[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 19 Հունիսի 2014

ՙԱՐՑԱԽԳԱԶ՚ ՓԲԸ-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

221.jpgԿառավարության նիստերի դահլիճում ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ի օրերս կայացած տարեկան ընդհանուր ժողովում ներկայացվել է ընկերության՝ 2013թ. տարեկան հաշվետվությունը։ Ժողովին ներկա էին  վարչապետ Արա Հարությունյանը, արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավորներ և կառավարության անդամներ, ՙԱրցախգազ՚ ՓԲԸ աշխատակիցներ։ 

Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ© ՄԱՅԴԱՆԻ ԲԵՄԱԳՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՆՊԻՍԻՆ Է« ԻՆՉՊԻՍԻՆ ԿԻԵՎՈՒՄ ԷՐ

Մինչ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Ադրբեջանին քողարկված ձևով հրավիրում է մասնակցելու եվրասիական ինտեգրացիոն նախագծերին, Աստանայում բարձրացված` ԵԱՏՄ կազմում Հայաստանի սահմաններին վերաբերող հարցի շուրջ  Երևանում բուռն քննարկումներ են ընթանում: Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր ԿՌԻԼՈՎՆ  իր մտորումներով կիսվել է REGNUM տեղեկատվական գործակալության հետ` կապված հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հետ:

ԴՐՍՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕՋԱԽՆԵՐ ԵՆ

samvelmartirosyan.jpgԹուրքական և ադրբեջանական ճակատներում հակահայկական քարոզչությունը, մեդիա փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ, զգալի  փոփոխություններ է կրել: Թուրքական կողմում նկատված որոշ տեղաշարժը կապվում է Էրդողանի ցուցադրական ելույթի հետ, որի նպատակը աշխարհի առջև մեծահոգի  երևալն էր, սակայն փորձագետը խորհուրդ է տալիսս հիշել մինչ այդ կատարված դեպքերը: 

ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ 614 ՈՒՂԵԳՐԵՐ

ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ հստակեցված են պետբյուջեի միջոցների հաշվին ձեռքբերվող առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման ընթացակարգերը։ Որոշմամբ սահմանված են ուղեգրեր ստանալու իրավունքից օգտվող քաղաքացիների խմբերը, դրանք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև հատկացվող ուղեգրերի նպատակային օգտագործման համար վերահսկողության մեխանիզմը։ 

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 2-ից հանրապետությունում սկսված են ավարտական, պետական ավարտական, միասնական քննությունները: Հանրակրթական դպրոցների 1117շրջանավարտներից 711-ը հանձնում են միասնական, շուրջ 1720 իններորդցիներ` ավարտական քննություններ, որոնց  մեծ մասն արդեն մնացել է  ետևում: Ընթացքի և արդյունքների շուրջ զրուցեցինք ԼՂՀ ԳԹԿ տնօրեն Յուրի ՔԱՐԱՄՅԱՆԻ հետ: 

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

 Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց  դեպի թիվ 10 դպրոց ձգվող ճանապարհը վերջին տարիներին տեղացած հորդ անձրևների ու հեղեղումների պատճառով գրեթե դուրս է եկել շարքից, ավտոմեքենաների համար դարձել դժվարերթևեկելի: Այս առնչությամբ բնակչության արդարացի բողոքները հասան իրենց նպատակին, և իշխանությունները համապատասխան միջոցներ ձեռնարկեցին փողոցը բարեկարգելու և պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ:

ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

28_13_1_1.jpgՂեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ԼՂՀ օրենքի համապատասխան հոդվածով և ելնելով Ստեփանակերտ քաղաքի տարածքում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների անցկացման անհրաժեշտությունից, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել նման միջոցառումների իրագործման մասին։

ՈԳԵՇՆՉՄԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ

Հունիսի 17-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցած դասական երաժշտության երեկոն միանգամայն տարբերվում էր սովորական մեր պատկերուցումներից։ Համերգին կատարվեց ոչ թե դասական ընկալվող երաժշտություն, այլ միայն ժամանակակից կոմպոզիտորների ավանգարդ ոճում գրված ստեղծագործությունները: 
Subscribe to this RSS feed