Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՀ ԵՎ ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես նշել ենք, ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի գլխավորած պատվիրակության կազմում  Արցախ են  ժամանել ՀՀ կառավարության այլ պաշտոնյաներ ևս։

Նրանց կազմում էր նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ 

Նոյեմբերի 5-ին Սուրեն Կարայանն ու ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ստորագրեցին երկու գերատեսչությունների համագործակցության հուշագիր, որը կոչված է զարգացնելու երկու հայկական հանրապետությունների միջև ձևավորված տնտեսական հարաբերություններն ու խորացնելու ինտեգրացումը, ամրապնդելու գործընկերային հարաբերությունները երկու նախարարությունների միջև։

Ա. խաչատրյանն իր խոսքում նշեց, որ վերջին շրջանում, հատկապես ՀՀ՝  ԵՏՄ¬ին  անդամագրվելուց հետո, առաջացել են մի շարք քննարկման, ընթացքավորման անհրաժեշտություն ունեցող տնտեսական հարցեր, որոնց լուծման մեթոդները պարբերաբար քննարկվում են հայաստանյան գործընկերների հետ։ Այդ քննարկումների արդյունքում մշակվել է  հուշագիրը, որտեղ մանրամասնորեն նշված են համագործակցության այն եզրերը, որոնք զարգացման նոր փուլ կապահովեն կողմերի համար։ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարը  շեշտեց, որ հուշագիրը զուտ ստորագրվող փաստաթուղթ չէ՝ նախատեսված  դարակին մնալու և որպես հաշվետվություն ներկայացնելու համար։ Այնտեղ նշված են բոլոր ուղղությունները, անելիքները՝ քայլ առ քալ։

Ս.Կարայանն անդրադարձավ ԼՂՀ հետ համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնեց ցանկացած հարցում աջակցություն ցուցաբերել։ Հուշագրի մշակումը սկսվել է դեռևս նախորդ՝ ՀՀ  էկոնոմիկայի ոլորտը կարգավորող նախարարի օրոք, ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, որոնք, ներկա նախարարի խոսքով, կյանքի կկոչվեն։

Ծրագրի իրականացման ընթացքի քննարկման համար  կստեղծվի  համատեղ աշխատանքային խումբ, որը եռամսյակը մեկ նախարարներին կներկայացնի հաշվետվություն՝  ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին։ Աշխատանքային  նիստերը 6 ամիսը մեկ  հաջորդաբար կգումարվեն Հայաստանում և Արցախում։

 

ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ