ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ` ԱՌԱՆՑ ԿՈՐՍՏԻ

Վերջին օրերի բարենպաստ եղանակը հնարավորություն տվեց, որ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում ևս ավարտվի հացահատիկի բերքահավաքը: 

 Հոկտեմբերի 3-ին Լեռնահովիտի տարածքում հնձվեց մնացած 20հա հաճարը՝ 18ց/հա (36տ) բերքատվությամբ: Հացահատիկի արտերում աշխատում էր 3 կոմբայն: Ընդհանուր առմամբ՝ 2015թ. աշնանը և 2016-ի գարնանը շրջանում ընդհանուր կատարվել է 17538հա հացահատիկի ցանքս, որը հիմնականում հնձվել է. ստացվել է 42446տ բերք՝ 24,38ց/հա համախառն բերքատվությամբ: 8535հա ցորենը հնձվեց առանց կորստի. ստացվեց 22216տ բերք՝ 26,03ց/հա բերքատվությամբ: 7895հա գարուց հնձվեց 7766հա՝ 23.14ց/հա բերքատվությամբ (17970տ): 

Հաճարը ցանվել է հիմնականում գարնանը՝ ընդամենը 1108հա: Ստացվել է 2260տ բերք՝ 20,39ց/հա բերքատվությամբ: Կարկտահարությունից տուժած 129հա-ում կրած վնասը կազմեԼ Է 70-ից 100 տոկոս: Ամռան ընթացքում աշխատել է մինչև 70 կոմբայն: Ներկա  դրությամբ շրջանում 21798 հա ընդհանուր ցանքատարածքներում կատարվել է 6955հա հերկ, որից 1000հա-ն՝ պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) հողատարածքներում, մնացածը՝ հարավային թևի 31 համայնքներում:  Ամենաշատ վարելահող ունի Ծաղկաբերդի գյուղական համայնքը, որտեղ և կատարվել է 500հա հերկ,  ցանվել է նաև 30հա ցորեն: 

Կովսականի ու Որոտանի քաղաքային համայնքներում, որոնք ունեն համապատասխանաբար 1120 և 1108հա ցանքատարածք, կատարվել է 450հա հերկ: Որոտանում իրականացվել է նաև 200հա ցորենի ցանքս: 400-ական հեկտար հերկ կատարել են Արծվաշենում (1143հա-ից) և Հայկազյանում (1008հա-ից): Ընդհանուր կատարվել է 1010հա ցորենի ցանքս, որից 100հա՝ ՊՊՖ հողատարածքներում։ Հոկտեմբերի բարենպաստ եղանակներն այժմ հնարավորություն են տալիս հերկի ու ցանքսի աշխատանքների ծավալման համար: Գարնանը կատարված 260հա եգիպտացորենի ցանքից հնձվել է 168հա՝ սիլոսի համար, ստացվել է 3520տ սիլոս, որն ամբողջությամբ հանձնվել է ՙՎաՄաքս՚ ընկերությանը: Իսկ արևածաղկի 44հա-ից ստացվել է 250տ սիլոս:

Հարավային թևում ընթանում են բանջարաբոստանային և բոստանապարենային մշակաբույսերի բերքհավաքի աշխատանքները: Ձմերուկի և սեխի 184հա-ից իրացվել է մոտ 70000տ, իսկ 241հա բանջարեղենից՝ 6500տ բերք: Հոկտեմբերի 9-ին Ստեփանակերտում կայացած բերքի տոնին շրջանը մասնակցել է ավելի քան 200 ավտոմեքենա բերքով:

Շրջանի գյուղատնտեսության մյուս երկու ճյուղերում ևս առաջընթացն ակնհայտ է։ Մեղվաբուծության ոլորտում տարեցտարի ընդգրկվում են նորանոր մենատնտեսներ. այժմ շրջանում ընդհանուր կա 600-ից ավելի մեղվաընտանիք։  

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր