[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Հուն­վա­րի 13-ին ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը հրա­վի­րել էր աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյուն: Քն­նարկ­ման ա­ռար­կան ո­լոր­տում եր­կա­րատև ե­րաշ­տի հետևան­քով ա­ռա­ջա­ցած և կան­խա­տես­վող խն­դիր­ներն էին: Խոր­հր­դակ­ցու­թյա­նը հրա­վիր­ված էին հան­րա­պե­տու­թյան շրջ­վար­չա­կազ­մե­րի աշ­խա­տա­կազ­մե­րի գյուղ­բա­ժին­նե­րի ղե­կա­վար­նե­րը, գյու­ղատն­տես-մաս­նա­գետ­նե­րը, ո­լոր­տի այլ պա­տաս­խա­նա­տու­ներ:

ՙԱշ­նան ա­միս­նե­րի և ձմ­ռան ա­ռա­ջին կե­սի ե­րաշ­տը լավ ա­պա­գա չի խոս­տա­նում աշ­նա­նա­ցա­նի մա­սով: Ան­բա­վա­րար բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րի հետևան­քով կա­րող են տն­տե­սա­կան լուրջ խն­դիր­ներ ա­ռա­ջա­նալ՚,-ա­սել է Ժ. Միր­զո­յա­նը: Հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղում­նե­րի մեծ պա­կաս է ար­ձա­նագր­վել, ո­րը, հատ­կա­պես հա­ցա­հա­տի­կի մա­սով, հան­գեց­րել է մեծ չա­փով վնաս­ված տա­րածք­նե­րի: Ա­ռա­վե­լա­պես տխուր է պատ­կերն ա­վե­լի վաղ աշ­նա­նա­ցան կա­տար­ված ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րում: Հան­րա­պե­տու­թյու­նում կան նաև աշ­նա­նա­ցա­նի հա­մար նա­խա­պատ­րաստ­ված հո­ղեր, ո­րոնք այդ­պես էլ չեն ցան­վել բնակ­լի­մա­յա­կան ոչ բա­րեն­պաստ պայ­ման­նե­րի պատ­ճա­ռով:
Մաս­նա­գետ­նե­րը ներ­կա­յաց­րել են վնաս­նե­րի չա­փը, վնա­սա­տու­նե­րով վա­րակ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը տար­բեր շր­ջան­նե­րում ու են­թաշր­ջան­նե­րում, դրանց դեմ պայ­քա­րի ի­րենց ա­ռա­ջարկ­նե­րը: Նա­խա­րա­րը հե­տաքր­քր­վել է պայ­քա­րի կազ­մա­կերպ­մամբ, տե­ղե­կա­ցել, որ բո­լոր շր­ջան­ներն ա­պա­հով­ված են անհ­րա­ժեշտ նյու­թե­րով՝ վնա­սա­տու­նե­րի դեմ պայ­քար ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար:
ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան փոխ­նա­խա­րար Վի­լեն Ա­վե­տի­սյա­նի ի­րա­զեկ­մամբ, 2020թ. բեր­քի տակ նա­խա­տես­ված է 75 հա­զար հա տա­րածք, ո­րը, նա­խորդ տար­վա հա­մե­մատ, 9 %-ով կամ 6000 հա-ով ա­վե­լի է: Նշ­ված տա­րածք­նե­րում կա­տար­վել է 67 հա­զար 512 հա աշ­նա­նա­ցան (նա­խորդ տար­վա հա­մե­մատ աշ­նա­նա­ցա­նի տա­րածք­ներն ա­վե­լաց­վել են շուրջ 5 %-ով): Ե­րաշ­տի պատ­ճա­ռով տար­բեր աս­տի­ճա­նի վնաս­ված տա­րածք­նե­րը, նախ­նա­կան տվյալ­նե­րով, կազ­մում են 14 հա­զար 445 հա: Վնա­սա­տու­նե­րով վա­րակ­ված տա­րածք­նե­րը հան­րա­պե­տու­թյու­նում կազ­մում են 5120 հա: ՙՇուրջ 2000 հա-ի վրա ի­րա­կա­նաց­վել է վնա­սա­տու­նե­րի դեմ պայ­քար. տա­րած­ված են և հիմ­նա­կա­նում զար­գա­նում են հա­ցազ­գի ճան­ճե­րը, գնա­յուկ բզեզ­նե­րը: Մկ­նան­ման­նե­րը հա­մե­մա­տա­բար քիչ են՚,-նշել է Վ. Ա­վե­տի­սյա­նը:

ՙԲնակ­լի­մա­յա­կան պայ­ման­ներն ամ­բողջ աշ­խար­հում էա­կան վնաս­ներ են հասց­րել ոչ միայն գյու­ղատն­տե­սու­թյա­նը, այլև բնա­պահ­պա­նու­թյա­նը: Այն­պի­սի ի­րա­վի­ճակ է Ար­ցա­խի երկ­րա­գոր­ծու­թյան ո­լոր­տում ստեղծ­վել, որ լուրջ ո­րո­շում կա­յաց­նե­լու խնդ­րի ա­ռաջ ենք կանգ­նած՚,-մաս­նա­վո­րա­պես ա­սել է նա­խա­րա­րը: Ժ. Միր­զո­յա­նը նշել է, որ ան­ցած եր­կու տա­րի­նե­րին ևս ե­ղել է տե­ղում­նե­րի ան­բա­վա­րար վի­ճակ, ին­չը հան­գեց­րել է խո­նա­վու­թյան նվազ­ման, սա­կայն այս տա­րի ի­րա­վի­ճակն ա­վե­լի լուրջ է. ե­րաշ­տից տու­ժած հատ­ված­ներ կան նաև նա­խա­լեռ­նա­յին ու լեռ­նա­յին գո­տի­նե­րում, ին­չը հան­րա­պե­տու­թյու­նում հազ­վա­դեպ է լի­նում:
Մաս­նա­գետ­նե­րը նշե­ցին, որ գլո­բալ տա­քաց­ման ար­դյուն­քում ե­րաշ­տը հնա­րա­վոր է, որ դառ­նա նոր­մա, և պետք է նման պայ­ման­նե­րում գյու­ղատն­տե­սու­թյան վար­ման ա­ռա­վել ար­դյու­նա­վետ ռազ­մա­վա­րու­թյուն ու քա­ղա­քա­կա­նու­թյուն որ­դեգ­րել:
Խոր­հր­դակ­ցու­թյա­նը ներ­կա բու­սա­բան, դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ար­տակ Գու­լյա­նը կար­ծիք հայտ­նեց, որ դեմ է աշ­նա­նա­ցան ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րի ա­վե­լաց­մա­նը, քա­նի որ այդ տա­րածք­նե­րում ցան­քաշր­ջա­նա­ռու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը դժ­վա­րու­թյուն­ներ կս­տեղ­ծի: Դեմ է նաև ան­ջր­դի պայ­ման­նե­րում, հատ­կա­պես չո­րա­յին տա­րի­նե­րին, կրկ­նա­վար­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը: Կրկ­նա­վա­րը նա ար­դա­րաց­ված է հա­մա­րում միայն մի­ջատ­նե­րի դեմ պայ­քա­րում, ո­րի հա­մար ա­ռա­վել ար­դյու­նա­վետ մի­ջո­ցը հա­մա­րում է ցան­քաշր­ջա­նա­ռու­թյու­նը: Գտ­նում է, որ պետք է հատ­կա­պես տեղ տալ կե­րա­յին կուլ­տու­րա­նե­րով ցան­քաշր­ջա­նա­ռու­թյա­նը: Գիտ­նա­կա­նը մի­ջատ­նե­րի դեմ պայ­քա­րում սրս­կում­նե­րը հա­մա­րում է ա­նար­դյու­նա­վետ մի­ջոց:
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ցանք­սե­րը փր­կե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է հա­մա­րում ա­ռա­ջին հեր­թին փոքր ա­տամ­նա­վոր փոց­խե­րով հո­ղը փոց­խել, ինչ­պես նաև՝ ա­զո­տա­կան սնու­ցում տալ: Աշ­նա­նա­ցա­նի դեպ­քում խոր վա­րից ա­ռա­ջար­կում է հրա­ժար­վել և ան­ցում կա­տա­րել մա­կե­րե­սա­յին վա­րին: Ա. Գու­լյա­նի հա­մոզ­մամբ, ար­մա­տա­պես պետք է վե­րա­նա­յել հո­ղի՝ մշակ­մա­նը նա­խա­պատ­րաստ­ման հար­ցը: ՙԱշ­նա­նա­ցա­նի ա­մա­ռա­յին բեր­քա­հա­վա­քից հե­տո հողն ան­պայ­ման մա­կե­րե­սո­րեն պետք է մշակ­վի, ո­րից հե­տո պետք է ստեղ­ծել պայ­ման­ներ, որ­պես­զի աշ­նա­նա­ցա­նը պա­հանջ­վող ժամ­կետ­նե­րում կա­տար­վի՚,-ըն­դգ­ծել է Ա. Գու­լյա­նը:
Գյու­ղո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը միա­կար­ծիք էին այն հար­ցում, որ շու­տա­փույթ լու­ծում պետք է տր­վի ե­ղած ջրամ­բար­նե­րի գոր­ծարկ­ման և նոր ջրամ­բար­նե­րի կա­ռուց­ման հար­ցին: Նման չո­րա­յին բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րում խն­դիր­ներ կա­րող են ա­ռա­ջա­նալ նաև ար­տե­զյան ջր­հո­րե­րի մա­սով: Հար­ցին անդ­րա­դար­ձել է նաև Ժ. Միր­զո­յա­նը: ՙՎեր­ջին տվյալ­նե­րով ար­ձա­նագ­րել ենք, որ Խա­չե­նի ջրամ­բա­րում ընդ­հան­րա­պես ջուր չկա. ջրամ­բա­րում ու­նենք ֆիլտ­րա­ցիա, գո­լոր­շիա­ցում, բայց ջրի մուտ­քը զրո­յա­կան մա­կար­դա­կի վրա է: Ե­թե ա­ռա­ջի­կա օ­րե­րին տե­ղում­նե­րը չա­վե­լա­նան, այս­տեղ ու­նե­նա­լու ենք նաև բնա­պահ­պա­նա­կան լուրջ խն­դիր­ներ՚,-ա­վե­լաց­րել է նա­խա­րա­րը:
Խոր­հր­դակ­ցու­թյան վեր­ջում Ժի­րայր Միր­զո­յա­նը գյուղ­բա­ժին­նե­րի ղե­կա­վար­նե­րին հանձ­նա­րա­րել է մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­նել դի­տար­կում­ներ, հան­դի­պել հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին՝ ծա­նո­թա­նա­լու և քն­նար­կե­լու ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, ո­րից հե­տո նա­խա­րա­րու­թյու­նում կկազ­մա­կերպ­վի նոր քն­նար­կում, կկա­յաց­վի վերջ­նա­կան ո­րո­շում: