[ARM]     [RUS]     [ENG]

ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ՈՒ ԴՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻՆ

Դեկտեմբերի 16¬ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նիստին ներկա էին կառավարության անդամները` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի մասին զեկույցով հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նախարարը ներկայացրել է 2016թ. պետական բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները, ակնկալվող ցուցանիշները և համեմատականներ անցկացրել ընթացիկ տարվա ցուցանիշների միջև: Ս. Թևոսյանն ընդգծել է, որ գալիք տարվա բյուջեն ունենալու է առավելապես սոցիալական ուղղվածություն, մեկնարկելու են մի շարք նոր ծրագրեր: Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ԱԺ պատգամավորներին՝ 2016թ. պետական բյուջեի նախնական քննարկումներին ակտիվ մասնակցելու համար և նշել, որ հանձնաժողովներում ու խմբակցություններում բյուջեի վերաբերյալ նախնական քննարկումներից հետո, ԱԺ կանոնակարգի համաձայն, պատգամավորները կառավարությանն են ներկայացրել թվով 73 հարց-առաջարկություն: 2016թ. բյուջեի մասին օրենքի նախագծին ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ: Մտքերի փոխանակման ընթացքում գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Էդուարդ Աղաբեկյանը և Գագիկ Բաղունցը: Ժամը 11:50-ին ավարտվել է բյուջեի նախագծի քննարկումը: Համաձայն ԱԺ կանոնակարգի պատգամավորները և խմբակցությունները 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում կարող են նոր առաջարկություններ ներկայացնել ԱԺ աշխատակազմ: Ազգային ժողովի նիստը շարունակվել է ԼՂՀ 2016թ. պետբյուջեի նախագծին ուղեկցող ՙՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚ և ՙՀանրային ծառայության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԱուդիտորական գործունեության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚, ՙՀարկերի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին՚, ՙՇահութահարկի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԱվելացված արժեքի հարկի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԱկցիզային հարկի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚, ՙԱռևտրի հարկի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙՀաստատագրված վճարների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԱվտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙՀանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚, ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚, ՙՊետական կենսաթոշակների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙԵկամտային հարկի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքների նախագծերի փաթեթների քննարկմամբ: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նշված նախագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Այդ նախագծերը քվեարկության կդրվեն ԼՂՀ ԱԺ հաջորդ լիագումար նիստում: Խորհրդարանում քննարկվել և ընդունվել են ՙԳույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքները, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ ՙԱնասնաբուժության մասին՚ ԼՂՀ օրենքը: Ազգային ժողովում ներկայացվել է նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագիրը: Պատգամավորներն իրենց հուզող հարցերի մասին ստացել են անհրաժեշտ պարզաբանումներ: Լիագումար նիստի վերջում պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Հայկ Խանումյանը: