[ARM]     [RUS]     [ENG]

ԾՐԱ­ԳԻ­ՐԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿԱ­ԿԱՆ Է ԼԻ­ՆԵ­ԼՈՒ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Ինչ­պես հայտ­նի է, Ադր­բե­ջա­նի կող­մից սան­ձա­զերծ­ված 44-օ­րյա պա­տե­րազ­մի հետևան­քով՝ ի շարս մի շարք ո­լորտ­նե­րի, լուրջ կո­րուստ­ներ է կրել նաև Ար­ցա­խի գյու­ղատն­տե­սու­թյան բնա­գա­վա­ռը։ Ընդ­հա­նուր առ­մամբ, ա­նաս­նագլ­խա­քա­նա­կը կր­ճատ­վել է գրե­թե 50 տո­կո­սով:

Թռ­չուն­նե­րի մա­սով կո­րուստ­նե­րը կազ­մել են ա­վե­լի քան 70 տո­կոս:
Պա­տե­րազ­մի ա­ղե­տա­լի հետևանք­նե­րի մեղմ­ման նպա­տա­կով ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը տար­բեր մի­ջոց­ներ են ձեռ­նար­կում, ո­րոն­ցից մեկն էլ Ա­րաքս թռչ­նա­ֆաբ­րի­կա­յի կող­մից օ­րերս Ար­ցախ ներ­կր­ված 6100 թև հա­վի ճտերն են։ Մար­տու­նու շր­ջա­նի բնա­կիչ­նե­րին տրա­մադ­րե­լու նպա­տա­կով:
Հարկ է նշել, որ մա­յի­սի ա­ռա­ջին տաս­նօ­րյա­կում նույն թռչ­նա­ֆաբ­րի­կա­յի կող­մից Ար­ցա­խի բո­լոր շր­ջան­նե­րի բնա­կիչ­նե­րին տրա­մադր­վել են ա­վե­լի քան 33500 թև հա­վի ճտեր՝ հա­մա­ձայն բնա­կիչ­նե­րի կող­մից նա­խա­պես ներ­կա­յաց­րած հայ­տե­րի:
Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հա­վաս­տիաց­նում են, որ նման մի­ջո­ցա­ռում­նե­րը շա­րու­նա­կա­կան բնույթ են կրե­լու: Դրա վառ վկա­յու­թյու­նը, թերևս, ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ար­մեն Թով­մա­սյա­նի և Ա­րաքս թռչ­նա­ֆաբ­րի­կա­յի տնօ­րեն Մու­շեղ Հա­կո­բյա­նի միջև ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն է՝ հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ, որն ամ­րագր­վել է հու­շագ­րի ստո­րագր­մամբ: