Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

էԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ 2015թ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Փետրվարի 9-ին ԼՂՀ էկոնոմիկայի  նախարար Անդրանիկ Խաչատրյանը  հրավիրեց  մամուլի ասուլիս՝  տարեկան  հաշվետվությունը  ներկայացնելու համար։

Չնայած տարածաշրջանում և աշխարհում առկա ֆինանսատնտեսական  դժվարություններին, ԼՂՀ-ում  կարողացել են  ապահովել տնտեսական աճ։ Ապագայի հանդեպ  ևս լավատեսական կանխատեսումներ  կան, և կառավարության պատասխանատուները  հպարտությամբ են  շեշտում այդ փաստը։ 

Ա. Խաչատրյանը  ներկայացրեց  որոշ ցուցանիշներ. լավ արդյունքներ կան  ագրոպարենային  արդյունաբերական  արտադրանքի ոլորտում,  դրական միտում է  արձանագրվել շինանյութերի  արտադրությունում, թեթև արդյունաբերության մեջ։ Մյուս կողմից՝ հանքարդյունաբերության  ոլորտում  արդյունահանման  ծավալների  կրճատում կա՝ կապված Դրմբոնի  հանքավայրի պաշարների նվազման հետ։ Պակասը  կլրացվի  առաջիկայում՝  Կաշենի հանքավայրի շահագործմամբ, որի ծրագրավորված ներդրումների  ծավալը կազմում է  136 մլն ԱՄՆ դոլար։  Այն  կթողարկի  տարեկան մինչև  2մլն տոննա հանքաքար։ 

2015թ.  ամենախոցելի  ոլորտներից մեկը, Ա. Խաչատրյանի բնութագրմամբ, առևտուրն է. նախորդ տարվա  հունվար-սեպտեմբեր  ամիսների  ներքին  առևտրաշրջանառությունը  կազմել էր շուրջ 83 մլրդ դրամ՝ նախորդ տարվա  ցուցանիշի 95 %-ը։ 2015թ. 9 ամիսների ընթացքում  արտաքին  առևտրաշրջանառությունը  կրճատվել է 10%-ով։ Ընդ որում՝ հիմնականում ներմուծման ծավալների 12%-ի կրճատման  պատճառով։ 

Ինչպես  նշեց գերատեսչության  ղեկավարը,  աշխատանքները  հիմնականում  նպատակաուղղված են եղել տնտեսական  քաղաքականության  բնագավառում  աճի տեմպերի  համար անհրաժեշտ  պայմանների  ստեղծմանը։ 

Փորձ է արվել բարելավել գործարար  և ներդրումային  միջավայրը,   սպառողների շահերի  պաշտպանությունը՝  նպատակով, որպեսզի   ապահովվի շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրության  կազմակերպումը։ Շարունակվել են էներգետիկ  ծրագրերը։ Առաջիկայում  նորարարություններ  կմտցվեն  հեռահաղորդակցության  ոլորտում, տրանսպորտի  ոլորտի  մի շարք  խնդիրներ կփորձեն լուծել  առաջիկա տարում։ Նախարարը նշեց, որ մոտ ապագայում  կավարտվի  թիրախային դարձած՝ թվային  հեռուստատեսության  համատարած  ապահովման ծրագիրը. անցած  տարվա ընթացքում  տեղադրվել է  6 նոր թվային կայան։ Անալոգային հեռարձակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև  թվային հեռուստատեսությունը  հասանելի դառնա բնակչության ճնշող մեծամասնության  համար։ 

Ժամանակին  զուգընթաց փոխվել է փոստային  ծառայության ոլորտը։ Արագ աճել է  էլեկտրոնային  առևտրից  օգտվողների թիվը։ ՙԱրցախփոստ՚ ընկերությունը  շուրջ 26 հազար փաթեթ և ծանրոց է սպասարկել։ Տպագրվել են    1 գեղաթերթ և 14 տարբեր  թեմաներով  նամականիշեր, այդ թվում՝ նվիրված Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին։ Նախարարը նաև անդրադարձավ  բջջային և ինտերնետ  կապի հասանելիության  ծրագրերին, զբոսաշրջության  ոլորտի  ձեռքբերումներին։ 

2016 թվականին  կավարտվեն  Վարդենիս-Դրմբոն-Ստեփանակերտ  ռազմավարական  նշանակության  օպտիկամանրաթելային ինտերնետ կապի ստեղծման  աշխատանքները, որոնք  սկսել են նախորդ տարի։ Այս ծրագրի  արդյունքում  ավելի քան երկու անգամ  կավելացվի ինտերնետ հոսքի  մուտքը  ԼՂՀ, ինչը  կօժանդակի  առավել կայուն  ինտերնետ կապի  ապահովմանը։ Զբոսաշրջության ոլորտում  կատարված աշխատանքի արդյունքում,  2014-ի համեմատ,  շուրջ 15%-ով  ավելացել է  զբոսաշրջիկների, հյուրանոցային  տնտեսությունների  թիվը։ Այսօրվա դրությամբ մեր երկրում  գործում է  43 հյուրանոցային   օբյեկտ։ Հատուկ  ուշադրություն է  դարձվում  ՏՀՏ  բնագավառին, ծառայությունների ոլորտի զարգացմանը։

   Ամփոփելով, Ա. Խաչատրյանը նշեց, որ  2016թ. բյուջեով  Էկոնոմիկայի նախարարության կողմից  իրականացվող  ծրագրերին  հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ։ 

Էկոնոմիկան ԼՂՀ տնտեսության թերևս  ամենաընդգրկուն  բնագավառն  է, և  պատահական չէ,  որ ավելի քան երկու ժամ տևած  ասուլիսում  լրագրողների  հարցերը չսպառվեցին։ Լրագրողներին  առավել շատ   մտահոգող  հարցերն առնչվում էին նավթի, գազի միջազգային գների  անկմանն ու այդ  համապատկերին Արցախում օրեցօր  թանկացող  վառելիքի գներին, ծառայությունների  ոլորտի խնդիրներին և դրանց  լուծման ուղղությամբ  ձեռնարկվող միջոցառումներին, ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի գործունեությանը, ՓՄՁ ոլորտին, էներգետիկ  բնագավառում    տարվող  քաղաքականությանը, էլեկտրաէներգիայի  սակագնի  թանկացմանն ու  պետական  սուբսիդավորման նպատակայնությանը։ 

ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի թեման մեկ անգամ  չէ, որ    պետական պաշտոնյաների կողմից հրավիրվող ասուլիսներում քննարկման  առարկա է դառնում։ Պատճառներից մեկն էլ գուցե այդ կառույցի  ղեկավար  մարմինների՝ լրագրողների  հետ ուղղակի  շփումից խուսափելն է։

Հասարակությունը  դժգոհ է ընկերության ծառայությունների  մատուցման որակից և գնային  քաղաքականությունից ու գտնում է, որ վաղուց  ժամանակն է մրցակից-օպերատորի  մուտքը բիզնես-ոլորտ։  Կառավարությունը մատնանշում է նրա կողմից կատարված  ներդրումները, աշխատանքները, այդ թվում և  բարեգործական, պայմանագիրը՝ ըստ որի  կողմերը պիտի  կատարեն   իրենց վրա դրված  պարտականությունները։ Այս պատասխանները, սակայն, ընկերության  գործունեության  շուրջ  թեժացող հասարակական  կրքերը  չեն հանդարտեցնում, և լրագրողները  բարձրաձայնեցին այդ մասին։ 

Ինչ վերաբերում է գազի, նավթի գներին,  գազալցակայաններից  ստացվող  խտացված գազի  որակին,  Ա. Խաչատրյանը նշեց, որ  այս հարցերը  քննարկվել են  համապատասխան  կառույցների  հետ, նունիսկ  20  դրամով դրա գնի նվազում է կատարվել, բայց  հարցը  լրացուցիչ ուսումնասիրման  կարիք ունի։ Հարց է առաջանում, թե  ինչու, երբ նավթի  միջազգային գինը բարձրանում է՝ վառելիքի գնի  թանկացումը տեղում անմիջապես կապում են դրա  հետ, իսկ նավթի  գնի անկումը,  ստացվում է,  վառելիքի գնի նվազման վրա ազդել չի կարող։ Թանկ վառելիքի  առկայության  հիմնավորումն, ըստ նախարարի, այն է, որ ՀՀ  ներմուծվող դիզվառելիքը և բենզինը մեզ վաճառում են  բարձր գնով։ Ինչո՞ւ՝  մանավանդ եթե կա ԵԱՏՄ անդամակցության  առավելությունը ևս, Ա. Խաչատրյանը  դժվարացավ պատասխանել։ 

Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա սպասարկման ցածր մակարդակի պատճառով  տուժում են  առաջին հերթին  սեփականատերերը.  ցանկացած  բիզնես¬ուղղության  զարգացում փակուղի է  մտնում որակավորում  չունեցող  մասնագետների պատճառով։  Խնդրով, ինչպես  նշեց Ա. Խաչատրյանը, մտահոգ են նաև իրենք,  լուծման  ուղիներ քննարկվել են  նաև ԼՂՀ նախագահի հետ։ Անհրաժեշտ է վերականգնել ձեռնարկատերերի խնդիրներով զբաղվող  հասարակական մարմնի  աշխատանքը, որը կզբաղվի նաև դրանց լուծմամբ։ Հարցի լուծմանը կնպաստի նաև  Շուշիում տեխնոլոգիական  ինստիտուտի բացումը։ 

Լրագրողները  հետաքրքրվեցին նաև  ՙՄետաքսկոմբինատ՚-ի տարածքում տեղակայված  ընկերությունների  գործունեությամբ և փորձեցին ճշտել շրջանառվող  լուրերն այն մասին, որ  նրանցից ոմանք չեն արդարացնում  իրենց, կա  աշխատողների,  աշխատավարձերի խնդիր և այլն։ Նախարարը նշեց, որ նման տեղեկատվության ինքը չի  տիրապետում, կան անելիքներ, լուծելի խնդիրներ, բայց լուրջ դժվարություններ՝ ոչ։ 

Խոսելով սպառողների  շահերի պաշտպանության  համար ձեռնարկվող  քայլերից, գերատեսչության  ղեկավարն  ասաց,  որ շուտով առաջարկ  կներկայացնեն. այն է՝ միավորել  գործող բոլոր  լաբորատորիաները, որակի  տեսչությունը՝ որը  զբաղվում է  ոչ պարենային  ապրանքների  վերահսկմամբ։ Կստեղծվի մի համակարգ, որը  կզբաղվի  ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային  ապրանքների  վերահսկմամբ։  Կառույցը  շահագրգռված  կլինի նաև  տնտեսվարողների  շահերի  պաշտպանությամբ, և արդյունքում մի շարք  գործողություններ կպարզվեցվեն։ 

Այսօրվա դրությամբ որոշ լաբորատոր  գործողությունների  համար ԼՂՀ¬ն պայմաններ չունի, դրանք  մեծ  ներդրումներ են պահանջում, և հարցը  լուծում է  ստանում ՀՀ¬ի հետ համագործակցության  շրջանակներում։ 

Բուռն քննարկման  արժանացավ էլեկտրաէներգիայի  գործող սակագինը, որի մի մասը սուբսիդավորում  է պետությունը։  Լրագրողները մտահոգ են, որ մի երկիր, որտեղ  էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է տեղում, և որն առաջիկայում նպատակ ունի ինքնաբավ լինել ոլորտում, ստիպված նման թանկացումների է գնում։ Պատասխանը Ա. Խաչատրյանը հիմնավորեց  հսկայական  ներդրումներով,  որը կատարվում է ոլորտը  զարգացնելու համար։  Ինչ վերաբերում է  սուբսիդավորմանը, հավանական է, որ առաջիկայում  մշակվի կարգ,  որի շրջանակներում  պետական  սուբսիդավորում կստանան միայն  կարիքավոր  ընտանիքները։  Հեռուստատեսության լրիվ թվայնացումը  ևս կարող է լրացուցիչ ֆինանսական  բեռ հանդիսանալ, և նախատեսվում է, որ նույն  խմբերն  այդ ծրագրի համար էլ պետական աջակցություն կունենան։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ