[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲԵՐՔԱՀԱՎԱՔ-2017՚ -Ի ԵՌՈՒՆ ՇՐՋԱՆ

Քաշաթաղի շրջանում  բերքահավաքը  ընթանում է բնականոն հունով։ Ինչպես տեղեկացրեցին շրջվարչակազմի գյուղվարչությունից՝ 15 օրերի ընթացքում ընդհանուր հնձվել է 5316հա տարածք, որից ցորեն՝ 360հա, գարի՝ 4956հա։ 

 Ընդհանուր ստացվել է 15260տ համախառն բերք՝ 28,7ց/հա բերքատվությամբ, որից ցորեն՝ 1350տ, 37,5ց/հա, գարի՝ 13910տ, 28,1ց/հա։ Հունիսի 20-ին ցանքատարածքներում աշխատել է 74 կոմբայն։ Շրջանում այս պահին կա 86 կոմբայն, որից 58-ը Սյունիքի մարզից է բերվել։ Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ 2016թ. աշնանը և 2017թ. գարնանը շրջանում ընդհանուր կատարվել է 20081հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա, հաճար՝ 1046հա։ Մնացել է հնձելու. ցորեն՝ 6260հա, գարի՝ 14765հա, հաճար՝ 1046հա։

 Հունիսի 1-ից  Իշխանաձոր գյուղում գործում է բերքահավաքը ժամանակին ու անկորուստ իրականացնելու համար ստեղծված օպերատիվ շտաբ, որը ղեկավարում է շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը։ Շտաբից տեղեկացրին, որ այս պահին բերքահավաքի համար եղանակային պայմանները նպաստավոր են. հունձն ընթանում է Թովմասարի սարահարթում, Կովսականի բարձրավանդակում և արաքսամերձ հարթություններում։ Այս օրերին որևէ արտակարգ պատահար չի գրանցվել, հակահրդեհային հենակետերում հերթապահությունն ընթանում է ըստ ծրագրի։ 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր