Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Գարնանացանի նախապատրաստման ուղղությամբ տարվող  աշխատանքների մասին՚ հարցը  դարձավ շրջանային խորհրդի քննարկման առարկա, որի արդյունքներով ընդունվեց  շրջվարչակազմի ղեկավարի որոշումը:

Համայնքների  ղեկավարներին և շահագրգիռ կազմակերպություններին առաջարկվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել համապատասխան հայտեր  գարնանացան մշակաբույսերի սերմեր ձեռք բերելու  համար: 

Ինչպես նշեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանը, շրջանում ստացել  են 31 տոննա կարտոֆիլի սերմացու, որը բախշվել է  հողօգտագործողներին:

2016թ. բերքի տակ նախատեսվում է կատարել 1320հա գարնանացան, որից 620 հա¬ն՝ համայնքային սեփականաշնորհված և վարձակալված, 700 հա¬ն՝ ՊՊՖ վարձակալված վարելահողերում: Գարնանացանի տակ կկատարվի 57 հա կորնգանի, 101 հա կարտոֆիլի, 275 հա եգիպտացորենի, 102 հա բանջարաբոստանային մշակաբույսերի, 535 հա արևածաղկի, 250 հա բամբակի ցանքս: Ընդ որում, բամբակի ցանքս շրջանում առաջին անգամ պետք է կատարվի: 2015թ. համեմատությամբ գարնանացան մշակաբույսերի ցանքսը կավելանա մոտ 300 հա-ով,  ինչը  պայմանավորված է բամբակի ցանքսի ավելացմամբ: 2016թ. մարտի 15-ի դրությամբ շրջանում կատարվել է 970 հա հերկ, ցանված է 17 հա կորնգան, 8 հա բանջարաբոստանային մշակաբույսեր, 19 հա կարտոֆիլ: Գարնանացանի աշխատանքները շարունակվում են նաև Արաքսի հովտում: Այդ տարածքներում գարնանացանի համար նախապատրաստվել են մոտ 400  հա վարելահողեր, հիմնականում եգիպտացորենի, բամբակի և բանջարաբոստանային մշակաբույսերի  ցանքսի համար: Գարնան դաշտային աշխատանքները տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան ագրոտեխնիկական օպտիմալ  ժամկետներում իրականացնելու համար պատրաստ վիճակում  են հերկի, նախացանքային մշակումների ու ցանքսի համար անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկան,  սարքավորումները:

Գարնանացան աշխատանքների հետ մեկտեղ աշնանացան հացահատիկայինների դաշտերում իրականացվել է մկնանման կրծողների դեմ պայքար 12350 հա տարածքում, որից համայնքային հողերում՝ 2700 հա,  ՊՊՖ հողերում՝ 9650 հա, իսկ առավել վարակված 3150 հա դաշտերում կատարվել է կրկնակի պայքար: Այդ նպատակով ծախսվել են 350 կգ ցինկի ֆոսֆիդ, 400 լիտր թունանյութեր: Սկսված են աշնանացան մշակաբույսերի դաշտերի  գարնանային սնուցման, մոլախոտերի, հիվանդությունների, վնասատուների դեմ պայքարի աշխատանքներ: ՊՊՖ վարելահողերում 450 հա-ի վրա կատարվել են   գարնանային սնուցման աշխատանքներ։

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ 

ք. Հադրութ