Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Կայացվեցին որոշումներ փոքր հէկերի, հեռախոսային սակագների և այլնի մասին
Արցախի ինքնաբավ էներգետիկ համակարգ ունենալու ճանապարհին ևս մի դրական քայլ կատարվեց: Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն իր հերթական` փետրվարի 3-ի նիստում  ՙՊրոտոն՚ ՓԲԸ-ին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքում, Զաբուղ գետի վրա կառուցված ՙՍյունիք-2՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի  արտադրման լիցենզիա տրամադրեց  15 տարվա գործողության ժամկետով:

Տեղեկացնենք, որ ՙՍյունիք-2՚-ն ունի 3,255 մգՎտ դրվածքային հզորություն, 4 ագրեգատ, և տարեկան արտադրությունը կկազմի 25,119 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Այսպիսով, Ղարաբաղում արդեն ունենք գործող 4 փոքր հէկ, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 14,7 մգՎտ, իսկ արտադրության ծավալը` 84,7մլն ԿՎտ/ժ: Ըստ հանձնաժողովի բաժնի պետ Անդրեյ Մուսայելյանի տվյալների` այս տարվա առաջին եռամսյակում արտադրության լիցենզիայի հայտ  կներկայացնի ՙԱրցախՀԷԿ՚-ը, որը կառուցում է ՙՄատաղիս-1՚ և ՙՄատաղիս-2՚ փոքր հէկերը: Ընթացիկ տարում կներկայացվի նաև ՙԹրղի-3՚ և ՙՍյունիք-3՚ հէկերի կառուցման լիցենզիայի հայտ: Եվ տարվա վերջում կունենանք 22,5 մգՎտ հզորությամբ փոքր հէկեր, որոնք կտան 132,2 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Հանձնաժողովի և ՙՂարաբաղ Տելեկոմի՚ միջև տեղի ունեցած քննարկումների  արդյունքում ՙՂարաբաղ Տելեկոմի՚ կողմից ս. թ. փետրվարի 1-ից կիրառվում են թվային անշարժ և անլար ֆիքսված հեռախոսակապերի մի շարք նվազեցված սակագներ:  Քաղաքացիների համար այդ նվազեցումը կատարվել է միջինը 40-60%-ով, բյուջետային և այլ բաժանորդների համար`  25-45%-ով :
ՙՂարաբաղ Տելեկոմի՚ ներկայացուցչի  տեղեկատվությամբ` անլար միջերես համակարգի հեռախոսակապի ծառայություններից, որտեղ սակագների նվազեցում է կատարվել 50%-ով, ամենից   շատ օգտվում են սահմանային բնակավայրերը (ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի որոշ թաղամասեր)` շուրջ 8000 բաժանորդներ, և դա մեծ օգնություն է  այդ բնակիչներին  բաժանորդավճարի,  հասցեի փոփոխման  և հեռախոսի միացման վճարի առումով:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հարցմանը` թե տրամադրված անվճար հեռախոսարոպեների քանակը  հասարակության մեջ տեղի±ք է տալիս տարաբնույթ մեկնաբանությունների, ՙՂՏ՚-ի ներկայացուցիչը պատասխանեց. անշարժ հեռախոսակապից օգտվողների մասով հատկացված ամսական անվճար 500 րոպեի սահմանը գերազանցում  է բաժանորդների ընդամենը 20%-ը, իսկ մնացած  80%-ը չի գերազանցում 300 րոպեն: Նույնն էլ անլար հեռախոսակապի մասով. հատկացված ամսական 250 րոպե անվճար հեռախոսազրույցի  պարագայում  այստեղ  սահմանը չանցած բաժանորդների քանակը 80%-ից բարձր է:
Հանձնաժողովում քննարկված հարցերից մեկը կանխարգելիչ դաս է բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք կփորձեն անբարեխիղճ մրցակցություն ծավալել: Այդ վիճակում հայտնվել էր ՙՄեքենավար՚ ՍՊԸ-ն: Վերջինս 2010թ. նոյեմբերից զբաղվում է տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցմամբ: Չնայած  կազմակերպությունը գրանցված էր որպես  ՙՄեքենավար՚ ՍՊԸ, իր ծառայությունը գովազդելու համար օգտագործում  էր ՙավտոդպրոց՚ բառը` այն մատնանշելով  ընկերության մուտքին և օգտագործվող ուսումնական մարդատար մեքենաների վրա, ինչն արդարացիորեն հարուցել է Ստեփանակերտի ՙԱվտոդպրոց՚ ՓԲԸ-ի բողոքը մրցակցությունը կարգավորող մարմնին: Նշենք, որ համաձայն օրենքի, անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսավարող սուբյեկտների, նրանց գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ:  Այս պարագայում շփոթություն կարող էր առաջանալ ֆիրմային անվանումների նկատմամբ: Ընկերության ներկայացուցչի պարզաբանմամբ` խախտումը  կատարվել է օրենքի չիմացությունից, բայց այն  արդեն վերացված է, ինչում համոզվել է հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքում: Ելնելով վերոհիշյալիցª հանձնաժողովը որոշեց նախազգուշացում տալ ընկերությանը` միաժամանակ հիշեցնելով, որ այն գտնվելու է իր վերահսկողության տակ: 
Նիստում քննարկված հարցերից ուշագրավ էին էներգետիկայի բնագավառից ևս երկուսը:  Բնականոն գործունեություն իրականացնելու համար հանձնաժողովը հաստատեց  ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ի ներկայացրած հայտը գազափոխադրման համակարգում և բաշխիչ ցանցում բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների ու սեփական կարիքների համար օգտագործվող բնական գազի ծախսի հաշվարկի մեթոդիկաները հաստատելու մասին: Նշենք, որ մինչ այդ ընկերությունն օգտվում էր Հայաստանում գործող կարգերից:       

  Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ