[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԵՐԵՑԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ...

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 2016-ի Ապ­րի­լյան պա­տե­րազ­մը վե­րա­փո­խեց մար­տա­կերտ­ցի ե­րի­տա­սարդ Ա­րամ Վեր­դյա­նի կյանքն ու նպա­տակ­նե­րը։

Ան­հատ ձեռ­նե­րեց, գյու­ղատն­տես Ա­րամ Վեր­դյա­նն ար­ժա­նա­ցել է Հա­յաս­տա­նի ՙԵ­րի­տա­սար­դա­կան մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյուն -2019՚-ի մր­ցա­նա­կին՝ ՙերկ­րորդ տա­րին ա­նընդ­մեջ ճանաչվելով ''Լավագույն ե­րի­տա­սարդ գյու­ղատն­տես՚ ան­վա­նա­կար­գի հաղթող։ Հա­յաս­տա­նի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան կող­մից ե­րի­տա­սար­դա­կան այս մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյունն անց­կաց­վում է 11 ան­վա­նա­կար­գե­րում` արժևո­րե­լով և խրա­խու­սե­լով տար­վա ըն­թաց­քում նշա­նա­կա­լի հա­ջո­ղու­թյուն­ներ ցու­ցա­բե­րած և ա­մե­նա­տար­բեր բնա­գա­վառ­նե­րում նվա­ճում­ներ ար­ձա­նագ­րած գոր­ծու­նյա ե­րի­տա­սարդ­նե­րին։
-Գու­ցե ես դառ­նա­յի կյան­քը սե­փա­կան շա­հե­րով թվագ­րող, անս­կզ­բունք ու քա­ղա­քա­կան հա­րա­փո­փոխ ե­ղա­նակ­նե­րին հա­մըն­թաց ձեռ­նար­կա­տեր, ե­թե իմ կյան­քում չլի­ներ վե­րա­փոխ­ման այդ շր­ջա­դար­ձա­յին կե­տը,- ա­սում է նա:
Հո­ղա­գո­րոր­ծու­թյամբ զբաղ­վող Ա­րա­մի դեպ­քում, տար­վա ձեռք­բե­րում­նե­րը հան­րա­գու­մա­րե­լուց բա­ցի, մր­ցա­նա­կը նաև նպա­տա­կի ու գա­ղա­փա­րի ու­ղե­նիշ է.
-Այս մր­ցա­նակն ի­մը չէ՝ Դուշ­ման Վար­դան­նե­րինն է, Լեո­նիդ Ազ­գալ­դյան­նե­րի­նը և, վեր­ջա­պես, ան­ձն­վի­րա­բար պայ­քա­րող, հող չտ­վող ու պե­տու­թյունն ա­մուր պա­հող ան­կա­խու­թյան սերն­դի­նը` Ռո­բերտ Ա­բա­ջյան­նե­րինն է...
-Դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րում եմ գա­ղա­փա­րով ու սկզ­բունք­նե­րով։ Թե­կուզ փոքր ներդ­րում­նե­րով, պե­տու­թյան կա­ռուց­ման իմ շա­րու­նա­կա­կան գոր­ծու­նեու­թյու­նը լի է նպա­տակ­նե­րով ու հա­մոզ­մունք­նե­րով։ Հայ տղա­մար­դուն վա­յել են այդ դժ­վա­րու­թյուն­նե­րի հաղ­թա­հար­ման կամքն ու ու­ժը։ Ես քայլ առ քայլ հաղ­թա­հա­րում եմ՝ դրա­նով ա­վե­լի ու ա­վե­լի կա­յա­նա­լով ու ամ­րա­նա­լով` որ­պես ագ­րո­բիզ­նես­մեն և ագ­րոտն­տե­սա­գետ։ Հի­շու՞մ եք, մի ա­ռի­թով ա­սել էի. ՙԻսկ ի՞նչ եմ ա­նում ես կյան­քից ա­ռա­վել գնա­հատ­ված այս հո­ղում...՚։ Մեր բա­նա­կը գեր­մարդ­կա­յին ճի­գե­րով ա­պա­հո­վում է հա­րա­բե­րա­կան խա­ղա­ղու­թյու­նը։ Միշտ մտա­ծում եմ. ե­թե նա­յեմ սահ­մա­նա­պահ զին­վո­րի և զոհ­ված­նե­րի ծնող­նե­րի աչ­քե­րին, ինչ եմ պա­տաս­խա­նե­լու։ Հո­ղը միայն ա­րյամբ պաշտ­պա­նե­լու հա­մար նա­խա­տես­ված ռե­սուրս չէ։ Հո­ղը պետք է պա­հել նաև քր­տին­քով։ Այդ է պատ­ճա­ռը, որ ծանր, եր­բեմն նաև ֆի­նան­սա­պես ոչ նպա­տա­կա­հար­մար աշ­խա­տան­քով, քա­րե­րից ա­զա­տագր­ված՝ թե­կուզ փոք­րիկ հո­ղակ­տորն ան­գամ՝ ինձ հա­մար գո­հու­թյան ևս մի ա­ռիթ է։

Ինք­նաքն­նա­դա­տու­թյունն ու ձգ­տումն ա­ռա­վե­լա­գույ­նին, Ա­րա­մի էու­թյան ու կեն­սա­կեր­պի ան­բա­ժան ու­ղե­կից­ներն են։ Տա­րե­մու­տի խո­հերն ու ա­րած- չա­րա­ծի հան­րա­գու­մա­րը այս դի­տան­կյու­նից է ընդ­հան­րաց­նում։
-Տար­վա ըն­թաց­քում վաս­տա­կածս ըն­դա­մե­նը մի­ջոց է հե­տա­գա գա­ղա­փար­նե­րիս ի­րա­գործ­ման հա­մար։ Մտա­ծում եմ տն­տե­սու­թյունս զար­գաց­նե­լու գոր­ծում ներդ­նե­լու և ոչ թե ինձ ա­վե­լորդ ճո­խու­թյուն­ներ թույ­լատ­րե­լու մա­սին։ Չնա­յած տա­րին ե­րաշ­տա­յին ու ան­բա­րեն­պաստ էր, սա­կայն հո­ղը ա­ռա­վե­լա­գույնն է հա­տու­ցել իր նկատ­մամբ հո­գա­տար վե­րա­բեր­մուն­քի դի­մաց։ Հա­մե­մա­տա­բար բարձր բեր­քատ­վու­թյուն եմ ա­պա­հո­վել։ Ճիշտ է, միշտ իմ առջև դր­ված նի­շերն ա­վե­լին են, քան ստա­ցա­ծը, սա­կայն երբ հետևում ես ե­րե­խա­յի պես ա­ճող հաս­կին ու ժո­ղո­վում ար­դյուն­քը, գո­հա­նում ես, որ կա­րո­ղա­ցար։ Թերևս նման է գրո­ղի այն զգա­ցու­մին, երբ հա­ջող գիրք է գրել, ա­վար­տել։ Հա­ճե­լի է նաև, երբ երկ­րի ՀՆԱ-ում քո փոք­րիկ ներդ­րումն ես բե­րում, նաև, որ­պես ե­րի­տա­սարդ, կա­րո­ղա­նում ես ա­պա­հո­վել ապ­րուստդ ու բարձ­րաց­նել բա­րե­կե­ցու­թյան աս­տի­ճա­նը։


Ա­ՄԱ­ՆՈ­ՐԻ նա­խա­շե­մին.


-Մարդս մար­դով պի­տի ի­րեն հա­րուստ զգա ...
Ինչ­պե՞ս կա­րե­լի է տես­նել մեր ծնն­դատ­նե­րի աշ­խույժ ե­ռու­զեռն ու տա­րե­վեր­ջյան ու­րա­խու­թյունդ, գո­հու­թյունդ չպայ­մա­նա­վո­րել նաև դրա­նով։ Ինչ­պես չու­րա­խա­նալ, երբ հա­րա­զատդ ողջ-ա­ռողջ է կող­քիդ։ Ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­ներն էլ ստեղ­ծել են հե­ռու բա­րե­կա­միդ ու­րա­խու­թյանն ու մտա­հո­գու­թյա­նը հա­ղոր­դա­կից լի­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Գյու­ղատն­տե­սա­կան տա­րին էլ եր­բեք չի ա­վարտ­վում։ Աշ­նան սեր­մը դեռ նոր հո­ղին պահ տված, գար­նա­նա­ցա­նին ենք նա­խա­պատ­րաստ­վում, և ոչ միայն։ Ուս­տի գործ­նա­կա­նի դեպ­քում դժ­վար է խո­սել հասց­րած- չհասց­րա­ծի մա­սին։ Այս ա­ռու­մով, տա­րե­մու­տի խո­հե­րիս ա­ռանց­քում հիմ­նա­կա­նում հա­րա­զատ­նե­րիս ու շր­ջա­պա­տիս մարդ­կանց օգ­տա­կար լի­նե­լու գոր­ծա՞կ­ցի դուրս­բե­րումն է։


Հրաշք չէ, ինչ է...


Հի­շում եմ դեպք, երբ կարկ­տա­բեր ամ­պե­րը, կար­ծես իմ մտա­հո­գու­թյուն­նե­րին հա­ղոր­դա­կից, ինչ-որ խոր­հր­դա­վոր ու­ժի ազ­դե­ցու­թյամբ թեք­վե­ցին ու գնա­ցին լրիվ այլ ուղ­ղու­թյամբ։ Վս­տահ եմ, որ հո­ղի նկատ­մամբ հո­գա­տա­րու­թյու­նը, Աստ­ված և Մայր բնու­թյու­նը հնա­րա­վո­րինս փոխ­հա­տու­ցե­լու են բա­րե­հա­ճու­թյամբ։
Ե­րի­տա­սար­դու­թյունն ինք­նին լա­վա­տե­սու­թյուն է։ Գոր­ծու­նյա մարդն ու­նի լա­վա­տես լի­նե­լու ա­ռիթ­ներ...
Թող Ա­մա­նորն ու Սուրբ Ծնունդն ա­մե­նայն բա­րի­քով մտ­նեն յու­րա­քան­չյու­րիս օ­ջախ։ Բո­լորն այս տո­նե­րը նշեն միայն բարձր տրա­մադ­րու­թյամբ ու լավ սպա­սում­նե­րով։ Ե­թե կան խն­դիր­ներ, բաց­թո­ղում­ներ, ա­պա պատ­ճառ­նե­րի վեր­լու­ծու­թյունն ու գա­լիք տա­րում տք­նա­ջան աշ­խա­տան­քով այդ բա­ցե­րը լրաց­նե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ լց­վե­լը ևս լավատեսություն կարող են ներշնչել։ Ամա­նո­րյա սե­ղանն ու հյու­րա­սի­րու­թյունն էլ՝ ճոխ, հա­մեստ` ինչ տար­բե­րու­թյուն, ըն­դա­մենն ա­ռիթ են հա­մախմ­բե­լու ըն­տա­նի­քը, հա­րա­զատ­նե­րին, բա­րե­կամ­նե­րին, ու­րա­խա­նա­լու և զգա­լու նրանց ներ­կա­յու­թյան ջեր­մու­թյու­նը: