Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂԸ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

Հանրապետությունում գյուղատնտեսությունը դիտվում է որպես գերակա ուղղություն, նրա զարգացման համար անհրաժեշտ է պետական  աջակցություն: 

Այդ առումով անգնահատելի է ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի դերը: Վեցերորդ տարին է, ինչ գործում է Հիմնադրամի Մարտունու ստորաբաժանումը: Նրա խնդիրների, անցյալ տարում կատարած աշխատանքների շուրջ է հարցազրույցը  ստորաբաժանման ղեկավար Միսակ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Հովհաննիսյան, 2015 թվականին ի՞նչ միջոցներ են տրամադրվել ԼՂՀ  ԳԳԱՀ  Մարտունու ստորաբաժանման կողմից:

- Հողագործության զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերի շրջանակներում անցյալ տարի Հիմնադրամը շրջանի հողօգտագործողներին տրամադրել է 157 միլիոն 862 հազ. դրամի փոխառություն, անասնապահության զարգացմանն ուղղված աջակցության ծրագրով՝ 35 միլիոն 907 հազ. դրամ, մատուցվող գյուղատնտեսական մեքենայացված ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերով՝ 313 միլիոն 992 հազ. դրամ, գյուղատնտեսական մթերքների մթերման, պահպանման, վերամշակման և իրացման ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրով՝ 20 միլիոն դրամ, Հիմնադրամին 100 տոկոս բաժնեմասով պատկանող ընկերությունների միջոցով գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ծրագրով՝ 122 միլիոն 562 հազ. դրամ, այլ ծրագրերով՝ 3 միլիոն 787 հազ. դրամ:

-Ինչպե՞ս են կազմակերպվում ստորաբաժանման աշխատանքները:

-Ստորաբաժանումն իր աշխատանքները կազմակերպում է՝ ելնելով Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված իր գործառույթներից: Այն համարվում է յուրօրինակ կապող օղակ ԼՂՀ ԳԳԱՀ-ի և շրջանի հողօգտագործողների միջև: Գյուղաջակցությունների և վարկերի տրամադրման գործընթացում իրեն սահմանված լիազորությունների շրջանակում ստորաբաժանումն իրականացնում է ներկայացված գործարար ծրագրերի և գործունեության վայրերի ուսումնասիրություն, կազմում համապատասխան ակտեր, որոնց հիման վրա էլ տրամադրվում են երաշխավորագրեր: Բացի այդ, ստորաբաժանումը Հիմնադրամի համապատասխան բաժինների հետ համատեղ իրականացնում է նաև վերահսկողական, խորհրդատվական, տեղեկատվական, ինչպես նաև հողօգտագործողների ֆինանսական պարտավորությունների կատարմանն ուղղված մի շարք իրավա-կազմակերպական միջոցառումներ: Շրջանի հողօգտագործողների և գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած սուբյեկտի ներկայացրած դիմումներն այս կամ այն աջակցության հարցերով ստորաբաժանման կողմից պատշաճ ուշադրության են արժանանում և օպերատիվ կերպով ներկայացվում Հիմնադրամ՝ համապատասխան ընթացքավորման համար:

-Հողօգտագործողը մի տեսակ կարծես  հեռանում է դաշտավարությունից` այն համարելով  ոչ եկամտաբեր ճյուղ: Ինչո՞վ եք բացատրում երևույթը, ինչո՞վ է դա պայմանավորված` եղանակային պայմաններո՞վ, հողօգտագործողի անտեղյակությամբ կամ ոչ բավարար գիտելիքներո՞վ, թե՞ կան այլ գործոններ, որոնք խոչնդոտում են:

-Ես ամենևին էլ համամիտ չեմ այդ կարծիքին: Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, տարեցտարի մեր հողօգտագործողներն ավելի մեծ ծավալներով են զբաղվում երկրագործությամբ: Բացի էքստենսիվ զարգացման դրական ցուցանիշներից, շնորհիվ ճշգրիտ տեխնոլոգիաների կիրառման, այսօր մենք ունենք նաև առաջընթաց ինտենսիվ զարգացման առումով: Եթե տարիներ առաջ մեր հողօգտագործողները զբաղվում էին զուտ մոնոկուլտուրայով ու մշակությունն իրականացնում էին տարերայնորեն, առանց ագրոկանոնների պահպանման, ապա ներկայում հողի մշակության նկատմամբ նրանց վերաբերմունքն արմատապես փոխվել է: Մարդիկ սկսել են կիրառել երկրագործության զարգացման ու հողի բերրիության պահպանման ամենահիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ցանքաշրջանառությունը, ցանքսերի ճշգրիտ խնամքն ու պարարտացումը, վնասատուների ու մոլախոտերի դեմ արդյունավետ պայքարն ու ժամանակակից ագրոմիջոցառումները: Դա են վկայում շրջանի հողօգտագործողների մոտ տարեցտարի աճող պահանջարկը նշված ագրոմշակության համար անհրաժեշտ պարարտանյութերի, թունաքիմիկատների ու սերմերի մասով, որը ստորաբաժանման կողմից պարբերաբար ներկայացվում է ԼՂՀ  գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ: Մեր հողօգտագործողները սկսել են լայն թափով մշակել այնպիսի գարնանացան մշակաբույսեր, ինչպիսիք են արևածաղիկը, եգիպտացորենը, սորգոն, հլածուկը, ոսպը, ոլոռը և այլն:Ունենք առանձին հողօգտագործողներ ու խոշոր ֆերմերներ, որոնք կիրառում են հողի մշակության այնպիսի նոր տեխնոլոգիաներ, ինչպիսին է, օրինակ, անվար մշակության տեխնոլոգիան, որը երկրագործության մեջ համարվում է ինտենսիվ զարգացման յուրօրինակ ձևերից մեկը:Կցանկանայի դիմել մեր հողօգտագործողներին, որպեսզի նրանք օգտվեն Հիմնադրամի կողմից տրամադրվող ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերից և հերբիցիդներից՝ ավելի բարձր բերք ստանալու համար: Նաև խնդրում և հորդորում եմ, որպեսզի Հիմնադրամի կողմից տրամադրված վարկերի ժամանակին մարելու հարցում լինեն ուշադիր և պարտաճանաչ, ժամանակին կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները:

 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի