ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը հերթական միջոցառման մեկնակետ ընտրեց Հադրութի շրջանը։
ՙԿինը՝ քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ՚ վերտառությամբ կլոր սեղանի մասնակիցների թեմատիկ քննարկման հիմնական ուղղություններն էին կնոջ դերը հասարակության մեջ, նրա իրավունքներն ու պարտականությունները, դաստիարակությունը մշակույթով (ինչպես ենք ներկայանում քաղաքակիրթ աշխարհին) և բարոյագիտությունը, կամ՝ ինչպես ենք դաստիարակում մեր զավակներին։