[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՈՀԱՑՆՈՂ ՉԷ

2018թ. բերքահավաքի արդյունքների, 2019թ. աշնանացանի  նախապատրաստության և կերակուտակման ընթացքի մասին տեղեկացանք Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանից։ 

 Բաժնի վարիչը նշեց, որ շրջանի հնձման ենթակա 15550,9հա տարածությունից՝  ցորեն՝ 10195հա, գարի՝ 5304,9հա, հաճար՝ 51հա, հնձվել է 15134,6հա, ամբարվել` 33480,6տ հացահատիկ, հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 22,1ց` նախորդ տարվա 23,8ց-ի փոխարեն։

Հնձվել է ցորեն՝ 9729,6հա, ամբարվել` 24996տ՝ 25,7ց միջին բերքատվությամբ, նախորդ տարվա 26,6ց-ի փոխարեն։ Գարի՝ 5354հա, ամբարվել է 8416,5տ՝ 15,7ց միջին բերքատվությամբ, նախորդ տարվա 18,1ց-ի փոխարեն, հաճար՝ 51հա, 68,1տ բերք՝ 13ց միջին բերքատվությամբ, նախորդ տարվա 18,4ց-ի փոխարեն։

Այս տարի բերքահավաքին մասնակցած կոմբայների քանակն առավելագույնը հասել է 65-ի։ Մեկ կոմբայնի ծանրաբեռնվածությունը կազմել է 182հա։

Տարին անբարենպաստ էր աշնանացան մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Ձմռան ամիսներին գրանցվել է համեմատաբար տաք եղանակ, որի հետևանքով ակտիվացել են վնասատուները և հիվանդությունները։ Իսկ գարնան ամիսներին գրանցվել են քիչ տեղումներ, ինչի հետևանքով Մարտունի-Ակնա հատվածի ցանքսերը տուժել են երաշտից, որոշ դաշտերում չի կատարվել բերքահավաք։

             Հրդեհի հետևանքով փչացել է 5հա ցորենի դաշտ, կարկտահարությունից տուժել են 1978,7հա աշնանացան, գարնանացան և պտղատու այգիներ։  Կարկտահարությունից 100%-ով տուժել է 539,3հա աշնանացան, որից 430,45հա ցորեն, 108,9հա գարի։ Երաշտի պատճառով բերքահավաք չի կատարվել 82,1հա-ի վրա, որից ցորեն` 30հա և գարի` 52,1հա։

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության ցուցանիշների վերլուծությունից պարզվել է, որ 13 համայնք շրջանի միջինից ցածր բերք են ապահովել, բարձր՝ 22 համայնք։

Միջինից բարձր բերք են ապահովել Վարանդան (46,4ց), Ջիվանին (48,8ց), Հաղորտին (34,2ց), Մսմնան (45ց), Եմիշճանը (30ց), իսկ միջինից ցածր Հացին (5,1ց), Բերդաշենը (7,6ց), Նորշենը  (6,8ց), Աշանը (10,2ց) և Վազգենաշենը (10,3ց)։ 

Վերլուծությունները ցույց են տալիս, որ լավ բերք ստացող համայնքներում համեմատաբար բարձր է հողագործության կուլտուրան, ժամանակին կատարվել են պարարտացումը, սնուցումը, մոլախոտերի, վնասատուների և հիվանդության հարուցիչների դեմ պայքարը, որի արդյունքում առանձին հողօգտագործողներ ունեցել են առավելագույն բերք՝ հեկտարից 50-60ց։

Միաժամանակ ցածր բերքի ստացման պատճառ է հանդիսանում այն, որ ուշացած ցանքսերում քիչ ուշադրություն է դարձվել խնամքի աշխատանքներին, այդ տարածքներից ստացվել է առավելագույնը 15-16ց բերք։

2018թ. բերքի տակ շրջանում կատարվել է 2974հա գարնանացան՝ նախորդ տարվա 2705,3հա-ի փոխարեն, որից գարի՝ 53,9հա, ցորեն՝ 33,5հա, հաճար՝ 51հա, հնդկացորեն՝ 295հա, արևածաղիկ՝ 118,8հա, եգիպտացորեն՝ 242,6հա, ծխախոտ՝ 99,3հա, ոլոռ՝ 45հա, հլածուկ՝ 205հա, վարսակ՝ 27հա, կտավատ՝ 1331,5հա, սոյա՝ 22,74հա և այլ կուլտուրաներ։

Կարկտահարությունից վնասվել են նաև գարնանացան մշակաբույսերի ցանքսերը։ 100%-ով տուժել է 36,7հա տարածք, որից հնդկացորեն՝ 29,4հա,   կտավատ՝ 7,3հա։ Երաշտից տուժել և չի հնձվել 136,6հա տարածք, որից հնդկացորեն 76,6հա և կտավատ 60հա։

 Ավարտին է մոտենում գարնանացան մշակաբույսերի բերքահավաքը։ Բերքահավաք է կատարվել՝ հնդկացորեն 183հա՝ 9ց, եգիպտացորեն 9,1հա՝ 9ց, արևածաղիկ 8հա՝ 5ց, հլածուկ 205հա՝ 14ց, կտավատ 821,3հա՝ 9ց միջին բերքատվությամբ,  քաղվել և մթերվել է 86,5տ ծխախոտի հումք։

Շրջանում 11 մենատնտեսներ 36,7հա բանջարեղենի մշակության համար, բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում, ստացել են դրամական աջակցություն՝ 1հա-ի հաշվով   200.000 դրամ։

Շրջանում բերքահավաքին զուգահեռ կատարվել են անասունների ձմեռացման համար կերակուտակման աշխատանքներ։ Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում շրջանի 11 համայնքների և 2 ՊՊՖ հողոգտագործողների  անհատույց տրամադրվել է 16700կգ կորնգանի սերմացու՝ 167հա կորնգան ցանելու համար: Շրջանում առկա է 7294 գլուխ ԽԵԱ և 9031 գլուխ ՄԵԱ։ Անասունների ձմեռացման համար կուտակված է 75140ց խոտ, կամ 375700 տուկ, 31430ց ծղոտ, կամ 209530 տուկ։ Խոտի կուտակման աշխատանքները կատարված են 100,1%-ով, ծղոտի կուտակմանը՝ 84%-ով։

2019թ. բերքի տակ աշնանացանի համար կատարվում են հողի նախապատրաստական աշխատանքներ՝ հերկ և սկավառակում։ 

Սեպտեմբերի 6-ի դրությամբ ընդամենը կատարվել է 2393,8հա հերկ, որից սեփականաշնորհված տարածքներում՝ 1383,4հա, վարձակալված տարածքներում՝ 1010,5հա, սկավառակում է կատարվել 2125,3հա, որից 864հա սեփականաշնորհված տարածքներում, 1261,3հա՝  վարձակալված։

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի