Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԷՐ

 

 

 

Օրերս Արցախում էր Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ։

Ինչպես նշվել է տարբեր մակարդակներով տեղի ունեցած հանդիպումների ժամանակ  հնչած  նրա խոսքում, Հիմնադրամի ներկայացուցիչներն այստեղ են նոր գործարար ծրագրեր կազմելու, արտադրող ընկերություններին առավել արդյունավետ աջակցություն առաջարկելու նպատակով։

Հայաստանի զարգացման հիմնադրամն ստեղծվել է 2015թ. երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ։ Կառույցի գլխավոր նպատակն է հանրապետության վարկանիշի և մրցունակության բարձրացումը, ներդրումների ներգրավումը, արտահանման խթանումը, զբոսաշրջության զարգացումը։ Հիմնադրամն իր ծրագրերով նպաստում է պետական մարմինների և գործարարների միջև համագործակցությանը, իրականացնում համատեղ նախագծեր, աջակցում օտարերկրյա ներդրումներին և հետներդրումային ծառայությունների մատուցմանը։ 

Հայաստանյան գործընկերների հետ հանդիպմանն Արցախի ներդրումային հիմնադրամի (ԱՆՀ) տնօրեն Արտակ Միրզոյանը ներկայացրեց արցախյան այս կառույցի գործունեությունը, տեղեկացրեց, որ այն հանդիսանում է 8 ընկերությունների 100% բաժնեմասերի և մեկ  ընկերության՝ մասնակի սեփականատեր։ ԱՆՀ¬ի պորտֆելը կազմում է 130 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ-ը տրամադրվում է պետական բյուջեից։ Այն գործում է  շուրջ 10 տարի, և չնայած կոչվում է ներդրումային հիմնադրամ, ներդրումների մասով ծրագրեր նրա կողմից քիչ են արվել:  Նրա գործունեությունն  առավելապես ուղղված է Արցախի տնտեսության զարգացման ծրագրերին. բիզնեսի աջակցությանը տեղում, ապրանքների  արտահանմանը, ինչպես նաև՝ հիփոթեքային վարկավորմանը։ Հիմնադրամի պատասխանատուները ներկայացրին Արցախի առանձնահատկությունները, այդ թվում նաև աշխարհաքաղաքական կարգավիճակից ելնելով՝ բանկային հարաբերություններում առկա ռիսկերը, որոնք էլ Հիմնադրամն իր գործունեությամբ փորձում է գործարարների համար նվազագույնի հասցնել, ձեռնարկատերերին ու բնակիչներին հնարավորություն տալով օգտվել բանկային ռեսուրսներից։ Նշվեց, որ Արցախի ներդրումային հիմնադրամն ունի նաև  տեղեկատվական¬խորհրդատվական, սուբսիդավորման,  ֆորումներին և ցուցահանդեսներին  գործարարների մասնակցության ապահովման ծրագրեր և այլն։ 

Պատվիրակությունն օրվա ընթացքում ունեցել է տարբեր հանդիպումներ. բացի Արցախի ներդրումային հիմնադրամից, եղել  մի քանի արտադրություններում, այդ թվում՝ ՙՄետաքսկոմբինատ՚ ընկերությունում, հանդիպել գործարարների հետ։  Պատվիրակության անդամներին  ընդունել են ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը։ Իշխանության ներկայացուցիչները կարևորել են ներդրումային և արտահանման հարցերում աջակցության և համագործակցության այդ նախաձեռնությանը, ողջունել ՀԶՀ¬ի պատրաստակամությունն այդ հարցերում։

Արցախի ներդրումային հիմնադրամի կոլեկտիվի անդամների հետ հանդիպմանը Արտակ Միրզոյանը նույնպես կարևորեց երկու հիմնադրամների միջև առկա սերտ համագործակցությունը՝ ուղղված փորձի փոխանակմանը, տնտեսական ծրագրերի մշակմանը և իրականացմանը։ Նա համոզմունք հայտնեց, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, տալու են  դրական արդյունքներ` նպաստելով Արցախի ու  Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը։ 

Ա. Ա. Ավակյանն ընդգծեց, որ մեծ նշանակություն է տալիս գործնական հարաբերություններին, հույս ունի, որ  առաջին հանդիպումից հետո արդեն իսկ կսկսվի գործնական միջոցառումների շարքը, կերևա արդյունքը։ Նա նշեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը հիմնականում երկու ֆունկցիա է կատարում. արտասահմանյան ներդրումներ և արտահանում, և կկամենար, որ այդ գործընթացներում ներգրավված լինի Արցախը։  Ա.Ա. Ավակյանը պատրաստակամություն հայտնեց օգտագործել հիմնադրամի ներուժն ինչպես Արցախ ներդրումներ ապահովելու, այնպես էլ արցախյան արտադրանքի՝ արտասահմանում իրացում կազմակերպելու հարցում։  Հիմնադրամն ավելի քան 50 ներկայացուցիչներ ունի արտասահմանում, որոնք կօժանդակեն այդ հարցերում։ Նա արցախյան կողմին կոչ արեց լինել առավել ակտիվ, մասնակցել Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող գործարար միջոցառումներին։   ՀԶՀ-ի գործադիր տնօրենը հետաքրքրվեց գործարարների տրամադրվածությամբ, ռիսկային գործարքներին  ներգրավվելու նրանց պատրաստակամությամբ,  ի՞նչ խնդիրներ ունեն, ինչպե՞ս են տեսնում դրանց լուծումը, պահպանողակա՞ն բիզնես մտածողություն ունեն, թե՞ ոչ և այլն։ Այդ հարցերն  անմիջապես գործարարներին ուղղելու հնարավորություն ստեղծվեց նույն օրը,  քանի որ, ինչպես նշեցինք, պատվիրակությունն այցելեց մի քանի արտադրություններ, նաև՝ հանդիպեց  որոշ գործարարների հետ, հիմնականում նրանց՝ ովքեր աշխատում են Արցախի ներդրումային հիմնադրամի հետ։

Ա. Ավակ Ավակյանը հետաքրքրվեց գործարարների գործունեությամբ, արտադրության ծավալներով, բիզնեսի ընդլայնման հեռանկարներով, ներկայացրեց արցախցի ձեռնարկատերերի համար հետաքրքրություն ներկայացնող առաջարկներ։

Հանդիպման ընթացքում գործատուները հանդես եկան իրենց առաջարկներով, հարցադրումներով, մտահոգություններով, որոնք հիմնականում առնչվում էին արտահանման և ներմուծման ժամանակ արձանագրվող որոշ խնդիրների հետ` պայմանավորված մաքսային մուծումների, ապրանքների քիչ ծավալներով։ 

Արցախի ներդրումային հիմնադրամի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ