Items filtered by date: Ուրբաթ, 24 Մայիսի 2013

ՙԲԱԶՄԱԿՈՂՄ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՈՉ ԹԵ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ, ԱՅԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ՚

3.jpgՄեր հարցերին պատասխանում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ

ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

rektor.jpgՄայիսի 15-18-ը Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում տեղի ունեցավ Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի 2-րդ համագումարը, որին մասնակցեցին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանը։ 
Նշենք, որ Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիան ստեղծվել է 2007թ. նոյեմբերի 1-ին։ Առաջին հիմնադիր համագումարը տեղի է ունեցել Աբխազիայում՝ Սուխում քաղաքում։ 

ՙԴԱՎԻԹ ՊԱՊԻ ՏՈՀՄԱԾԱՌԸ՚ ԵՎ ՙԱՆՄԱՀ ՊԱՏԱՆԻՆ՚

122.jpgՕրերս Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացավ Ալեքսանդր Հասրաթյանի ՙԴավիթ պապի տոհմածառը՚ եւ ՙԱնմահ պատանին՚ գրքերի շնորհանդեսը:
Ներկա էին  գրողներ, մտավորականներ, Դավիթ պապի տոհմածառից սերող արփագետուկցի բնակիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Գրքում հետաքրքիր տեղեկություններ կան պատմական Հարար, Արփագետուկ, Սպիտակաշեն,  Կոռնիձոր, Տեղ եւ այլ բնակավայրերի դարավոր պատմության  եւ նրանց բնակիչների մասին: Սկզբում՝ ՙԾննդավայր՚ գլխում, հեղինակն իր անթաքույց սերն է խոստովանում հայրենի երկրամասին: 

"ԵՍ ՅՈՒՐՈՎԻ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ԵՐԿԻՐԸ"

 altՄայիսի 23-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի լիքը դահլիճում տեղի ունեցավ հանրահայտ կինոռեժիսյոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի " Ձայն լռության" նոր կինոնկարի շնորհանդեսը: Ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

ՙԹԱՏՐՈՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է՚

Հայաստանի Համազգային պետական թատրոնը (ղեկավար՝ Սոս Սարգսյան) մայիսի կեսերին երկօրյա հյուրախաղերով հանդես եկավ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում։ Ներկայացվեցին երեք բեմադրություններ՝ ՙԶեղչ՚ (ըստ Գալինի) երկու գործողությամբ տրագիկոմեդիան, ՙԲլեզ՚ կոմեդիան (Կլոդ Մանյե), Հովհ. Թումանյանի ՙԱնբան Հուռին՚։ Բոլոր երեք ներկայացումներում էլ դերասանուհի Արմինե Պողոսյանը զբաղված էր, որի հետ անցկացրինք մեր ճեպազրույցը։ Ի դեպ, նշենք, որ դերասանուհին 18 տարի է, ինչ աշխատում է Համազգայինում։

ԴԵՊԻ ՀԱՍՈՒՆ ԿՅԱՆՔ

24.jpgՎերջին զանգի ղողանջները
Մայիսի 24-ին Արցախի հանրակրթական դպրոցներում հնչեց 2012-2013 ուսումնական տարվա վերջին զանգը։ Շուրջ 1300 տասներկուերորդցիների համար այն ազդարարեց դպրոցական վերջին դասի ավարտը։ 
Ի դեպ, ՙՎերջին զանգ՚ են անցկացնում նաև իններորդցիները՝ ավարտելով հիմնական դպրոցը։ Այս տարի նրանց թիվը շուրջ 2130  է։ Շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին:

              altՀանդիպմանը, որին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի  եւ երիտասարդության հարցերի  նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի, մասնավորապես, կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

            Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի կողմից հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին:

            Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրքը

 Մայիսի 23-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրքը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները։

Subscribe to this RSS feed