Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

 Պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի կորցնենք նաև մեր տնտեսության համար հենակետային համարվող գյուղնշանակության հողերը, այդ թվում՝ այգիներ, բոստան-բանջարանոցներ, տարբեր նշանակության ցանքատարածքներ: Ստացվել է նաև այնպես, որ այսօր մեզ մնացած ցանքսերի ու այգիների գերակշիռ մասը գտնվում է հակառակորդի նշանառության տակ: Սա ենթադրում է, որ այնտեղ աշխատելը ոչ միշտ է անվտանգ ու ապահով, մարդկանց զգալի մասի մոտ այս զգացողությունն է: 

Սակայն, չնայած այս հանգամանքին, բոլորս գիտենք, որ շրջանը գյուղատնտեսական տարածք է, ու ապրել առանց գյուղատնտեսությամբ զբաղվելու՝ պարզապես անհնար է: Միևնույն ժամանակ պարզ է, որ մեր գյուղմթերքի մի մասը, առանձնապես հացահատիկային մշակաբույսերի անհրաժեշտ պաշարները, պետք է կարողանանք տեղում ապահովել: Այս օրակարգային պահանջ-խնդրով պայմանավորված՝ կառավարության կողմից շարունակվում է աջակցություն ցուցաբերվել հողագործությամբ զբաղվողներին:
Շրջվարչակազմի աշխատազմի ԳՀՀ բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը նշեց, որ դեկտեմբերի 16-ի դրությամբ տարբեր համայնքների հացահատիկային մշակաբույսերով զբաղվողների կողմից ներկայացվել է ցորենի և գարու սերմացուի 7205հա-ի հայտ: Հայտերի ընդունման ժամկետը եղել է մինչև դեկտեմբերի 15-ը:
Ցանքսի կազմակերպման նպատակով պետության կողմից անվճար սկզբունքով 1հա-ի հաշվով տրամադրվում է 220կգ ցորենի, գարու դեպքում՝ 1հա-ին 160կգ սերմացու, ինչպես նաև 1հա-ի հաշվով 20լ դիզվառելիք: Աջակցությունը տրամադրվում է սեփականաշնորհված և վարձակալած տարածքների համար՝ հավասար պայմաններով:
Դեկտեմբերի 16-ի դրությամբ կատարվել են հերկի աշխատանքներ 2588հա-ի վրա, սկավառակում՝ մոտ 1380հա-ի, աշնանացան՝ 433հա: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ծխախոտի մշակման համար ևս շարունակվում է հայտագրումը, արդեն հայտ է ներկայացվել 138հա-ի համար:
Շրջանում շարունակվում է պատերազմի հետևանքով վնասված և կորցրած գյուղտեխնիկայի, հողատարածքների և անասնագլխաքանակի հաշվառման գործընթացը: