Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

"ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԱՏ­ՎՈՒ­ԹՅԱՆ ՄԵԾ ԶԳԱ­ՑՈՒ­ՄՈՎ ԵՄ ԴԻ­ՄԵԼ ԱՅԴ ՔԱՅ­ԼԻՆ..."

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Հար­ցազ­րույց Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րի թեկ­նա­ծու Ա­րա­յիկ Ա­ՎԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԻ հետ

-Պա­րոն Ա­վա­նե­սյան, ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք մաս­նակ­ցել սեպ­տեմ­բե­րի 8-ին կա­յա­նա­լիք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րին՝ Ձեր թեկ­նա­ծու­թյունն ա­ռա­ջադ­րե­լով Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նի հա­մար։
- Ընդ­հան­րա­պես երբևի­ցե չեմ ե­րա­զել մաս­նակ­ցել որևէ ընտ­րու­թյուն­նե­րի։ Սա­կայն Ար­ցա­խում, հատ­կա­պես Ստե­փա­նա­կեր­տում, տե­ղի ու­նե­ցող քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներն ստի­պե­ցին դի­մել այդ քայ­լին։ Ու­նե­նա­լով հա­մա­պա­տաս­խան կր­թու­թյուն, փորձ, ե­ռանդ՝ ո­րո­շե­ցի իմ նե­րուժն օգ­տա­գոր­ծել ի շահ իմ հայ­րե­նա­կից­նե­րի, իմ գոր­ծու­նեու­թյամբ նպաս­տել մայ­րա­քա­ղա­քի շե­նաց­մա­նը։ Ինձ ա­ռա­ջադ­րել է ՙԻնք­նու­թյուն և Միաս­նու­թյուն՚ կու­սակ­ցու­թյու­նը, ին­չի հա­մար հպարտ եմ։ Դա մի թիմ է, ո­րը վս­տա­հում է ինձ, և ո­րին ինքս եմ վս­տա­հում։ Ա­սեմ, որ պա­տաս­խա­նատ­վու­թյան մեծ զգա­ցու­մով եմ գնում այդ քայ­լին:

- Ո՞րն է լի­նե­լու Ձեր ա­ռա­ջին քայ­լը՝ ըն­տր­վե­լու դեպ­քում։ Ա­ռաջ­նա­հերթ ի՞նչ խն­դիր­ներ եք նկա­տում։
- Հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ խո­սե­լով այդ մա­սին, նշել եմ, որ իմ ա­ռա­ջին քայ­լը լի­նե­լու է քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տաո­ճի մեջ կտ­րուկ փո­փո­խու­թյուն մտց­նե­լը։ Քա­ղա­քա­յին հա­մայն­քի ո­րոշ բա­ժին­նե­րի աշ­խա­տան­քը ծան­րա­բեռն­ված է և, ըստ իս, կադ­րա­յին ռե­սուրս­նե­րը ճիշտ օգ­տա­գոր­ծե­լու, նպա­տա­կին ծա­ռա­յեց­նե­լու խն­դիր կա։ Նա­խընտ­րա­կան մեր ծրագ­րով նաև նա­խա­տես­վում է քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լա­վում, ինչ­պես նաև՝ քա­ղա­քա­յին հա­մայն­քի և նրա ղե­կա­վա­րի լիա­զո­րու­թյուն­նե­րի ընդ­լայ­նում։ Խոս­քը քա­ղա­քա­յին հա­մայն­քի բյու­ջե­տա­յին ան­կա­խու­թյան և Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի հս­տա­կեց­ման մա­սին է, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի հեշտ լու­ծում տալ քա­ղա­քա­յին հա­մայն­քի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րին։

-Ա­վա­գա­նու ինս­տի­տու­տը, կա­րե­լի է ա­սել, մեզ մոտ դեռևս կա­յա­ցած չէ։ Ի՞նչ եք ա­նե­լու այդ ուղ­ղու­թյամբ, ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում Ձեր և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։
- Ես ու­նեմ ընտ­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ իմ տես­լա­կա­նը. պետք է ըն­տր­վի ան­կախ և ժո­ղովր­դա­վա­րա­կան ընտ­րու­թյուն­նե­րով ըն­տր­ված քա­ղա­քա­պետ։ Ան­չափ կարևո­րում եմ ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի ընտ­րու­թյու­նը, ա­վա­գա­նու ինս­տի­տու­տի կա­յա­ցու­մը, ո­րը նույն­պես պետք է լի­նի ան­կախ և ո­րի սկիզ­բը պետք է դր­վի հենց ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Ուս­տի, կու­զե­նա­յի նաև դի­մել ընտ­րող­նե­րին՝ շատ զգույշ լի­նել ա­վա­գա­նու ան­դա­մի ընտ­րու­թյան ժա­մա­նակ և ընտ­րել ար­ժա­նա­վո­րին, ով ու­նի փորձ, գի­տե­լիք։ Ան­շուշտ, ու­րախ եմ, որ թեկ­նա­ծու­նե­րի շր­ջա­նում շատ են ե­րի­տա­սարդ­նե­րը, բայց ես կու­զե­նա­յի, որ մեր ա­վագ ըն­կեր­ներն էլ ցու­ցա­բե­րեին ակ­տի­վու­թյուն՝ ի­րենց գի­տե­լիք­ներն ու փոր­ձը ե­րի­տա­սարդ­նե­րին փո­խան­ցե­լու հա­մար։ Ա­վա­գա­նին կոչ­ված է հա­կակ­շիռ լի­նե­լու քա­ղա­քա­պե­տին, ուս­տի ե­թե ու­նե­նանք ան­կախ քա­ղա­քա­պետ, ան­կախ ա­վա­գա­նու կազմ և ան­կախ ֆի­նան­սա­կան գոր­ծու­նեու­թյուն՝ մենք կկա­րո­ղա­նանք կա­յաց­նել հս­տակ, ժո­ղովր­դի շա­հե­րից բխող ո­րո­շում­ներ։

- Ըստ Ձեզ՝ ինչ­պի­սի՞ Ստե­փա­նա­կերտ ենք ու­նե­նա­լու հինգ տա­րի անց։
- Մեր նա­խընտ­րա­կան ծրա­գի­րը՝ վերջ­նա­կան տես­քով, ըն­տր­վե­լու դեպ­քում ներ­կա­յաց­նե­լու ենք 2020 թվա­կա­նի ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում։ Թե ինչ Ստե­փա­նա­կերտ ենք ու­նե­նա­լու մենք հինգ տա­րի անց՝ ցույց կտր­վի հս­տակ կե­տե­րով ու ժամ­կետ­նե­րով։ Վս­տա­հեց­նում եմ՝ այդ ծրա­գի­րը լի­նե­լու է ի­րա­տե­սա­կան, հա­մար­ձակ, բայց, միևնույն ժա­մա­նակ, նաև կշ­ռա­դատ­ված։ Ստե­փա­նա­կեր­տը պետք է տա­րած­վի, ըն­դար­ձակ­վի... Այ­սօր­վա դրու­թյամբ մեր քա­ղաքն ու­նի շատ ծան­րա­բեռն­ված կենտ­րոն։ Աշ­խա­տանք­ներ են տար­վե­լու այն ա­պա­կենտ­րո­նաց­նե­լու, ճա­նա­պարհ­նե­րը բեռ­նա­թա­փե­լու, վեր­գետ­նյա և ստոր­գետ­նյա ան­ցու­ղի­ներ կա­ռու­ցե­լու ուղ­ղու­թյամբ։ Այս ա­մե­նի ի­րա­կա­նաց­ման հա­մար մայ­րա­քա­ղա­քը կու­նե­նա գլ­խա­վոր հա­տա­կա­գիծ, ին­չը լու­ծում կտա այս և նման խն­դիր­նե­րին։

- Ընտ­րող­նե­րին ուղղ­ված Ձեր խոս­քը։
- Ես ոչ մե­կին չեմ դի­մում ինձ ընտ­րե­լու խնդ­րան­քով. այս մա­սին ա­սում եմ իմ բո­լոր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ։ Նաև հայտ­նում եմ, որ 21-րդ դա­րում խուլ ու համր ընտ­րու­թյուն­ներ չպետք է լի­նեն, ես դեմ եմ դրան։ Ընտ­րող­նե­րին խնդ­րում եմ ակ­տի­վու­թյուն ցու­ցա­բե­րել հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ, հան­դես գալ ա­ռա­ջարկ­նե­րով ու հար­ցադ­րում­նե­րով։ Շատ կցան­կա­նա­յի, որ բա­նա­վեճ կազ­մա­կերպ­վեր թեկ­նա­ծու­նե­րի միջև, բայց, ցա­վոք, ոչ բո­լոր թեկ­նա­ծու­ներն են հա­մա­ձայն դրան։ Այս ընտ­րու­թյուն­նե­րը պետք է լի­նեն նա­խա­դե­պը չու­նե­ցող, ար­դար ու թա­փան­ցիկ։ Սա փորձ է 2020 թվա­կա­նի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի շե­մին, ուս­տի պետք է նոր մշա­կույթ ձևա­վոր­վի։
Ընտ­րող­նե­րին հոր­դո­րում եմ՝ ընտ­րա­կան տե­ղա­մաս ներ­կա­յա­նա­լուց ու­շադ­րու­թյուն դարձ­նել ե­րեք կարևոր փաս­տի. թեկ­նա­ծուի փոր­ձին, գի­տե­լի­քին և ան­կեղ­ծու­թյա­նը։ Միայն այս դեպ­քում մենք կու­նե­նանք ժո­ղովր­դա­վար, ան­կախ քա­ղա­քա­պետ։