Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Քա­ղա­քա­շի­նու­թյուն ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կում. ո­լոր­տում նոր ռազ­մա­վա­րու­թյուն են որ­դեգ­րել

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Ան­ցած կի­րա­կի Ար­ցա­խում նշ­վել է շի­նա­րա­րի մաս­նա­գի­տա­կան օ­րը։ Տո­նին ըն­դա­ռաջ ո­լոր­տի ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ըն­դու­նել է նաև նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, շնոր­հա­վո­րել՝ արժևո­րե­լով նրանց աշ­խա­տան­քը։ 

Քա­ղա­քա­շի­նու­թյան ո­լոր­տում ու­նե­ցած վեր­ջին տաս­նա­մյա­կի ձեռք­բե­րում­նե­րը, թերևս, դժ­վար է ան­տե­սել. եր­կի­րը վե­րա­փոխ­վել է և շա­րու­նա­կում է վե­րա­փոխ­վել՝ շնոր­հիվ այն քա­ղա­քա­կա­նու­թյան, որ որ­դեգր­վել է ո­լոր­տում։ Ա­ռա­ջի­կա­յում հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում նա­խա­տես­վող շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րը խոս­տա­նում են ան­նա­խա­դեպ լի­նել ան­կախ Ար­ցա­խի ողջ պատ­մու­թյան մեջ։ Ար­դեն խոր­հր­դա­րա­նը 1-ին ըն­թերց­մամբ ըն­դու­նել է Գոր­ծա­դի­րի կող­մից ա­ռա­ջարկ­ված 2020 թվա­կա­նի Պե­տա­կան բյու­ջեի փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ նա­խա­գի­ծը, ո­րի հա­մա­ձայն միայն այս տար­վա կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրա­գի­րը կա­վե­լաց­վի 6.5 մլրդ դրա­մով։ Ա­ռա­ջի­կա հինգ տար­վա ըն­թաց­քում, նա­խա­գա­հի նա­խընտ­րա­կան ծրագ­րի հա­մա­ձայն, ա­վե­լի քան 5000 բնա­կա­րան պի­տի կա­ռուց­վի ներդ­րու­մա­յին ռե­սուրս­նե­րով՝ յու­րա­քան­չյուր տա­րի 1000-ից ա­վե­լի բնա­կա­րա­նի հաշ­վար­կով, պի­տի բա­րե­կարգ­վեն և աս­ֆալ­տա­պատ­վեն բո­լոր ռազ­մա­վա­րա­կան, միջ­հա­մայն­քա­յին ու հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­ներն ու մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի փո­ղոց­նե­րը։
Խոս­տո­վա­նենք՝ ծրագ­րե­րը հա­վակ­նոտ են և ա­ռա­ջին հա­յաց­քից՝ ան­հա­վա­նա­կան։ Բայց փաստ է այն, որ դրանց մեկ­նարկն ար­դեն տր­ված է« և Ա. Հա­րու­թյու­նյա­նը հայ­տա­րա­րել է, որ հե­տա­մուտ է լի­նե­լու, որ­պես­զի իր բո­լոր հանձ­նա­րա­րա­կան­նե­րը կա­տար­վեն հս­տակ, ժա­մա­նա­կին և անհ­րա­ժեշտ ո­րա­կով։
Ո­լոր­տա­յին նոր քա­ղա­քա­կա­նու­թյան, ըն­թա­ցիկ և ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րի շուրջ հար­ցազ­րույ­ցի հրա­վի­րե­ցինք ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Ա­րամ Սարգ­սյա­նին։

-Պա­րոն Սարգ­սյան, նախ շնոր­հա­վո­րում ենք հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րին ան­ցած մաս­նա­գի­տա­կան տո­նի ա­ռի­թով: Ծրագ­րե­րը, որ նա­խա­տես­վում են ո­լոր­տում, ան­հա­վա­նա­կան են թվում։ Կա­րո՞ղ ենք հա­սա­րակ քա­ղա­քա­ցի­նե­րին, որ տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ սպա­սում են բնա­կա­րա­նի ի­րենց հեր­թին կամ ի­րենց փո­ղո­ցի բա­րե­կարգ­մա­նը, վս­տա­հեց­նել, որ այդ ա­մե­նը ե­րա­զանք չէ և շու­տով ի­րա­կա­նու­թյուն կդառ­նա։
- Շնոր­հա­կալ եմ շնոր­հա­վո­րանք­նե­րի հա­մար։ Մենք՝ ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­ներս ու հա­մա­կար­գի աշ­խա­տող­ներս« ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ենք մո­տե­նում մեզ վս­տահ­ված գոր­ծին։ Ինչ­պես մինչ այ­սօր, այ­սու­հետ էլ մեր բո­լոր ջան­քերն ուղղ­ված են լի­նե­լու երկ­րի շե­նաց­մա­նը, այն­տեղ ապ­րող մար­դու բա­րե­կե­ցու­թյան ա­պա­հով­մա­նը։ Դրան է միտ­ված նա­խա­գահ Ա. Հա­րու­թյու­նյա­նի նա­խընտ­րա­կան ծրա­գի­րը, ո­րի ի­րա­գործ­մա­նը մեր լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում մաս­նակ­ցու­թյուն կու­նե­նանք նաև մենք։ Ինչ վե­րա­բե­րում է ծրագ­րե­րին. թվով 64 նոր ծրագ­րի հանձ­նա­րա­րա­կան կա, ո­րի ընդ­հա­նուր ար­ժե­քը գե­րա­զան­ցում է 1 մլրդ դրա­մը։ Լայն թա­փով ըն­թա­նում են ճա­նա­պար­հա­շի­նա­կան աշ­խա­տանք­ներ բո­լոր շր­ջան­նե­րում:
Հան­րա­պե­տու­թյան կենտ­րոն­նե­րից կտր­ված հա­մայ­նք­ներ չպետք է լի­նեն։ Դժ­վար է բո­լո­րը թվար­կել, բայց ա­ռա­ջի­կա­յում մեր բո­լոր կարևոր ճա­նա­պարհ­նե­րը բա­րե­կարգ են լի­նե­լու։ Նույ­նը պի­տի ա­սենք Ստե­փա­նա­կեր­տի փո­ղոց­նե­րի ու բա­կե­րի մա­սին։
Ստե­փա­նա­կեր­տի Ա­ջափ­նյակ թա­ղա­մա­սում հրա­տապ է կո­յու­ղագ­ծի կա­ռու­ցու­մը« և շու­տով խն­դի­րը կկար­գա­վոր­վի։
Ծան­րա­բեռն­ված ռե­ժի­մով են աշ­խա­տում բո­լոր շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը։
Այս պա­հի դրու­թյամբ մոտ 410 մլն դրա­մի տա­նիք է փոխ­վել։
-Իսկ ի՞նչ գու­մար­նե­րով դրանք կյան­քի կկոչ­վեն։
-Ան­նա­խա­դեպ պե­տա­կան ծրագ­րե­րի, այդ թվում և՝ քա­ղա­քա­շի­նու­թյան ո­լոր­տում, ի­րա­կա­նաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան հիմ­նա­վո­րում­նե­րով երկ­րի նա­խա­գահն ար­դեն հան­դես է ե­կել. են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­մամբ է պայ­մա­նա­վոր­ված տն­տե­սու­թյան բո­լոր ճյու­ղե­րի զար­գա­ցու­մը, դրա հա­մար էլ կա­ռա­վա­րու­թյու­նը եր­կիրն ա­ռաջ տա­նե­լու այդ քա­ղա­քա­կա­նու­թյունն է որ­դեգ­րել։ Ար­դեն ԱԺ է ներ­կա­յաց­վել բյու­ջեի փո­փո­խու­թյուն­նե­րի օ­րի­նա­գի­ծը, ո­րով փո­փո­խու­թյուն­ներ կան նաև կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան մա­սով։

Բնա­կա­նա­բար, շի­նա­րա­րու­թյան մեջ ներգ­րավ­վե­լու են նաև ար­տա­քին ներդ­րու­մա­յին մի­ջոց­ներ, ա­ռա­ջին հեր­թին՝ բնա­կա­րա­նա­շի­նա­կան ծրագ­րե­րը կյան­քի կո­չե­լու նպա­տա­կով։ Դա կաշ­խու­ժաց­նի գոր­ծա­րար մի­ջա­վայ­րը՝ ա­պա­հո­վե­լով նոր աշ­խա­տա­տե­ղեր և լրա­ցու­ցիչ ե­կա­մուտ­ներ՝ պե­տա­կան բյու­ջե։ Քաղ­շի­նը հիմ­նա­կա­նում վե­րահս­կո­ղա­կան դեր է տա­նե­լու։
-Քա­նի որ բնա­կա­րա­նա­շի­նու­թյունն ա­մե­նա­շա­հարկ­ված և բնակ­չու­թյան հա­մար հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող թե­ման է՝ կխնդ­րեինք այդ մա­սին ա­ռա­վել հան­գա­մա­նա­լից խո­սել։
- Ար­դեն սկս­վել է 1081 բնա­կա­րա­նի կա­ռու­ցում ամ­բողջ հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում։
ՙԱր­ցախ՚ թա­ղա­մա­սի հարևա­նու­թյամբ կա­ռուց­վող 228 բնա­կա­րա­նոց նոր թա­ղա­մա­սը նա­խա­տես­ված է շա­հա­գործ­ման հանձ­նել 2022թ.։ Ար­դեն հա­ջորդ տար­վա աշ­նա­նը շա­հա­գործ­ման կհան­ձն­վեն Թու­մա­նյան փո­ղո­ցում կա­ռուց­վող 158- բնա­կա­րա­նոց թա­ղա­մա­սը և բազ­մա­հարկ 108-բնա­կա­րա­նոց շեն­քը։ Մոտ 300 բնա­կա­րան Սա­րո­յան փո­ղո­ցում է կա­ռուց­վում։
Մայ­րա­քա­ղա­քում նա­խա­տես­ված մեկ ու­րիշ թա­ղա­մա­սում, ո­րը պատ­րաստ կլի­նի 2022թ., շա­հա­գործ­ման կհան­ձն­վի 120 բնա­կա­րան։ Եվս 180 բնա­կա­րա­նոց շեն­քե­րի նա­խագ­ծա­նա­խա­հաշ­վա­յին փաս­տաթղ­թերն ար­դեն պատ­րաստ են. թա­ղա­մա­սը պատ­րաստ կլի­նի 2023թ.։
Տիգ­րան Մեծ փո­ղո­ցի հա­րա­կից տա­րած­քում շու­տով կմեկ­նար­կեն խոս­տաց­ված 287 բնա­կա­րա­նոց թա­ղա­մա­սի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Ծրա­գի­րը ևս նա­խա­տես­վում է ա­վար­տել 2022 թվա­կա­նին։ Տիգ­րան Մեծ և Մես­րոպ Մաշ­տո­ցի փո­ղոց­նե­րի հարևա­նու­թյամբ գտն­վող 5 հեկ­տար ընդ­գր­կող տա­րած­քում« գոր­ծա­րա­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն, ար­դեն իսկ մեկ­նար­կել են Ստե­փա­նա­կեր­տի ա­մե­նա­մեծ բազ­մաբ­նա­կա­րան թա­ղա­մա­սի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Այն­պես որ՝ ՙՅու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի՝ ա­ռան­ձին բնա­կա­րան՚ նա­խա­գի­ծը ե­րա­զանք չէ։
-Բնա­կա­րան­նե­րի պա­հան­ջարկ շր­ջան­նե­րում էլ կան։ Ի՞նչ ծրագ­րեր ու­նեք շր­ջան­նե­րի հա­մար։
- Հադ­րու­թյում նա­խագծ­ման փու­լում է 200 բնա­կա­րա­նով 6 շեն­քի կա­ռուց­ման ծրա­գի­րը։ Աս­կե­րա­նի շր­ջա­նում թվով 18 բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի հա­մար 4 սե­նյա­կա­նոց բնա­կա­րան­ներ կկա­ռուց­վեն։
Մար­տա­կեր­տի շր­ջա­նում նույն կերպ բնա­կա­րան­ներ են հատ­կաց­վե­լու 30 բազ­մա­զա­վակ, Մար­տու­նու շր­ջա­նում՝ 12, Հադ­րու­թի շր­ջա­նում՝ 7, Շու­շիի շր­ջա­նում՝ 1, Քա­շա­թա­ղի շր­ջա­նում՝ 23 ըն­տա­նի­քի։ Քո­լա­տակ գյու­ղում թվով 22 բնա­կե­լի տնե­րի կա­ռուց­ման և բա­րե­կարգ­ման ա­վար­տը նա­խա­տես­վում է այս տա­րի։
-Կա՞ն ծրագ­րեր, որ հե­տաձգ­վել կամ չե­ղարկ­վել են նոր կա­ռա­վա­րու­թյան կող­մից։
-Ոչ։ Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված` ո­րոշ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ են փոխ­վել, ո­րոշ ծրագ­րե­րի ժամ­կետ­ներ։ Նոր ծնն­դա­տան մաս­նա­շենքն, օ­րի­նակ, այս տար­վա ծրագ­րում չկար։ Բայց խն­դիր էր դր­ված ու այն ա­ռաջ է մղ­վել։ Մեր կող­մից հիմ­նա­կան շեշ­տը դր­վե­լու է բնակ­չու­թյան կեն­սա­մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը, կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մա­նը։
-Պա­րոն Սարգ­սյան, նա­խա­գա­հի կող­մից խոս­վել է Ստե­փա­նա­կեր­տում ստոր­գետ­նյա ու վեր­գետ­նյա ան­ցում­ներ կա­ռու­ցե­լու, Ստե­փա­նա­կեր­տի գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի կազմ­ման ծրագ­րե­րի մա­սին։ Կա­րո՞ղ եք ման­րա­մա­սա­նել։
- Մայ­րա­քա­ղա­քի բա­րե­կարգ­ման բա­վա­կա­նին ընդ­գր­կուն ծրա­գիր կա, փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք ուղղ­ված կլի­նեն երթևե­կա­յին հոս­քի կար­գա­վոր­մա­նը, քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տա­կան տես­քին։ Այդ ա­մե­նի լա­վա­գույն լու­ծու­մը գլ­խա­վոր հա­տա­կագ­ծի կազ­մումն է, ո­րին էլ ներ­կա պա­հին ձեռ­նա­մուխ են ե­ղել մաս­նա­գետ­նե­րը։ Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղո­ցում վեր­գետ­նյա ան­ցու­մի նա­խագ­ծա­յին էս­քիզ­նե­րը կան ար­դեն։ Շա­հու­մյա­նի ար­ձա­նից քիչ ներքև ստոր­գետ­նյա ան­ցում կլի­նի, ո­րի էս­քիզ­նե­րը դեռևս մշակ­վում են։ Մայ­րա­քա­ղա­քի ա­մե­նա­խո­ցե­լի խն­դի­րը Կոլ­ցե­վոյ կոչ­վող հատ­վածն է, որ­տեղ ին­ժե­նե­րա­կան կոն­ստ­րուկ­ցիա­նե­րի տե­ղա­փոխ­ման խն­դիր կա։ Մտա­ծում ենք լու­ծում­նե­րի շուրջ։ Հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ ստեղծ­վել է աշ­խա­տան­քա­յին խումբ, ո­րը պի­տի կազ­մի ինչ­պես Ստե­փա­նա­կեր­տի, այն­պես էլ Շու­շիի գլ­խա­վոր հա­տա­կա­գի­ծը։ Մո­տա­վոր կողմ­նո­րո­շում ար­դեն կա« և նո­րա­կա­ռույց թա­ղա­մա­սերն այդ հաշ­վար­կով են կա­ռուց­վե­լու։ Գլ­խա­վոր հա­տա­կա­գի­ծը մայ­րա­քա­ղա­քի ար­տա­քին տես­քի հետ կապ­ված բազ­մա­թիվ մտա­հո­գիչ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ կտա։