Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև լուրջ հիմնախնդիրները կանխորոշված են այն բանով, որ Թուրքիան չի դատապարտել 1894-1896, 1909, 1915-1923թթ. հայերի հանդեպ կատարված ցեղասպանությունը և չի վերացրել բարոյական, քաղաքական, տարածքային և տնտեսական բնագավառներում նրա ունեցած հետևանքները։ Ներկա պահին Թուրքիան իրականացնում է Հայաստանի Հանրապետության հակաիրավական շրջափակում, հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։ Թուրքիան նաև ավանդաբար սատարում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։