Logo
Print this page

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ՈՒ ԳՆԱՃԸ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Ար­ցա­խում այս տար­վա հուն­վա­րի 1-ից ամ­սա­կան նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի շե­մի բարձ­րա­ցու­մը թերևս բա­ցա­սա­բար է անդ­րա­դառ­նա­լու մաս­նա­վոր հատ­վա­ծի գոր­ծա­տու­նե­րի շա­հույ­թի վրա։ Ինչ­պի­սի ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա պե­տա­կան բյու­ջեով աշ­խա­տա­վար­ձի նվա­զա­գույն շե­մի բարձ­րա­ցու­մը մաս­նա­վոր հատ­վա­ծի աշ­խա­տա­տե­ղե­րի և կան­խա­տես­վող գնա­ճի վրա։ Այս և այլ ման­րա­մաս­նե­րի շուրջ զրու­ցել ենք ԱՀ ֆի­նան­սե­րի նա­խա­րա­րու­թյան հար­կա­յին վար­չա­րա­րու­թյան մե­թո­դա­բա­նու­թյան և հարկ վճա­րող­նե­րի ի­րա­զեկ­ման բաժ­նի պետ Ար­մի­նե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ հետ։

- Նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի ինչ­պի­սի՞ շեմ է նա­խա­տես­վել 2020 թվա­կա­նի պետ­բյու­ջեի նա­խագ­ծով և ո՞ր ո­լորտ­նե­րի աշ­խա­տող­նե­րին է այն վե­րա­բե­րե­լու։
- Հուն­վա­րի 1-ից նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը կկազ­մի 68000 դրամ՝ 55000 դրա­մի փո­խա­րեն։ Նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի այս չա­փը, ան­կախ տն­տես­վա­րող սու­բյեկ­տի գոր­ծու­նեու­թյան ո­լոր­տից, վե­րա­բե­րում է բո­լոր աշ­խա­տող­նե­րին։
- Են­թադ­րենք քա­ղա­քա­ցին ա­ռանց պա­հում­նե­րի՝ ֆոր­մալ ա­ռու­մով, ստա­նում է 70 հա­զար դրամ աշ­խա­տա­վարձ։ Այս դեպ­քում ար­դյո՞ք պա­հանջ­վող պա­հում­նե­րից հե­տո աշ­խա­տա­վար­ձը սահ­ման­վող նվա­զա­գույ­նից ցածր չի լի­նե­լու։
-ՙՆվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի մա­սի­ն՚ օ­րեն­քով սահ­ման­վում է աշ­խա­տո­ղին փաս­տա­ցի վճար­վե­լիք աշ­խա­տա­վար­ձի մե­ծու­թյու­նը, այ­սինքն` նվա­զա­գույն չա­փե­րի մեջ չեն նե­րառ­վում աշ­խա­տա­վար­ձից վճար­վող հար­կե­րը, սո­ցիա­լա­կան վճար­նե­րը։ Ուս­տի գոր­ծա­տու­նե­րը 2020թ. հուն­վա­րի 1-ից պար­տա­վոր են աշ­խա­տո­ղի հաշ­վար­կա­յին աշ­խա­տա­վար­ձը բարձ­րաց­նել այն չա­փով, որ­պես­զի վճար­ման են­թա­կա գու­մա­րը կազ­մի 68 000 դրամ՝ 1 լրիվ հաս­տի­քի հա­մար։ Տվյալ պա­րա­գա­յում ե­թե աշ­խա­տո­ղը կու­տա­կա­յին կեն­սա­թո­շա­կա­յին հա­մա­կար­գի մաս­նա­կից չէ, ա­պա նրա հաշ­վար­կա­յին աշ­խա­տա­վար­ձը կկազ­մի 85000 դրամ, ա­ռանց դրոշ­մա­նի­շա­յին վճար­նե­րի գու­մա­րի։ Ե­թե աշ­խա­տո­ղը կու­տա­կա­յին հա­մա­կար­գի մաս­նա­կից է, ա­պա նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հաշ­վար­կա­յին չա­փում պետք է հաշ­վի առն­վեն նաև սո­ցիա­լա­կան վճար­նե­րը՝ 2,5 տո­կո­սի չա­փով։
- Ինչ­պի­սի՞ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցու­մը բա­զա­յին աշ­խա­տա­վար­ձի վրա։
-Պե­տա­կան ծա­ռա­յու­թյան պաշ­տոն զբա­ղեց­նող ան­ձանց բա­զա­յին աշ­խա­տա­վար­ձի չա­փը սահ­ման­վում է յու­րա­քան­չյուր տար­վա պե­տա­կան բյու­ջեի մա­սին օ­րեն­քով։ 2020 թվա­կա­նի պետ­բյու­ջեի մա­սին օ­րեն­քով բա­զա­յին աշ­խա­տա­վար­ձի փո­փո­խու­թյուն­ներ չեն նա­խա­տես­վել, այ­սինքն` պահ­պան­վել է 50000 դրամ բա­զա­յին աշ­խա­տա­վար­ձը, ո­րի նկատ­մամբ կի­րառ­վում են օ­րեն­քով սահ­ման­ված գոր­ծա­կից­նե­րը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, 2020թ. հուն­վա­րի 1-ից նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի 68000 դրամ շե­մը սահ­ման­ված է նաև պե­տա­կան ծա­ռա­յու­թյան պաշ­տոն զբա­ղեց­նող այն ան­ձանց հա­մար , ո­րոնց հիմ­նա­կան աշ­խա­տա­վար­ձը կազ­մում է 55000 դրամ։
- Ար­դյո՞ք նվա­զա­գույ­ն աշ­խա­տա­վար­ձի շե­մի բարձ­րա­ցու­մը բա­ցա­սա­բար չի անդ­րա­դառ­նա մաս­նա­վոր հատ­վա­ծի վրա, ո­րը, կար­ծես թե, հա­մե­մա­տա­բար նվա­զեց­նե­լու է այդ հատ­վա­ծի գոր­ծա­տու­նե­րի շա­հույ­թը։ Չի բա­ցառ­վում, որ նրանք խնդ­րի լու­ծու­մը կփոր­ձեն գտ­նել, օ­րի­նակ, աշ­խա­տա­տե­ղե­րի կր­ճատ­ման, օպ­տի­մա­լաց­ման ե­ղա­նակ­նե­րով։ Այս ա­ռու­մով, մաս­նա­վոր հատ­վա­ծի գոր­ծա­տու­նե­րի հետ քն­նար­կում­նե­րի կամ փո­խա­հա­մա­ձայ­նու­թյան ձևա­չա­փե­րի ինչ­պի­սի՞ եզ­րեր կան։
- Նախ ու­զում եմ ա­սել, որ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցու­մը ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քի ա­պա­հով­մանն ուղղ­ված քայլ է. աշ­խա­տող քա­ղա­քա­ցին պետք է ստա­նա նվա­զա­գույն սպա­ռո­ղա­կան զամ­բյու­ղից ա­վե­լի աշ­խա­տա­վարձ։ Պարզ է, որ ե­թե բարձ­րա­նում է նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի շե­մը, հետևա­բար, գոր­ծա­տու­նե­րը աս­տի­ճա­նա­բար կբարձ­րաց­նեն նաև մի­ջին աշ­խա­տա­վարձ ստա­ցող­նե­րի­նը, ո­րով­հետև կազ­մա­կեր­պու­թյան բո­լոր աշ­խա­տող­նե­րը չեն կա­րող նույն հար­թու­թյան վրա դի­տարկ­վել՝ ըստ ի­րենց կա­տա­րած աշ­խա­տան­քի ո­րա­կի և ծան­րա­բեռն­վա­ծու­թյան։ Այ­սինքն` սա քա­ղա­քա­կան ո­րո­շում է, ո­րն ա­ռա­ջին հեր­թին ուղղ­ված է քա­ղա­քա­ցի­նե­րի բա­րե­կե­ցու­թյան ա­պա­հով­մա­նը։ Ինչ վե­րա­բե­րում է բիզ­նե­սի հա­մար բեռ լի­նե­լուն, չեմ կար­ծում, որ այն բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­նա, ո­րով­հետև փաս­տա­ցի 15000 քա­ղա­քա­ցու աշ­խա­տա­վարձ բարձ­րա­նում է շուրջ 2 մլրդ 500 մլն դրամ գու­մա­րի չա­փով, իսկ այս գու­մար­նե­րը կամ դրանց մի մա­սը կր­կին հետ են վե­րա­դառ­նում տն­տե­սու­թյուն, այ­սինքն` աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցու­մը նշա­նա­կում է տն­տե­սու­թյան մեջ այդ չա­փով ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի նե­րար­կում:
- Մտա­հո­գու­թյուն­ներ են հն­չում, որ աշ­խա­տա­վար­ձի նվա­զա­գույն շե­մի բարձ­րա­ցումն ու սպաս­վող 700 ա­նուն ապ­րան­քե­րի թան­կա­ցում­նե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցե­րը հա­մընկ­նում են, ուս­տի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­մամբ դրա­կան զգա­լի փո­փո­խու­թյուն չի զգաց­վի։
- Նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցու­մն ա­ռա­ջին հեր­թին կմեղ­մի կան­խա­տես­վող գնա­ճը, ա­վե­լին, դրանք հա­մար­ժեք չեն, քա­նի որ աշ­խա­տա­վար­ձի ա­ճը ա­վե­լին է, այն կազ­մում է 23%, մինչ­դեռ ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի նման չա­փով թան­կա­ցում­ներ չեն սպաս­վում։
Հա­վե­լենք, որ Ազ­գա­յին ժո­ղո­վի ան­ցյալ տա­րի կա­յա­ցած նիս­տում ներ­կա­յաց­նե­լով 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի նա­խա­գի­ծը, ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը ման­րա­մաս­նել էր, որ գնա­ճի ցու­ցա­նի­շը կան­խա­տես­վում է 3 տո­կո­սի չա­փով՝ գու­մա­րած` հա­նած 1 տո­կոս տա­տան­ման թույ­լատ­րե­լի մի­ջա­կայ­քում։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.