ներ­կա­յաց­նում են ինչ­պես Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, այն­պես էլ՝ Ի­րա­նը, իսկ Ռու­սաս­տա­նը եւ Թուր­քիան ա­ռայժմ հե­ռու են «հա­մա­տի­րու­թյուն ամ­րագ­րե­լու» հա­մա­ձայ­նու­թյու­նից։ Տա­րա­ծաշր­ջա­նը, այս­պի­սով, հայ­տն­վել է միան­գա­մից մի քա­նի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի հա­վակ­նու­թյուն­նե­րի կի­զա­կե­տում։ Քա­ղա­քա­կան կոն­սեն­սու­սի հնա­րա­վո­րու­թյու­նը չա­փա­զանց նվազ է, դի­մա­կա­յու­թյու­նը՝ հղի լայ­նա­ծա­վալ բախ­ման սպառ­նա­լի­քով։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ