Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԲՅՈՒՋԵ-2019՚-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Համաձայն ժամանակացույցի՝ նոյեմբերի 23-ից ԱՀ 2019թ. պետբյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի և գլխադասային մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում։

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանն ու Արամ Գրիգորյանը։ Օրակարգում ՙԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին՚ ԱՀ օրենքի նախագծում նախատեսված՝ ԱՀ արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցն էր։ Համատեղ նիստին մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը։ 2019թ. բյուջեի նախագծով ԱՀ արտաքին գործերի նախարարության համար՝ որպես ծախսային մաս, նախատեսված է 787 մլն դրամ։ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հավաստմամբ՝ ընթացիկ տարվա համեմատ տարբերությունը շատ քիչ է՝ ընդամենը 3,8 մլն դրամ, այն էլ՝ այլ ծախսերի մասին հոդվածով՝ կապված արտերկրում գերատեսչության ներկայացուցիչների ֆինանսավորման հետ։ Նախարարի խոսքով՝ ընդհանուր ծախսերի մոտ 70%-ը կուղղվի արտերկրի ներկայացուցիչների գործունեությանը։ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ 2019թ. պետբյուջեով նախատեսված՝ զբոսաշրջության ոլորտին հատկացվող գումարը գրեթե չի փոխվել և կազմում է 25 մլն դրամ։ Դրա մեծ մասն ուղղված կլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում Արցախի մասնակցության ապահովմանը, մարքետինգային աշխատանքների իրականացմանը, փառատոնների ու ճանաչողական այցերի կազմակերպմանը, զբոսաշրջային բնագավառում ներդրումային ծրագրերի և ագրոտուրիզմի զարգացման նպատակով միջոցառումների իրականացմանը։ Ոլորտի ղեկավարը գոհունակությամբ հավելեց, որ ընթացիկ տարում զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել՝ 27 հազար 89՝ նախորդ տարվա 23 հազարի դիմաց (աճը կազմում է 12%)։ Արցախի հանրային հեռուստառադիոընեկրության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանի իրազեկմամբ՝ 2019թ. բյուջեով նախատեսված է խորհրդին հատկացնել 27մլն 958 հազար դրամ։ Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածով նախատեսված է հատկացնել 387 մլն 344 հազար դրամ, որը խորհուրդը փոխանցում է ՙՀանրային հեռուստառադիո՚ ՓԲԸ-ին։ Ըստ խորհրդի նախագահի՝ օրակարգում է եթերաժամի ավելացման հարցը, ինչն առայժմ կփորձեն լուծել սեփական միջոցների հաշվին։ ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի գործադիր տնօրեն և գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանի տեղեկացմամբ՝ 2019թ. բյուջեով թերթին հատկացված գումարն աճել է 8մլն դրամով, որից 7 մլն դրամը՝ զուտ տպագրական ծախսի, իսկ 1 մլն դրամը՝ տեխնիկական հագեցվածության համար։ Գալիք տարում կփորձեն լուծել թերթի տպագրական որակի հետ կապված խնդիրները։ 2019-ից թերթը լույս կընծայվի օֆսեթ թղթով և որոշակի գունային տարբերակով։ Վերջին մեկ ամսում, ինչպես ասաց Ն. Գասպարյանը, աշխատանքներ են տարվել նաև կայքէջի ակտիվացման ուղղությամբ, իսկ ընդհանուր առմամբ կայքէջը նորացնելու խնդիր կա, որի ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։ Ոլորտների զեկուցողները պատասխանեցին նաև պատգամավորների հնչեցրած բազմաթիվ հարցերին։ Որոշ հարցերի առնչությամբ՝ մասնավորապես արտաքին գործերի նախարարությանը վերաբերող, պարզաբանումներ տվեց Արցախի խորհրդարանի ղեկավարը։

 

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ