Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադրութ

Զո­րա­մա­սե­րում սնն­դի կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցում բնա­կիչ­նե­րի հետ հնա­րա­վոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և նե­րու­ժը քննար­կե­լու նպա­տա­կով ՙԵ­րե­մյան Փրո­ջեքթս՚ ըն­կե­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը այ­ցե­լել են Հադ­րութ և հան­դի­պել շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ։ Հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցում էին ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը, Հադ­րու­թի վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Նվեր Գրի­գո­րյա­նը։ 

Հան­դի­պու­մը մի նպա­տակ էր հե­տապն­դում. ներ­կա­յաց­նել ծրագ­րեր, ո­րոնք կառ­նչ­վեն նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­մա­նը և տե­ղա­կան ար­տադ­րան­քի սպառ­մա­նը։ Ժի­րայր Միր­զո­յա­նը նշեց, որ սա կարևոր խթան է գյու­ղատն­տե­սու­թյան եր­կու ճյու­ղե­րի` ա­նաս­նա­բու­ծու­թյան և բու­սա­բու­ծու­թյան հա­մար։ ՙՄենք Ար­ցա­խում չու­նենք ե­րաշ­խա­վոր­ված ի­րա­ցում, իսկ դա գյու­ղատն­տե­սու­թյան ծրագ­րա­վոր­ման հա­մար կարևոր հան­գա­մանք է։ ՙԵ­րե­մյան Փրո­ջեքթս՚ ըն­կե­րու­թյու­նը Հա­յաս­տա­նում գոր­ծող լա­վա­գույն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից մեկն է, ո­րը բա­վա­կա­նին լուրջ և հու­սա­լի կար­գա­վի­ճակ ու­նի և պատ­րաստ­վում է ներ­կա­յա­նալ ար­ցախ­ցի­նե­րին։ Գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի զար­գաց­ման ըն­թա­ցիկ տար­վա ծրագ­րով, կապ­ված այս նա­խա­ձեռ­նու­թյան հետ, կա­տա­րել ենք ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ։ Ի­րա­կա­նաց­վե­լու է աշ­խա­տան­քի պլա­նա­վո­րում, և գոր­ծըն­թա­ցը սկս­վե­լու է աշ­նա­նը՚,- նշել է Ժի­րայր Միր­զո­յա­նը։

ՙԵ­րե­մյան Փրո­ջեքթս՚ ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր տնօ­րեն Դա­վիթ Ե­րե­մյա­նը նշել է, որ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կբաց­վի 300 աշ­խա­տա­տեղ` 180 000-200 000 դրամ մի­ջին աշ­խա­տա­վար­ձով։ Ըն­կե­րու­թյունն աշ­խա­տան­քի է հրա­վի­րում տար­բեր մաս­նա­գետ­նե­րի։ ՙԲա­ցի այդ Հադ­րու­թում ու­նե­նա­լու ենք ըն­դուն­ման կետ, որ­տեղ մար­դիկ կա­րո­ղա­նա­լու են շու­կա­յա­կան գնե­րով ի­րաց­նել ի­րենց իսկ ար­տադ­րած գյուղմ­թեր­քը։ Ո­րա­կը վե­րահ­սկ­վե­լու է շատ խիստ, լի­նե­լու են հա­տուկ ստան­դարտ­ներ։ Գն­վող մթերք­նե­րի ցան­կը ներ­կա­յաց­վե­լու է բնա­կիչ­նե­րին՚,-նշել է Դա­վիթ Ե­րե­մյա­նը։

Հան­դիպ­ման մաս­նա­կից­ներն ա­ռա­ջադ­րե­ցին մի շարք հար­ցեր, ո­րոնք հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում էին գյուղմ­թերք­նե­րի ի­րաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին, ժամ­կետ­նե­րին, ինչ­պես նաև պատ­րաստ­վող մաս­նա­գետ­նե­րին և վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­նե­րին։ ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը և  ՙԵ­րե­մյան Փրո­ջեքթս՚ ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր տնօ­րեն Դա­վիթ Ե­րե­մյա­նը պա­տաս­խա­նե­ցին ներ­կա­նե­րի հու­զող հար­ցե­րին։