Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԲՄ-Ն ՄԱՍ­ՆԱ­ՃՅՈՒՂ ՈՒ­ՆԻ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Հայ մարմ­նակր­թա­կան ընդ­հա­նուր միու­թյու­նը՝ Հո­մե­նըթ­մե­նը, ար­դեն մաս­նա­ճյուղ ու­նի Ար­ցա­խում։ 

Օ­գոս­տո­սի 22-ին հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղա­քի գլ­խա­վոր՝ Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում հան­դի­սա­վոր պայ­ման­նե­րում նշ­վել է նրա բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը, ո­րին մաս­նակ­ցել և նրա մուտքն Ար­ցախ շնոր­հա­վո­րել են ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, պե­տա­կան այլ պաշ­տո­նյա­ներ, ՀՅԴ Ար­ցա­խի ԿԿ, ՀՄԸՄ Կենտ­րո­նա­կան Վար­չու­թյան ան­դամ­ներ, հյու­րեր։

Նշենք, որ ՀՄԸՄ-ի Ար­ցա­խի նո­րաս­տեղծ միա­վո­րու­մը նրա՝ թվով 111-րդ մաս­նա­ճյուղն է, որ բաց­վել է միու­թյան գոր­ծու­նեու­թյան 111 տա­րի­նե­րի ըն­թաց­քում։ Մաս­նա­ճյու­ղի բաց­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը տևել են գրե­թե եր­կու ա­միս։
Հայ մարմ­նակր­թա­կան ընդ­հա­նուր միու­թյու­նը ստեղծ­վել է 1918թ. Կ. Պոլ­սում։ Հո­մե­նըթ­մե­նը հա­մար­վում է մի­ջազ­գա­յին կա­ռույց, ո­րը գոր­ծում է աշ­խար­հի 24։
Կազ­մա­կեր­պու­թյու­նը ոչ կա­ռա­վա­րա­կան միու­թյուն է, ո­րը սկաու­տա­կան և մար­զա­կան թի­մե­րով աշ­խա­տում է հայ ե­րի­տա­սար­դի հետ, ա­ջակ­ցում բա­ցա­հայ­տե­լու իր ֆի­զի­կա­կան, մտա­վոր, զգա­յա­կան, հա­սա­րա­կա­կան ու հոգևոր նե­րու­ժը, որ­պես­զի հե­տո ար­դեն, որ­պես բա­րո­յա­կան բարձր ար­ժա­նիք­նե­րով օժտ­ված քա­ղա­քա­ցի­ներ, ա­ռողջ, քաջ, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և ըն­կե­րա­սի­րու­թյան ո­գով դաս­տիա­րակ­ված ան­հատ­ներ ի­րենց ներդ­րու­մը բե­րեն հայ­րե­նի­քին։

Հո­մե­նըթ­մե­նի Ար­ցա­խի մաս­նա­ճյու­ղի հրա­վե­րով Ար­ցա­խում է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին սկաու­տա­կան շար­ժու­մը, ո­րի ան­դամ­նե­րը՝ միու­թյան՝ մաս­նա­ճյու­ղեր ու­նե­ցող եր­կր­նե­րի դրոշ­նե­րով և շե­փո­րա­յին նվա­գախմ­բով քայ­լով ան­ցել են հրա­պա­րա­կով։
Ա­րա­րո­ղու­թյան ըն­թաց­քում Հո­մե­նըթ­մե­նի կենտ­րո­նա­կան վար­չու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն Ար­ցա­խի նո­րաս­տեղծ կա­ռույ­ցին են փո­խան­ցել Հո­մե­նըթ­մե­նի և սկաու­տա­կան դրոշ­ներն ու կա­նո­նադ­րու­թյու­նը։ Դի­մե­լով Հո­մե­նըթ­մե­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, Գ. Մար­տի­րո­սյանն նշել է, որ ի­րենք հայ­կա­կան ա­վան­դույթ­նե­րով միա­վո­րում են աշ­խար­հի մայր­ցա­մաք­նե­րը՝ ա­վե­լի քան եր­կու տաս­նյակ եր­կր­նե­րում գոր­ծող մաս­նա­ճյու­ղե­րի և միա­վոր­նե­րի շնոր­հիվ։ Նա վս­տա­հու­թյուն է հայտ­նել, որ Ար­ցա­խի մաս­նա­ճյուղն իր դե­րա­կա­տա­րու­թյունն է ու­նե­նա­լու և ա­վե­լի է ամ­րապ­նդ­վե­լու Ար­ցախ-Հա­յաս­տան-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյու­նը։

Մի­ջո­ցառ­մա­նը ե­լույթ են ու­նե­ցել նաև Հո­մե­նըթ­մե­նի կենտ­րո­նա­կան վար­չու­թյան ա­տե­նա­պետ Գառ­նիկ Մկր­տի­չյա­նը, Հայ մարմ­նակր­թա­կան ընդ­հա­նուր միու­թյան ար­ցա­խյան մաս­նա­ճյու­ղի ա­տե­նա­պետ Վրեժ Աս­մա­րյա­նը, ՀՅԴ Ար­ցա­խի Կենտ­րո­նա­կան կո­մի­տեի ներ­կա­յա­ցու­ցիչ Դա­վիթ Իշ­խա­նյա­նը։

Գ. Մկր­տի­չյանն ա­սել է, որ Հայ մարմ­նակր­թա­կան ընդ­հա­նուր միու­թյան Ար­ցա­խի մաս­նա­ճյու­ղի բա­ցու­մը մեծ պա­տիվ է հա­մայն հա­յու­թյան հա­մար, իսկ ըստ Վ. Աս­մա­րյա­նի՝ հա­մայն հա­յու­թյան ե­րա­զանքն այ­սօր դար­ձել է ի­րա­կա­նու­թյուն՝ Ար­ցա­խում Հո­մե­նըթ­մե­նի մաս­նա­ճյու­ղի պաշ­տո­նա­կան ներ­կա­յաց­վա­ծու­թյան շնոր­հիվ։
ՙԱր­ցա­խը, բա­ցի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վայր լի­նե­լուց, մեզ հա­մար պատ­մու­թյուն է, հե­րո­սա­կան հայ­րե­նիք, դա­րա­վոր հպար­տու­թյուն։ Հայ­րե­նի­քի այս հատ­վա­ծը պա­հե­լու և պահ­պա­նե­լու հա­մար մենք ազ­գո­վի ենք վճա­րել, ա­մե­նա­թանկ գնով՝ մեր զա­վակ­նե­րի ա­րյամբ։ Տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ այս հո­ղի վրա ապ­րող­նե­րը պար­տադր­ված են ե­ղել զր­կանք­նե­րի, պայ­քա­րել ու շա­րու­նա­կում են պայ­քա­րել թշ­նա­մու դեմ։ Շնոր­հիվ ար­ցախ­ցի­նե­րի կամ­քի, աշ­խար­հի հա­յու­թյան զո­րակ­ցու­թյան հայ­րե­նիքն ա­զա­տագր­ված է, ան­կա­խա­ցած և լծ­ված պե­տա­կա­նա­շի­նու­թյան գոր­ծին։ Անց­նող 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ար­ցա­խը ե­ղել է հա­մայն հա­յու­թյա­նը միա­վո­րող օ­ղա­կը, իսկ հա­յու­թյունն էլ ո­չինչ չի խնա­յել Ար­ցա­խի հզո­րաց­ման հա­մար։ Հո­մե­նըթ­մե­նը ևս Ար­ցա­խը մշ­տա­պես ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պա­հել՚,- ա­սել է Գ. Մկր­տի­չյա­նը։
ՀՅԴ Ար­ցա­խի Կենտ­րո­նա­կան կո­մի­տեի ներ­կա­յա­ցու­ցիչ Դա­վիթ Իշ­խա­նյանն էլ իր խոս­քում կարևո­րեց Հայ մարմ­նակր­թա­կան ընդ­հա­նուր միու­թյան ար­ցա­խյան մաս­նա­ճյու­ղի բաց­ման կա­պակ­ցու­թյամբ՝ հա­ջո­ղու­թյուն­ներ մաղ­թե­լով հե­տա­գա գոր­ծու­նեու­թյան մեջ։