Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԱՐ­ՏԵՐ` "ԲՈՒ­ՀԱ­ԿԱՆ ԿԱ­ՆՈՆ­ՆԵ­ՐՈՎ"

Շա­րու­նա­կում ենք ՙՉհո­րին­ված պատ­մու­թյուն­ներ՚ խո­րագ­րի ներ­քո ներ­կա­յաց­նել մարդ­կանց հետ կա­տար­ված դեպ­քեր, ո­րոնք լույս են սփ­ռում տվյալ ժա­մա­նա­կաշր­ջա­նի վրա: Մեր հե­րո­սը դար­ձյալ Ժան­նե­տա ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆՆ է:

Երբ տաս­նե­րորդ դա­սա­րանն ա­վար­տե­ցի` թղ­թերս հանձ­նե­ցի Բաք­վի նավ­թա­քի­միա­կան ինս­տի­տուտ: Հա­ջո­ղու­թյամբ հանձ­նե­ցի քն­նու­թյուն­նե­րը և ըն­դուն­վե­ցի բուհ: Ա­ռա­ջին կուրսն ա­վար­տե­ցի գե­րա­զանց, փո­խադր­վե­ցի երկ­րորդ կուրս: Դա այն տա­րին էր (1966թ.), երբ Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցավ 9-ա­մյա հայ տղա­յին դա­ժա­նա­բար սպա­նած ադր­բե­ջան­ցի ՙման­կա­վարժ՚ Ար­շա­դի հայտ­նի դա­տա­վա­րու­թյու­նը, ո­րը վե­րած­վեց ազ­գա­յին վրեժխ­նդ­րու­թյան: Այդ տա­րի ինս­տի­տու­տից վտա­րե­ցին բո­լոր ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րին: Դեռ չգի­տեինք այդ մա­սին, երբ մի օր դպ­րո­ցա­կան ըն­կե­րու­հուս` Վա­լյա­յի հետ ինս­տի­տու­տի հին­գե­րորդ հար­կի մի­ջանց­քով գնա­լիս մեր մո­տով անց­նող ու­սա­նող տղա­նե­րից մեկն ու­ժեղ հրեց նրան: Վա­լյան, չկա­րո­ղա­նա­լով հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը պա­հել, գլոր­վեց աս­տի­ճան­նե­րով:

Ինս­տի­տու­տի շեն­քը հին ձևով կա­ռուց­ված, գե­ղե­ցիկ աս­տի­ճան­նե­րով բարձր շի­նու­թյուն էր: Ըն­կե­րու­հիս գլոր­վե­լով հա­սավ մինչև ներքև ու ջար­դուփ­շուր ե­ղավ: Մեկ տա­րի ան­կող­նա­յին վի­ճա­կում էր: Ի­մա­նա­լով ինս­տի­տու­տից իմ վտար­ված լի­նե­լու մա­սին` հե­տաքր­քր­վե­ցի, թե ո՞վ է հե­ռաց­րել: Ա­սա­ցին` Քյա­զիմ Բա­բաևը` պրո­ռեկ­տո­րը: Գնա­ցի նրա մոտ ըն­դու­նե­լու­թյան: Եր­կու ջա­հել տղա, կանգ­նած ըն­դու­նա­րա­նի դռան հետևում, հս­կում էին: Երբ հերթն ինձ հա­սավ, ներս մտա ան­մի­ջա­պես հարց­րի, թե ին­չու են ինձ հե­ռաց­րել ինս­տի­տու­տից, ի՞նչ հիմ­քով:
-Իսկ դու որ­տե­ղի՞ց ես, -հարց­րեց պրո­ռեկ­տո­րը:
Ա­սա­ցի, որ Ստե­փա­նա­կեր­տից եմ: Նա նս­տած տե­ղից այն­պես վեր թռավ, որ թվաց, թե գլու­խը կպավ ա­ռաս­տա­ղին: Ա­թո­ռը շրխ­կո­ցով շրջ­վեց, և նա վայր ըն­կավ` ՙժջ­ՋՈռ, պջ­ՋՈռ Չ րՉՏռ ժՐպ­ՉՈվ՚ գո­ռա­լով:
ՙՑն­դա՞ծ է այս մար­դը՚,-մտա­ծե­ցի ես:
Աղ­մու­կի վրա հս­կող տղա­նե­րը ներս մտան ու տե­սան. ես` կանգ­նած, պրո­ռեկ­տո­րը տա­պալ­ված հա­տա­կին, հիս­տե­րիկ գո­ռում էր:

Ես էլ հետ չէի մնում, պա­տաս­խա­նում էի, որ ուր ու­զե­նամ` կգ­նամ, որ­տեղ ցան­կա­նամ` կսո­վո­րեմ, ո­րով­հետև Բա­քուն էլ, Երևանն էլ հա­վա­սա­րա­պես իմն են:
Տղա­նե­րից մե­կը ա­կան­ջիս փսփ­սաց. ՙԺպՉցՔ­ՍՈ, Ցօ սցփՔպ ՎՏսփՌ, Տվ տրՌւ՚:
Իբր ե­կել էր պրո­ռեկ­տո­րին պաշտ­պա­նե­լու, բայց նրան էր փնո­վում:
Գնա­ցի ռեկ­տո­րի մոտ: Վեր­ջինս ա­սաց, որ բու­հից ինձ ին­քը չի հե­ռաց­րել: Բա ո՞վ էր գրել հե­ռաց­ման հրա­մա­նը: Ստիպ­ված գնա­ցի նա­խա­րա­րի մոտ, ո­րը մի կին էր:
Լսե­լով բո­ղոքս` նա զան­գեց ինս­տի­տուտ, որ­տե­ղից պա­տաս­խա­նե­ցին, թե իբր ստու­գարքս չեմ հանձ­նել: Հա­նե­ցի ստու­գար­քիս գր­քույ­կը, ցույց տվե­ցի: Նո­րից զան­գեց, բար­կա­ցավ նրանց վրա: Իսկ ինձ ա­սաց, որ գնամ, շա­րու­նա­կեմ սո­վո­րել:

Ինս­տի­տու­տի ըն­կե­րու­հի­նե­րով, ո­րոն­ցից մե­կը` Զա­ռան, կի­սա­հայ-կի­սաադր­բե­ջան­ցի էր, մյու­սը` հրեա, քայ­լում էինք մի­ջանց­քով: Հան­կարծ դի­մա­ցից ե­կող մի տղա ինչ-որ բան շպր­տեց դեմ­քիս: Աչ­քերս մթ­նե­ցին, կար­ծես կու­րա­ցա, այն­պես գո­ռա­ցի, որ լա­բո­րա­տո­րիա­յից մար­դիկ դուրս ե­կան: Մի ռուս դա­սա­խոս ու­նեինք, ինձ ան­մի­ջա­պես ներս տա­րավ լա­բո­րա­տո­րիա և ջրա­ծո­րա­կը բա­ցե­լով` սկ­սեց աչ­քերս լվա­նալ:
Աս­տի­ճա­նա­բար աչ­քերս պարզ­վե­ցին, սկ­սե­ցի տես­նել: Դա­սա­խոսն ա­սաց, որ ե­թե­րա­յին յուղ է, աչ­քերս չտ­րո­րեմ, շու­տով կանց­նի: Այդ լա­կոտ­նե­րը ի­մա­ցել էին, որ Ստե­փա­նա­կեր­տից եմ, և այդ­պես են վար­վել հետս: Ըն­կե­րու­հի­ներս խիստ վա­խե­ցան ինձ հա­մար, ա­սա­ցին, որ հնա­րա­վոր է ա­վե­լի վտան­գա­վոր քայ­լեր ձեռ­նար­կեն, և խոր­հուրդ տվե­ցին վե­րա­դառ­նալ Ստե­փա­նա­կերտ. ՙՎա­լյա­յին հրե­ցին, հաշ­ման­դամ դարձ­րին, քո աչ­քե­րը վնա­սե­ցին, ա­մեն ինչ սպա­սե­լի է դրան­ցից…՚:
Այդ­պես էլ ա­րե­ցի: Վե­րա­դար­ձա իմ հայ­րե­նի Ստե­փա­նա­կերտ: Է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան գոր­ծա­րա­նում աշ­խա­տե­ցի որ­պես քար­տու­ղա­րու­հի: Ո­րոշ ժա­մա­նակ անց մեկ­նե­ցի Երևան, ըն­դուն­վե­ցի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի քիմ.կեն­սա­բա­նու­թյան ֆա­կուլ­տետ, ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տե­ցի գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տում` որ­պես ա­վագ գի­տաշ­խա­տող:


Գրի ա­ռավ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ