[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՑՈՒ ԼԱՎ ՕՐՎԱ ՀՈՒՅՍԸ

Վան ՆՈՎԻԿՈՎ

 Գյու­ղա­ցու լավ օր­վա հույ­սը ո՞րն է՝ բեր­քա­ռատ տա­րին է, փոք­րի­շա­տե ան­ցա­նե­լի ճա­նա­պարհն է, ա­վեր­ված օ­ջախ­նե­րի վե­րա­շի­նու­մը, շատ ե­րե­խա­ներ, դպ­րոց, ե­րի­տա­սար­դու­թյուն...

Մյու­րի­շեն­ցի Սեյ­րան Աս­րյա­նի՝ հայ­րե­նի գյու­ղի բա­րե­նո­րոգ վաղ­վա հույսն ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րից ի վեր շատ չի փոխ­վել.
-Մեր գյու­ղը շատ եմ սի­րում։ Մա­նա­վանդ գնալ, հան­դե­րով շր­ջե­լը։ Թե­կուզ հի­մա չու­նեմ, բայց ա­ռաջ հա­տուկ այդ նպա­տա­կով ա­վա­նակ էի պա­հում։ Հի­մա ավ­տո­մե­քե­նա­յով եմ հանդ գնում։ Ձե­ռի հետ, որ ու­րիշ բան չլի­նի, մի եր­կու չոր փայտ եմ բե­րում տուն։
Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տից հե­տո Սեյ­րանն, ընդ­հա­նուր առ­մամբ, 14 տա­րի շա­րու­նա­կեց զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում և զո­րացր­վեց միայն ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով։ Վե­րա­դար­ձավ, պե­տու­թյան հատ­կաց­րած գու­մա­րով հայ­րե­նի գյու­ղում ա­ռան­ձա­տուն ձեռք բե­րեց ու ըն­տա­նի­քով վե­րա­հաս­տատ­վեց Մյու­րի­շե­նում։
Գյու­ղա­կան կյան­քի ու աշ­խա­տան­քի նկատ­մամբ զրու­ցակ­ցիս ու­նե­ցած սե­րը միայն խոս­քով չէ, որ հա­մո­զիչ է։ Երբ ա­մա­ռա­յին շո­գի ա­ռաջ ծա­ռե­րի ու շի­նու­թյուն­նե­րի ստ­վեր­ներն ան­գամ հո­վա­նի են փնտ­րում ա­ռանձ­նատ­նե­րի կտուր­նե­րի տակ, կա­րող ես գյու­ղի մի ծայ­րից մյու­սը հաս­նել ու մարդ չգտ­նել, որ ճա­նա­պարհ ցույց տա։ Գյու­ղա­մի­ջյան ա­մա­յի ու փո­շոտ ճա­նա­պար­հին չմո­լոր­վե­լու և ծա­րա­վից ու­շագ­նաց չլի­նե­լու միակ հնա­րա­վո­րու­թյու­նը բա­կում աշ­խա­տող գյու­ղա­ցուն հան­դի­պելն է։ Ըստ էու­թյան, նման դեպ­քե­րում կա­րե­լի է նաև սե­փա­կան մաշ­կի վրա զգալ մար­դա­շատ գյու­ղեր ու­նե­նա­լու կարևո­րու­թյունն ու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Աշ­խա­տող գյու­ղա­ցի­նե­րով տնա­մեր­ձե­րը, հան­դե­րը, բան­ջա­րա­նոց­ներն ու այ­գի­նե­րը մեր օ­րե­րում օա­զի­սի պես կան­գառ­ներ են։
Ի՞նչն է այս շո­գին գյու­ղա­ցուն տնից դուրս հա­նում։
Բան­ջա­րա­նո­ցա­յին աշ­խա­տան­քով տար­ված Սեյ­րանն ուշ է նկա­տում տևա­կան ժա­մա­նակ ի­րեն հետևող ան­ծա­նո­թին։ Լրագ­րո­ղա­կան գոր­ծիք­ներ նկա­տե­լով՝ ան­խու­ճապ շփոթ­վում է։ Չնա­յած սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նե­լու՝ տան­տիկ­նոջ հո­գա­տար հրա­հան­գին, շատ չան­ցած, դե­պի մեզ է ճախ­րում տան կրտ­սե­րը՝ Մա­րիան։ Չնա­յած ա­մեն ինչ հան­պատ­րաս­տից ստաց­վեց, բայց կարմ­րա­թուշ Մա­րիա­յի տո­նա­կան հա­գու­կապն ու ան­բռ­նազ­բոս շար­ժուձևը տպա­վո­րու­թյուն են ստեղ­ծում, որ վաղ ա­ռա­վո­տից նկա­րա­հան­ման էր նա­խա­պատ­րաստ­վել։ Հայ­րի­կին է օգ­նում բան­ջա­րա­նո­ցում։ Դս­տեր ներ­կա­յու­թյու­նը, այս­պես ա­սած՝ աշ­խա­տա­վայ­րում, Սեյ­րա­նի հա­մար և մշա­կու­թա­յին ժա­մանց է, և հան­գս­տա­բեր ըն­կե­րակ­ցու­թյուն. Մա­րիան և ար­տա­սա­նում է, և եր­գում՝ չհաշ­ված, որ ին­չով կա­րող է հորն օգ­նու­թյան ձեռք է մեկ­նում։

Մյու­րի­շեն­ցի Աս­րյան­նե­րի ըն­տա­նի­քի ե­կամ­տի հիմ­նա­կան աղ­բյուրն ա­նաս­նա­պա­հու­թյունն է։ Չնա­յած ա­նաս­նագլ­խա­քա­նա­կը չեն հասց­նում ա­վե­լաց­նել։ Չորս զա­վակ ու­նի զրու­ցա­կիցս։ Հարևան, բայց և հե­ռա­վոր գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րոցն ա­վար­տած ա­վագ դուստ­րե­րից մեկն այս տա­րի հա­մալ­սա­րան է ըն­դուն­վել։ Բազ­ման­դամ ըն­տա­նի­քի շա­րու­նա­կա­կան ա­ճող ծախ­սե­րի հիմ­նա­կան մա­սը հո­գում են ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Բա­ցի այդ, լրա­ցու­ցիչ ե­կամ­տի աղ­բյուր են նաև ան­տա­ռի և բան­ջա­րա­նո­ցի բերքն ու բա­րի­քը, ո­րոնք Սեյ­րանն ի­րաց­նում է Ստե­փա­նա­կեր­տում։
- Բեր­քա­ռատ տա­րի­նե­րին բա­վա­կա­նին մեծ ե­կա­մուտ է ա­պա­հո­վում նաև ան­տա­ռից հա­վա­քած ըն­կույ­զով, սա­կայն այս տա­րի բեր­քը խիստ սա­կավ է։ Պատ­կե­րաց­րու՝ տա­րի է լի­նում, որ լավ աշ­խա­տես, հա­վա­քած ըն­կույ­զի բեր­քից ստա­ցած ե­կամ­տով կա­րող ես իմ ավ­տո­մե­քե­նա­յից կրկ­նա­կի թան­կար­ժե­քը գնել։ Թթի բեր­քի հար­ցում էլ այս տա­րի բախտս չի բե­րել, բայց ձեռ­քերս ծա­լած չեմ նս­տում։ Ժա­մա­նա­կը որ գա, լո­բի, դդում կտա­նեմ քա­ղա­քում կվա­ճա­ռեմ։
-Վաղ­վա օր­վա հույ­սը ո՞րն է, Սեյ­րան։
-Որ ա­կումբ կու­նե­նանք՝ ժա­ման­ցի վայր, որ Ստե­փա­նա­կեր­տում աշ­խա­տող մեր ե­րի­տա­սարդ­նե­րը կվե­րա­դառ­նան, ե­րե­խա­ներ շատ կլի­նեն, որ դպ­րո­ցը չփակ­վի հան­կարծ։ Հույս ու­նեմ որ մեր ճա­նա­պարհ­նե­րը կնո­րո­գեն, անվ­ճար ա­ռող­ջա­պա­հու­թյուն կլի­նի։ Ես աշ­խա­տող մարդ եմ, ինձ ինչ պետք լի­նի՝ կս­տեղ­ծեմ, բայց կու­զեմ, որ մեր եր­կիրն ու­ժե­ղա­նա, խա­ղաղ ու անվ­տանգ լի­նենք։
-Ի՞նչն է խան­գա­րում, որ ե­րի­տա­սարդ­նե­րը վե­րա­դառ­նան։
-Գյու­ղա­ցու գոր­ծը դժ­վար է։ Երևի չեն ու­զում այս­պես աշ­խա­տել։ Չգի­տեմ։ Բայց ե­թե գան, ապ­րեն, բո­լորն էլ կա­րող են աշ­խա­տել, չէ՞։ Գու­ցե ժա­ման­ցի խն­դիր ու­նեն, բայց, օ­րի­նակ, ինձ հա­մար ժա­մանցն աշ­խա­տանքն է։ Ե­րե­խաս էլ միշտ հետս է...