[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2017թ.

2017թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 112,5 տոկոս, 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 129,7 տոկոս, իսկ 2017թ. հունվար-դեկտեմբերին (աճողական), 2016թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 115,4 տոկոս։

 Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2017թ. կազմել է 272.1 մլրդ դրամ։ ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 115,6 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը՝ 102,5 տոկոս։ 2017թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1855.9  հազ. դրամ, 3844.7 ԱՄՆ դոլար, կամ 3403.8 Եվրո։

2017թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 97.5 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 96.2 մլրդ դրամի պատրաստի արտադրանք։ 2016թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 154,8 տոկոս, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործումում՝ 263,4 տոկոս, մշակող արդյունաբերությունում՝ 103,2 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 116,2 տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 136,2 տոկոս։ Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն, ըստ բաժինների, հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 53,4%, մշակող արդյունաբերություն՝ 21,3%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 24,3% և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1,0%։  

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2017թ. փաստացի գներով կազմել է 76.2 մլրդ դրամ, 2016թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել  է 7,8 տոկոսով, հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով։ 2017թ.  նախորդ տարվա համեմատ հանրապետությունում  նվազել են ԽԵԱ գլխաքանակը՝ 4,8 տոկոսով, այդ թվում կովերինը՝ 2,5 տոկոսով, ՄԵԱ՝ 33,2 տոկոսով, խոզերի գլխաքանակն աճել է 4,7 տոկոսով, թռչուններինը՝ 7.1 տոկոսով։ 2017թ. հանրապետությունում սպանդի համար իրացվել է 154.3 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ  աճելով 19,3 տոկոսով), արտադրվել է 434.6 հազ.տոննա կաթ (նվազելով 11,2 տոկոսով), 40.0 մլն հատ ձու (նվազելով 1,5 տոկոսով) և  262.9 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ  նվազելով 14,1 տոկոս)։

2017թ. հանրապետությունում իրականացվել է 47.1 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 3,2 տոկոսով։ Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88,7 տոկոսը։ 

Շինարարության 43,0%-ը կատարվել է կազմակերպությունների, 35,1%-ը՝ պետական բյուջեի, 9,4%-ը՝ այլ միջոցների, 5,1%-ը` մարդասիրական օգնության, 3,3%-ը՝ բնակչության միջոցների հաշվին։ 

2017թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 622.1 հազ. տոննա, որը  2016թ. նկատմամբ  նվազել  է 35,4 տոկոսով։ Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2017թ.  կազմել է 8.2մլն տոննա-կմ, որը նախորդ տարվա համեմատ նվազել  է 48,0 տոկոսով։ 2017թ. հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 20.2 մլն մարդ՝ նախորդ տարվա համեմատ նվազել  է 24,4 տոկոսով։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2017թ. կազմել է 191.8 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել  է 3,1 տոկոսով։ 2017թ. խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 33.1 հազ.տ՝ նախորդ տարվա համեմատ աճել է 1,1 տոկոսով։ 

Հանրապետությունում 2017թ. կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 8.2 մլրդ. դրամ, որը 2016թ. նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 1,9%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գծով՝ 3,8 տոկոս։ 

2017թ. սպառողական շուկան կազմել է 173.5 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 65,8%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 34,2%-ը` ծառայություններին։ 

2017թ.  տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 155.4 հազ. դրամ և նախորդ տարվա  համեմատությամբ աճել 1,8 տոկոսով։ 

Հանրապետությունում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, 2017թ. փաստացի գներով, կազմել է 214.4 մլրդ դրամ, կամ 444.5 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը` 75.5 մլրդ դրամ (156.6 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը` 138.9 մլրդ դրամ (287.9 մլն ԱՄՆ դոլար)։ Առևտրային հաշվեկշիռը բացասական է 63.4 մլրդ դրամով (131.3 մլն ԱՄՆ դոլարով)։ 2016թ. համեմատությամբ 2017թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 31,5 տոկոսով, ընդ որում, արտահանումը՝ 93,1 տոկոսով, իսկ ներմուծումը` 12,1 տոկոսով։ Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 25,3 տոկոսով։

 

ԱՀ ԱՎԾ