Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՌԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՊԾ¬Ը ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հանրապետության գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ստորաբաժանումները՝ ըստ  ոլորտների, ընթացիկ տարվա ապրիլ և մայիս ամիսներին մի շարք դիտարկումներ են իրականացրել մայրաքաղաք Ստեփանակերտում։ 

 Ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչությունը դիտարկումներում ընդգրկել է Ստեփանակերտ գործունեություն ծավալող 10 տնտեսվարող սուբյեկտի (հացի արտադրություն՝ 2, կրեմային հրուշակեղենի արտադրություն՝  4, կաթնամթերքի՝ 2, իրացման՝ 2)` գնահատելու սննդամթերքի անվտանգությանը, մակնշմանը և պահմանը ներկայացվող պահանջների համապատասխանությունը։ ՍԱՊԾ¬ի աշխատակազմի ղեկավար Ռուզաննա Սեյրանյանի խոսքով՝ դիտարկումների  արդյունքում տնտեսվարող սուբյեկտների մի մասի մոտ հայտնաբերված թերությունները հիմնականում շինարարական բնույթի էին, իսկ մի քանի դեպքում արձանագրված թերությունը բուժսանիտարական գրքույկի բացակայությունն էր։ 

Նույն ամսին ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունը դիտարկումներ է իրականացրել Ստեփանակերտում գործունեություն ծավալող 4 տնտեսվարող սուբյեկտում։  Արդյունքում  ՙՏիգրան Հարությունյան՚ և  ՙՄասիս Մգրդունց՚ ԱՁ¬ների  գործունեությունը համապատասխանել է ներկայացվող պահանջներին, իսկ  ՙԿարեն Միքայելյան՚ և ՙԷդիկ Ծատրյան՚ կազմակերպություններում որոշ խախտումներ են հայտնաբերվել։  Ապրիլի 4-ին՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարի հանձնարարականի հիման վրա, անասնաբուժության տեսչության պետը շրջայցով մեկնել է Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս, Արիավան, Ծիծեռնավանք, Տանձուտ և Մոշաթաղ համայնքներ՝ իրականացնելու անասնահամաճարակային մշտադիտարկում։  Դիտարկումների ընթացքում վերոնշյալ համայնքները սպասարկող անասնաբույժներին տրվել են մասնագիտական խորհուրդներ, իսկ անասնատերերի հետ տարվել բացատրական աշխատանքներ՝ նրանց ուշադրությունը հրավիրելով  անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների դերին և կարևորությանը։  

Անասնաբուժության տեսչության տեսուչները Սուրբ Զատկի տոնի նախօրեին պարբերաբար շրջայցեր են կատարել Ստեփանակերտ քաղաքում հավի մսի և ձվի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութների գործունեությունը, ինչպես նաև ՙԴվին՚ և ՙԼուսակերտ՚ ընկերությունների պահեստներում իրացման ենթակա ձվերի պիտանելիության ժամկետները վերահսկելու նպատակով։  Խախտումներ չեն հայտնաբերվել։ 

Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքի  մսակաթնային և սննդի հսկողական կայանում անասնաբուժասանիտարական փորձաքննության է ենթարկվել տարբեր կենդանատեսակների հետևյալ քանակությամբ մսեղիք. ԽԵԱ (խոշոր եղջերավոր անասուններ)՝ 6425 կգ, ՄԵԱ (մանր եղջերավոր անասուններ)՝ 403 կգ, խոզ՝ 4561 կգ։

Ապրիլ ամսին ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության տեսուչները դիտարկումներ են իրականացրել Ստեփանակերտում բուսական ծագում ունեցող սննդամթերքի վաճառքով զբաղվող 6 վաճառակետերում։ Միայն երկու տնտեսվարող սուբյեկտի (ՙՄարատ Աբրահամյան՚ ԱՁ¬ի և ՙՎովա-Արթուր՚ ՍՊԸ¬ի) մոտ է, որ ներկայացվող պահանջները համապատասխանել են ու խախտումներ չեն հայտնաբերվել։ 

Ռ. Սեյրանյանի հավաստմամբ՝ ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների իրականացրած 20 դիտարկումների արդյունքում 5 տնտեսվարող սուբյեկտի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել, 12 տնտեսվարող սուբյեկտի սննդի շղթայում ներգրավված անձինք (39 հոգի) օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական զննություն չանցնելու համար` ծառայության աշխատակազմի ղեկավարի որոշումների համաձայն, ժամանակավորապես արգելել են  աշխատանքի  դուրս գալ՝ մինչև օրենքով սահմանված կարգով չանցնեն  բժշկական զննություն։    

Մայիս ամսին  դիտարկումներ են իրականացվել Ստեփանակերտում գործունեություն ծավալող 19 տնտեսվարող սուբյեկտների մոտ (հացի արտադրության՝ 2, կրեմային հրուշակեղենի՝  6, ինչպես նաև՝ հանրային սննդի կազմակերպություն՝ մանկապարտեզ՝ 5, իրացման կազմակերպություն՝ 6)՝ սննդամթերքի անվտանգությանը, մակնշմանը և պահմանը ներկայացվող պահանջների համապատասխանությունը գնահատելու նպատակով։  Արդյունքում Ստեփանակերտի հ.հ.1, 3, 4 և 5 պետական մանկապարտեզների և ՙՊրոդ մարկետ՚ ՍՊԸ-ի գործունեությունը համապատասխանել է ներկայացվող պահանջներին, մյուս 14 տնտեսվարող սուբյեկտի մոտ տարբեր խախտումներ են հայտնաբերվել։ 

Նույն ժամանակահատվածում դիտարկումներ են իրականացվել նաև Ստեփանակերտում հացի արտադրությամբ (31) և կրեմային հրուշակեղենի արտադրությամբ (16) զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ` նշված  ոլորտների մասով հաստատված ստուգաթերթերի 4.1 կետի (սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկվել է նախնական և պարբերական բժշկական զննումների և ունի սանիտարական գրքույկ) շրջանակում։ Պարզվել է, որ համապատասխան կետի ներկայացվող պահանջն ապահովել են  հացի 20 և  կրեմային հրուշակեղենի 9 արտադրություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ,  իսկ  հացի 11 և կրեմային հրուշակեղենի 6 արտադրություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտ այդ պահանջները չի ապահովել։ Դրանցից մեկի գործունեությունը դադարեցվել է։ 

Մայիս ամսին  իրացման կետերում կատարված դիտարկումների արդյունքներով հայտնաբերվել և ոչնչացվել են. ժամկետանց կաթնամթերք՝ 2,6 կգ, զովացուցիչ ըմպելիքներ՝ 50,3լ, քաղցրավենիք՝ 2,9կգ, մսամթերք՝ 8,1կգ, խտացրած կաթ՝ 1,6կգ, սպրեդ՝ 5,6կգ և մայոնեզ՝ 10,8կգ։

Դիտարկումներ են իրականացվել Ստեփանակերտում գործունեություն ծավալող 10 տնտեսվարող սուբյեկտներում, մասնավորապես, իրացման և հանրային սննդի կազմակերպությունների համար հաստատված ստուգաթերթերի շրջանակում։ Իրացման կազմակերպությունների մասով 7 տնտեսվարող սուբյեկտից ներկայացվող պահանջներն ապահովել են ընդամենը 2-ը (ՙՅուրի Շամխալյան՚ և ՙԱրամ Հարությունյան՚ ԱՁ¬եր), իսկ 5 տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ տարբեր խախտումներ են հայտնաբերվել։  

Հանրային սննդի օբյեկտներում կատարված դիտարկումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՙԼույս՚ ՍՊԸ¬ի և ՙԳեղամ Պետրոսյան՚ ԱՁ¬ի  գործունեությունում։

Մայիս ամսին  գյուղնախարարի հանձնարականով  անասնաբուժության տեսչության պետը շրջայցով եղել է Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի շրջանային անասնաբուժական սպասարկման կայաններում, հանդիպել  համայնքներն սպասարկող անասնաբույժների հետ և քննարկել անասնաբուժության ոլորտին վերաբերող հարցեր։ Մասնավորապես կարևորվել են անասնաբուժական տեղեկանքների տրամադրման գործընթացի պատշաճ կազմակերպմանը, անասնագլխաքանակի հաշվառմանը, անասնաբույժների որակավորման բարձրացման համար դասընթացների անցկացմանն առնչվող հարցեր։

Ընդհանուր առմամբ՝ մայիս ամսին Ստեփանակերտի մսակաթնային և սննդի հսկողական կայանում անասնաբուժասանիտարական փորձաքննության է ենթարկվել տարբեր կենդանատեսակների մսեղիք, այդ թվում՝ ԽԵԱ՝ 9301կգ, ՄԵԱ՝ 909կգ, խոզ՝ 7191կգ։

Նույն ժամանակահատվածում  բուսասանիտարիայի տեսչության տեսուչները դիտարկումներ են իրականացրել Ստեփանակերտում գործունեություն ծավալող 10 տնտեսվարող սուբյեկտներում՝ իրացման ու թունաքիմիկատներ և պարարտանյութեր իրացնող կազմակերպությունների համար հաստատված ստուգաթերթերի շրջանակներում։ Արդյունքում 2 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն որոշ կետերի պահանջների չի համպատասխանել, իսկ  ՙՌադի Աբրահամյան՚ ԱՁ¬ի  գործունեությունը ժամանակավորապես  դադարեցվել է։ Թունաքիմիկատներ և պարարտանյութեր իրացնող 3 կազմակերպության գործունեություն, ինչպես ցույց են տվել դիտարկումները, համապատասխանել է ներկայացվող պահանջներին։  

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել են հանձնարարականներ, արտահերթ դիտարկումների ժամանակ դրանց մի մասն արդեն վերացված է եղել, ասաց Ռ. Սեյրանյանը։ Նրա խոսքով՝ ամառային շրջանում, հաշվի առնելով եղանակային պայմանները, ծառայության բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ավելի ակտիվ,  ուժեղացված  ռեժիմով, իսկ անասնաբուժության տեսչության տեսուչներն ամենօրյա դիտարկումներ են իրականացնում մսավաճառ կետերում։ 

Մեր այն հարցին՝ ծառայությունը կարողանո՞ւմ է հանրապետության շրջաններում ևս նման դիտարկումներ և ստուգումներ իրականացնել, Ռ. Սեյրանյանը պատասխանեց. ՙՍտուգումներ կատարվում են, բայց ոչ հաճախ և ոչ  այնպես, ինչպես Ստեփանակերտում։ Շրջաններում չունենք հաստիքներ, ինչպես նաև՝ չի բավարարում տրանսպորտային միջոցը՚։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ